Բացահայտվել են Սիոնիստական ռեժիմի և ԱՄԷ-ի կապերի նոր կողմերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i63708-Բացահայտվել_են_Սիոնիստական_ռեժիմի_և_ԱՄԷ_ի_կապերի_նոր_կողմերը
Այս օրերին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել Պարսից ծոցի որոշ արաբական երկրների հայտնի ու անհայտ հարաբերությունների բացահայտումը Սիոնիստական ռեժիմի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 04, 2017 18:14 Asia/Tehran

Այս օրերին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել Պարսից ծոցի որոշ արաբական երկրների հայտնի ու անհայտ հարաբերությունների բացահայտումը Սիոնիստական ռեժիմի հետ:

Մի խումբ հակերների հողմից կոտրվել է ԱՄՆ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Յուսեֆ Աթիբեի էլ-փոստը, որով բացահայտվում է Աբուդաբիի և Թել-Ավիվի կապերը: Պետք է նշել, որ Սիոնիստական ռեժիմի և ԱՄԷ-ի կապերն իրականցվում էր ԱՄՆ-ի Ժողովրդավարության պաշտպանության կենտրոնի միջոցով:  

Ամերիկյան Intercept կայքի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի Ժողովրդավարության պաշտպանության կենտրոնի ղեկավար Մարք Դոբոյթզը, էլեկտրոնային նամակ հղելով  դեսպան Յուսեֆ Աթիբեին, տեղեկացրել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Արաբական երկրների իշխանությունների գաղտնի կապերի մասին: Այս եռակողմ հարաբերությունների նպատակն է եղել խոչընդոտել Իրանում ներդրում անելու քայլերը: 

ԱՄԷ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև եղած հարաբերությունները տարբեր կողմեր ունեն․ նրանք համագործակցում են տնտեսական և ռազմական ոլորտներում: Վերջին տարիներին Աբուդաբին Արաբական աշխարհում հանդիսացել է Սիոնիստական ռեժիմի անվտանգության, լրտեսական և առևտրական գործունեության կենտրոնը: 

Ավելի վաղ, սիոնիստական ԶԼՄ.-ները տեղեկացրել էին, որ ԱՄԷ-ի և Սիոնիստական ռեժիմի AGT անվտանգության ընկերության միջև նավթի և գազի հիմնակառույցների սարքավորումների անվտանգության ոլորտում ստորագրվել է համագործակցության պայմանագիր:  

2015 թ.-ի հոկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած ձյուդոյի միջազգային մրցություններին նաև մասնակցել է Սիոնիստական ռեժիմի հավքականը: Սակայն ԱՄԷ-ի իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի Պաղեստինի դրոշակը տեղադրվի կառավարական և պետական կառույցներում: ԱՄԷ-ի իշխանությունները այդ երկրի տարածքից վտարում են այն պաղեստինցիներին ովքեր կասկածվում են Համասի անդամակցության մեջ:  

Թվում է Աբուդաբիի և Թել-Ավիվի համատեղ թշնամությունը Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման Համասի նկատմամբ պատճառ է դարձել, որ նրանք ավելի մոտենան միմիյանց:

Լրատվական աղբյուրները և  Սիոնիստական ռեժիմի բանակի որոշ հրամանատարներ  տեղեկացրել են, որ 2014 թ-ին Գազայի հատվածի դեմ հրահրված պատերազմի ժամանակ ԱՄԷ-ը, Սաուդյան Արաբիան և Կատարը աջակցություն են ցուցաբերել Իսրայելին:  

ԱՄԷ-ը այնպիսի  ժամանակահատվածներում  է հյուրընկալել Իսրայելի ռեժիմի բարձրաստիճան պատվիրակությանը, երբ այդ ռեժիմը պաղեստինցիների դեմ իրականացրած ոճրագործության և տրածաշրաջանում զավթողական քաղաքականության հետևանքով մեկուսացվել է միջազգային հանրության կողմից: 

Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների քայլը հակասում է  Արաբական Լիգայի կողմից Սիոնիստական ռեժիմին տնտեսական շրջափակման ենթարկելու մասին կայացած որոշմանը: 

Քաղաքական տեսանկյունից ևս Սիոնիստական ռեժիմը միտում ունի  Արաբական երկների պոտենցիալներն օգտագործել սեփական նպատակների իրականացման համար և թուլացնել Միջին Արևելքի տարածաշրջանում ռեժիմի դեմ ձևավորված դիմադրությունը:

ԱՄԷ-ը․ միջամտելով տարածաշրջանի երկրների ներքին գործերին, փորձում է դավարություններ նյութելով տարածաշրջանային զարգացումները շեղել ԱՄՆ-ի իմպերիալիստական և Սիոնիստական ռեժիմի զավթողական քաղաքականությունների իրականացման ուղղությամբ: