Հզորության չափանիշերը ՝ ԻԻՀ-ի ՊՆ գնահատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62948-Հզորության_չափանիշերը_ԻԻՀ_ի_ՊՆ_գնահատմամբ
Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է .«Սաուդցիները պետք է իմանան, որ երկիրն ամերիկյան զենքերի պահեստի վերածելով, չեն կարող հզորանալ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2017 14:02 Asia/Tehran
  • Հզորության չափանիշերը ՝ ԻԻՀ-ի ՊՆ գնահատմամբ

Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է .«Սաուդցիները պետք է իմանան, որ երկիրն ամերիկյան զենքերի պահեստի վերածելով, չեն կարող հզորանալ»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռիադ կատարած այցի շրջանակում, Ռիադը Վաշինգտոնի հետ 110 միլիարդ դոլարի սպառազինական համաձայնագիր է ստորագրել: Ռազմական համաձայնագիրը ստորագրվել է այնպիսի հանգամանքներում, երբ Արաբիայի օրակարգում է Իսրայելի և ԱՄՆ-ի համագործակցությամբ հակաիրանական քայլերի իրականացումը: Ամերիկյան զենքերով զինված սաուդցիների  սպառնալիքները չեն կարող երաշխավորել ռեժիմի մարտունակությունը, քանի որ այս դեպքում չկա ազգային կամք: Ինչպես ասել է Ւրանի պաշտպանության նախարարը, ամերիկյան զենքերի ապահովումը չի կարող երաշխավորել Արաբիայի հզորությունը:

Հինգշաբթի օրը, Դիմադրության օրվան նվիրված միջոցառման ժամանակ, Բրիգադային-գեներալ Հոսեյն Դեհղանն անդրադարձել է տարածշրջանում սաուդցիների ու սիոնիստների տեղաշարժերին, ասելով.«Այսօր տարածաշրջանում քայլեր են արվում Իրանին թուլացնելու ,  դիմադրությունը կոտրելու և Իսրայելի անվտանգության ապահովման ուղղությամբ»:

Գեներալ Դեհղանի խոսքերով, ԻԻՀ-ը դիմագրավելու է ցանկացած դավադրություն: Իրանի պաշտպանական արդյունաբերությունը կարող է արտադրել ցանկացած տեսակի հրթիռ և այդ ունակություններին ապավինելով, կարող է իր թիրախի տակ ունենալ մինչև Հնդկական օվկիանոսն ընկած շրջանները:

ԻԻՀ իրական հզորությունը կայանում է ժողովրդի ուժի, պաշտպանական ու ռազմական ոլորտներում տեղայնական ձեռքբերումներում: Սրբազան պաշտպանության ութ տարիներին, Իրանի ժողովուրդը կարողացավ այս հզորությունն ապացուցել աշխարհին : Ներքին ունակություններին ապավինելու արդյունքում, այսօր իսլամական Իրանը դարձել է կանխարգելիչ ուժի տեր երկիր, որը ոչ մի երկրի թույլ չի տալու իրականացնել իր սպառնալիքները: 

Իրաքի ժամանակի բռնապետ Սադդամի բանակը սատարվում էր շատ երկրների, այդ թվում ՝ Արաբիայի կողմից, սակայն չկարողացավ հաղթել իրանցիների կամքին ու ուժին: Իրանի ժողովրդի կամքն ու դիմադրությունը Սրբազան պաշտպանության տարիների կարևորագույն դասն էր և այսօր ռազմական ու պաշտպանական տարբեր ոլորտներում տարվող ջանքերի կողքին, Իրանի ժողովուրդը Սրբազան պաշտպանության տարիներից առավել իրական հզորություն է դրսևորել: Այս իրական ուժը թշնամուն զրկում է արկածախնդրական քայլի դիմելու հնարավորությունից : Այս ուժն արմատավորված է ժողովրդի կամքի ուժի մեջ , որը մինչև վերջ կանգնելու է թշնամու դեմ:

Իրանի կանանց ու տղամարդկանց արիության շնորհիվ, Պարտադրյալ պատերազմում Սադդամի բանակը  պարտվեց : Այսօր էլ պարտվելու են սաուդական նավթային դոլարները, իսկ տարբեր երկրներից ՝ այդ թվում ԱՄՆ-ից գնած սպառազինությունն անկարող է երաշխավորել Արաբիայի հզորությունը: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի բնութագրմամբ, պարտադրյալ պատերազմի տարիներին աշխարհի բոլոր ուժերը ՝ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, նախկին ԽՍՀՄ-ը և տարածաշրջանի վարձկան երկրները կանգնած էին ԻԻՀ-ի դեմ, սակայն Իրանը կարողացավ հաղթել այդ բոլորին:

Այսօր Իրանը կարող է հայտարարել իր առջև ծառացած բոլոր մարտահրավերները հաղթահարելու մասին, քանզի ունի Սրբազան պաշտպանության շրջանում բազմաթիվ դժվարին խոչընդոտների հաղթահարման փորձը : Իսկ դա իրական ուժ ու հզորություն է : Հզորություն, որում չկան օտարների դերակատարությունն ու կամքը: