Արաբիայի դերը ՝ ամերիկացիների համար աշխատատեղեր ստեղծելու գործում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i63078-Արաբիայի_դերը_ամերիկացիների_համար_աշխատատեղեր_ստեղծելու_գործում
Իր թուիթերյան գրառման մեջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Արաբիայի հետ մի քանի միլիարդ դոլարանոց սպառազինական պայմանագրերի ստորագրման նպատակը եղել է ամերիկացիների համար աշխատատեղեր ստեղեծելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2017 08:38 Asia/Tehran
  • Արաբիայի դերը ՝ ամերիկացիների համար աշխատատեղեր ստեղծելու գործում

Իր թուիթերյան գրառման մեջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Արաբիայի հետ մի քանի միլիարդ դոլարանոց սպառազինական պայմանագրերի ստորագրման նպատակը եղել է ամերիկացիների համար աշխատատեղեր ստեղեծելը:

«Հարյուրավոր միլիարդ դոլարներ Միջին արևելքից ԱՄՆ ենք վերադարձնելու: Դա նշանակում է աշխատատեղեր ստեղծել». գրել է Թրամփը: Արտասահմանյան առաջին ուղևորության շրջանակում, Թրամն Արաբիայի հետ 350 միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրել, որից 110 միլիարդը հատկացված է  սպառազինության վաճառքին: Եվս 250 միլիոն դոլարի ներդրումներ են կատարվելու Արաբիայի և ԱՄՆ-ի արդյունաբերական, առևտրական ու ծառայողական բաժիններում: Նախագծերի իրականացմամբ, ԱՄՆ-ում հարյուր հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու:

Նման շահավետ պայմանագիրը Թրամփի համար մեծ նշանակություն ունի: Իհարկե Թրամփը և իր խորհրդականները նման ճոխ ծրագրերի մասնակիցը դառնալու  համար, նախ ԻԼԻՊ-ին օգնելու, արևմտյան Ասիայում ահաբեկչությունը տարածելու գործում Արաբիայի դեմ ծավալուն քարոզչական աշխատանք կատարեցին, ինչն էլ մտահոգեց Ռիադին: Ավելի ուշ, Արաբիան որոշեց ամերիկացիների հետ մի քանի միլարդ դոլարի պայմանագրեր ստորագրել : Ելնելով առևտրականի իր խառնվածքից, Թրամփը որոշեց առաջինը հենց Արաբիա այցելել ՝ սաուդցիների գանձարանին մոտենալու համար: Գումարներ, որոնք կարող են ամերիկացիների համար աշխատանք ապահովել, նաև ամրապնդել Թրամփի իշխանական դիրքը:

Այնուամենայնիվ, սաուդցիների հետ առևտրական շահավետ պայմանագրեր ստորագրելուց հետո, ԱՄՆ Կոնգրեսը գործի է անցել՝ ընդդիմանալով Արաբիայի հետ սպառազինական պայմանագրերին: Վերջին օրերին մի քանի սենատորներ հակադրվել են պայմանագրի որոշ բաժիններին ՝ փորձելով կանխել սմարթ ռումբերի ու այլ զինտեխնիկայի վաճառքը Արաբիային : Իսկ Եմենի դեմ պատերազմում Արաբիայի համար նման զենք  խիստ անհրաժեշտ է: Կանխատեսվում է, որ Կոնգրեսում Իսրայելի լոբբիի միջամտությամբ, դադարեցվելու կամ դանդաղելու է Արաբիային այդ զենքերի մի մասի վաճառքի գործընթացը: Սիոնիստական որոշ պետայրեր մտահոգություն են հայտնել Արաբիային սպառազինելու հետևանքների կապակցությամբ: Թվում է, որ Թրամփի Թել Ավիվ կատարած այցն իրականացրվել է իսրայելցիներին վստահություն տալու նպատակով:

Ակնկալելի էր, որ երկրի տնտեսությունն ակտիվացնելու համար Արաբիայի հարստությունը փոխադրելու կապակցությամբ ԱՄՆ նախագահի գլխավոր ցանկությունը բավարարելուց հետո, Արաբիային զենքի վաճառքը խոչընդոտների էր բախվելու: ԱՄՆ կառավարության արտաքին քաղաքականության սկզբունքը մեկն է : Ռիադը համարվում է ԱՄՆ տնտեսությանն օգնելու անհրաժեշտ գումարի ապահովողը : Այլ խոսքով, Ռիադը լինելու է Թրամփի կաթնատու կովը ՝ ոչ ավելին: