Եվրամիությունը երկարաձգել է Սիրիայի դեմ սահամանած շրջափակումները
Շարունակելով թշնամական քաղաքականությունները Սիրիայի օրինական կառավարության դեմ, Եվրամությունը երկարաձգել է Դամասկոսի դեմ սահմանված շրջափակումների ժամկետը:
Երկուշաբթի օրը, մի հաղորդագրություն տարածելով Եվրամիությունը հայտարարել է, որ Սիրիայի դեմ սահմանված շրջափակումների ժամկետը երկարաձգվում է մինչև 2018 թ.հունիսը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Սիրիայի կառավարությունից բացի, շրջափակման կենթարկվեն Սիրիայի կառավարությանն աջակցող երկրները: Նոր շրջափակումների համաձայն՝ ներկայումս 240 անձ ենթարկվում են շրջափակման և սիրիական 67 կառույցների ունեցվածքը սառեցվում է:
Չնայած որոշ հույսեր էին առաջացել Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշման փոփոխության վերաբերյալ, սակայն եվրոպական այդ կառույցի կողմից Սիրիայի դեմ շրջափակումների երկարաձգման մասին որոշումը վկայում է, որ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնատարները ցանկանում են շարունակել ճնշումները Սիրիայի օրինական կառավարության դեմ:
Եվրամիության կողմից Սիրիայի դեմ որդեգրած նոր շրաջափակումները համընկնում են Սիրիայի ճգնաժամի հարցով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցելու նպատակով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այդ երկրի կատարած այցին: Սա վկայում է Եվրամության իսկական դիրքորոշման մասին Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ: Իրականում Սիրիայի դեմ Եվրամիության կողմից սահմանված շրջափակումների շարունակումը վկայում է, որ ԵՄ ոչ կառուցողական դիրքորոշում է ընդունել Սիրիայի ճգնաժամը քաղաքական գործընթացով լուծելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի և նրա արևմտյան ու արաբական դաշնակիցների կողմից ահաբեկչական խմբերին ցուցաբերած աջակցությամբ 2011 թ.-ից ի վեր մեկնարկել է Սիրիայի ճգնաժամը:
Այժմ ուժերի հավասարությունը Սիրիայի կառավարության և նրա դաշնակիցների օգտին է փոխվել: Մինչդեռ թաքֆիրական խմբերի իրավիճակը, հատկապես՝ Հալեպի ազատագրումից հետո ավելի է թուլացել և Սիրիայի կառավարությունը և նրա դաշնակիցներն այդ թվում Ռուսաստանը, Իրանը և Հեզբոլահի շարժումը լրացրել են իրենց հաղթանակները Սիրիայի այլ տարածքներում:
Այս պահի դրությամբ, Եվրոպական երկրների պաշտոնյաների կողմից Սիրիայի համակարգից բացասական պատկեր ներկայացնելու ուղղությամբ տարվող ջանքերը կենտրոնացել են Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցով փոփոխության ենթարկելու վրա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ասել է, որ Սիրիայում քիմիական սպառազինության օգտագործումը Ֆրանսիայի կարմիր գիծն է համարվում և նման զենքերի օգտագործման դեպքում Ֆրանսիան կփորձի հակազդել դրան:
Եվրամիության թշմանական դիրքորոշման ուղղությամբ Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիանի առաջնահերթ օրակարգում ներառված չէ Դամասկոսում իր դեսպանատան վերբացման հարցը:
Նա կրկին ընդգծել է Եվրամության և Ֆրանսիայի բացասական գործընթացը Սիրիայի կառավարության հանդեպ:
Միաժամանակ եվրոպական երկրները ԱՄՆ-ին համընթաց հասկանալով Սիրրիայում նրանց ծրագրերը տապալելու ուղղությամբ Ռուսաստանի ունեցած դերակատարությունը, փորձում են հոգեբանական և քարոզչական պատերազմ հրահրելով և քաղաքական ու դիվանագիտական ճնշումներ գործադրելով Ռուսաստանի դեմ, Մոսկվային ստիպել հրաժարվել Սիրիայի ճգնաժամի հարցով Դամասկոսի կառավարությանը ցուցաբերած աջակցությունից և վերջ տալ իր ռազմական ներկայությանն այդ երկրում: