Արաբիայի քաղաքականությունը տարածաշրջանում լարվածության մեծացումն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i63786-Արաբիայի_քաղաքականությունը_տարածաշրջանում_լարվածության_մեծացումն_է
Մի հաղորդագրություն տարածելով, Արաբիան հայտարարել է Կատարի հետ հարաբերությունների սառեցման մասին՝ ԻԻՀ-ի դեմ մեղադրանքներ ներկայացնելով: Հաղորդագրությունում Կատարը մեղադրվել է Արաբիայի արևելյան նահանգներում, ինչպես նաև Բահրեյնում գործունեություն ծավալող ահաբեկչական խմբերին աջակցելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2017 13:49 Asia/Tehran
  • Արաբիայի քաղաքականությունը տարածաշրջանում լարվածության մեծացումն է

Մի հաղորդագրություն տարածելով, Արաբիան հայտարարել է Կատարի հետ հարաբերությունների սառեցման մասին՝ ԻԻՀ-ի դեմ մեղադրանքներ ներկայացնելով: Հաղորդագրությունում Կատարը մեղադրվել է Արաբիայի արևելյան նահանգներում, ինչպես նաև Բահրեյնում գործունեություն ծավալող ահաբեկչական խմբերին աջակցելու մեջ:

Հաղորդագրությունում այդ խմբերն Իրանի հովանավորության ներքո են ներկայացվել, որոնք ըստ Ռիադի՝ փորձում են հարվածել Արաբիայի անվտանգությանն ու կայունությանը: Իսկ Բահրեյնը, Էմիրություններն ու Եգիպտոսը հայտարարել են, որ այդ երկրի հետ իրենց դիվանագիտական հարաբերությունները խզում են, իբր, իրենց ազգային անվտանգության գործերին միջամտելու և Կատարի կողմից ահաբեկչությանը ցուցաբերվող հովանավորման համար:

Նման մակարդակի մեղադրանքներ ներկայացնելը կարող է տարբեր պատճառներ ու դրդապատճառներ ունենալ: Պատճառներից մեկը ՝ Բահրեյնում Արաբիայի անտրամաբանական ռազմական միջամտության և Եմենում ապարդյուն պատերազմի շարունակման արդարացումը կարող է լինել, որը բազմաթիվ խնդիրներ է հարուցել ոչ միայն ադ, այլև տարածաշրջանի մյուս երկրների՝ ներառյալ Էմիրությունների և Կատարի համար: Բահրեյնում միջամտությունն Արաբիան անվանում է բարեկամ երկրի հետ զորակցություն, որը գտնվում է Կատարի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերի հարձակումների թիրախում: Մինչդեռ Բահրեյնի խնդիրն ՝ այդ երկրի ժողովրդի օրինական պահանջատիրության բռնաճնշումն է, որին տրվել է անտրամաբանական պատասխան: Ռիադը նույն սխալը թույլ է տվել նաև Եմենում՝ առավել մեծ մասշտաբներով պատերազմ պարտադրելով այդ երկրին:

Արաբիան նույնիսկ իր ներքին խնդիրների կարգավորման հարցում, փորձում էր երկաթե բռունցքով անտրամաբանական պատասխան տալ ժողովրդի օրինական պահանջատիրությանը: Ռիադի իշխանավորներին թվում էր, որ բռնաճնշումներով, ձերբակալումներով և Շեյխ Նիմերի նման հոգևորականներին մահապատժի ենթարկելով, կարող է կայունացնել իրավիճակը և լռեցնել ժողովրդի ընդվզման ձայնը: Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ Արաբիայի վերաբերմունքը նույն սխալ քաղաքականության հետևանքն է:

Արաբիան պետք է ընդունի այն իրողությունը, որ անկարող է ընդմիշտ իր նավթային դոլարներով հարևան երկրներին ՝ այդ թվում կատարին հարկադրել համագործակցել Ռիադի հետ: Արաբիայի որոշումներին ընդդիմանալը Ռիադի թույլ տված սխալների հետևանքն է: Կատարի դիրքորոշումը վկայում է Արաբիայից հեռանալու որոշման մասին: Դա այն իմաստով է , որ համագործակցության խորհրդի անդամ երկրներից յուրաքանչյուրի համար Արաբիայի նախատեսած ոչ բոլոր դերերն ու քաղաքականություններն են ընդունելի: Ինչպես Օմանն է քննադատել Ռիադի քաղաքականությունը, իսկ Արաբիան ջանում է այլ կերպ մեկնաբանել այդ համադրումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Արաբիա կատարած այցի ժամանակ, տարածաշրջանում ահաբեկչությանը սատարելու մեջ Իրանին մեղադրելով, Ռիադի պետայրերը պարզապես ապացուցեցին, որ տարածաշրջանում նոր լարվածության են ձգտում: Իհարկե Կատարը ևս սխալ քայլերում եղել է Արաբիայի կողքին, սակայն այսօր իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից ՝ դրսևորվելով Ռիադ-Դոհա տարաձայնությունների տեսքով: Ամեն դեպքում, հարցերի արմատները պետք է փնտրել նոր հանգամանքներում, որոնք նախագծվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռքով և Արաբիայի ուղղակի դերակատարությամբ:

Այդ գաղտնի դաշնակցության մասին է վկայում Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքերն այն մասին, որ արաբական երկրներն այլևս Իսրայելին իրենց թշնամին չեն համարում: