Բահրեյնի դատարանը կրկին հետաձգեց Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i61346-Բահրեյնի_դատարանը_կրկին_հետաձգեց_Շեյխ_Իսա_Ղասեմի_դատավարությունը
Ինչպես կանխատեսվում էր՝ Ալե Խալիֆայի ռեժիմը կրկին հետաձգեց Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2017 13:49 Asia/Tehran
  • Բահրեյնի դատարանը կրկին հետաձգեց Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը

Ինչպես կանխատեսվում էր՝ Ալե Խալիֆայի ռեժիմը կրկին հետաձգեց Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը:

Բահրեյնի դատարանը մայիսի 7-ին որոշում ընդունեց այդ երկրի նշանավոր հեգևորական Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը հետաձգել մինչև մայիսի 21-ը:

Բահրեյնի հազարավոր քաղաքացիներ շաբաթ երեկոյան հանրահավաք են կազմակերպել բահրեյնցի ավագ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի տան մերձակայքում:

Ալե Խալիֆայի ռեժիմն այն պայմաններում է հետաձգել այդ ավագ հոգևորականի դատավարությունը, երբ Սաուդյան Արաբիայից ավելի մեծ թվով ռազմական ուժ է ուղարկվել Բահրեյն, որպեսզի ճնշեն Բահրեյնի ժողովուրդի ընդվզումը ռեժիմի դեմ: 

Շեյխ Իսա Ղասեմին պաշտպանելու նպատակով բահրեյնցի հեղափոխականների կողմից դրսևորված ամուր կամքը և հեղափոխության ծավալումը պատճառ է դարձել, որ Ալե Խալիֆայի ռեժիմը չկարողանա ճնշել ժողովրդի ընդվզումը:  

Նման պայմաններում Ալե Խալիֆայի ռեժիմը փորձում է  Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը հետաձգելով ժամանակ շահել: Ալե Խալիֆայի այս քաղաքականությունը չի կարող ազդել բահրեյնցիների կամքի թուլացման վրա: 2016 թ.-ից ի վեր Մանամայի Ալ-Դարզի շրջանում տիրող պայմանները վկայում են այն մասին, որ Բահրեյնի ժողովուրդը  կշարունակի իր դիմադրությունը Ալե Խալիֆայի քաղաքականությունների դեմ: 

Սաուդյան Արաբիայի կողմից Շեյխ Նիմր Ալ-Նիմրի մահապատժի ենթարկելը դժգոհության մեծ ալիք առաջացրեց տարածաշրջանում: Այդ փորձը վկայում է, որ եթե Ալե Խալիֆայի ռեժիմը փորձի նման քայլ նախաձեռնել, ապա Բահրեյնի հեղափոխական ժողովրդի պայքարը կթևակոխի նոր փուլ:

Հեղափոխականների խոշտանգումն ու քաղաքական ակտիվիստների կալանավորումը և խաղաղ ցույցերի բռնաճնշումը ավելի է մեծացրել Բահրեյնի ռեժիմի ռիսկերը:   

Միջազգային հանրության կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ Ալե Խալիֆայի դեմ հնչեցրած բողոքները անելանելի վիճակում է դրել Ալե Խալիֆայի ռեժիմին: 

Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիայի զորայինների ներկայությունը Բահրեյնում չկարողացավ  փրկել Ալե Խալիֆայի ռեժիմին և նրանք ստիպված եղան հեղափոխականների պահանջներին տեղի տալով հետաձգել Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը: 

Ալե Խալիֆայի ռեժիմը  Շեյխ Իսա Ղասեմին զրկել է քաղաքացիության իրավունքից, որի հետևանքով ամեն օր բողոքի հավաքներ է անցկացվում նրա բնակարանի դիմաց: Հետևաբար Ալե Խալիֆայի ռեժիմը ստիպված է փակել  Շեյխ Իսա Ղասեմի դատական գործը, քանի որ շարունակելով այդ սիրված ու հարգված հոգևորականի դատավարությունը չի կարող ժողովրդին հեռացնել իրենց հոգևոր առաջնորդից: