Կառուցողական փոխգործակցությունը Իրանի և Արևմուտքի միջուկային համաձայնության հաջողության երաշխիքն է
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին «Գարդիան» օրաթերթում հրապարակած հոդվածում գրել է.-«Իրանի և Արևմուտքի միջև կայացած միջուկային համաձայնության հաջողության երաշխիքը կառուցողական համագործակցությունն է, ոչ թէ որոշ երկրների կողմից որդեգրված ապակառուցողական քաղաքանությունները»:
Սակայն ներկայումս հարց է առաջանում թէ ինչպես կարելի է պահպանել միջուկային համաձայնությունը:
Սալեհին իր հոդվածում գրել է.-«Ես համոզված եմ որ դժվարությամբ կայացած այդ համաձայնության վերջնական քննարկումը և խակատագիրը կապված է Արևմուտքի կողմից համաձայնության հանդեպ հավատարմության ու կառուցողական համագործակցության հետ և որևէ թերացում այդ հարցում կարող է ամեն ինչը վերադարձնել նախկին վիճակին»:
Անկասկած Իրանը կարևոր քայլեր է ձեռնարկել ՀԳՀԾ-ի շրջագծում Արևմուտքի հետ համագործակցության ուղղությամբ, սակայն ՀԳՀԾ-ից հետո ԱՄՆ-ը նոր խոչընդոտներ է հարուցել ՀԳՀԾ-ի գործադրման շուրջ:
Զարիֆն ասել է.-«Եթէ մենք հասնենք այն կետին, որ համաձայնությունը որևէ ձեռքբերում չի ունեցել մեզ համար, ապա կարող ենք վերադառնալ միջուկային ծրագրի նախկին կարգավիճակին»:
Զաիֆի համոզմամբ այդ քայլը Իրանի համար ակնթարթային է, սակայն մյուս կողմի համար հետդարձը (snapback) այնքան էլ դյուրին չէ և երկար գործընթաց է պահանջում:
Զարիֆն ընդգծել է.-«Հետդարձը չի նշանակում, որ կողմերից յուրաքանչյուրը կարող է չեղարկել ՀԳՀԾ-ը: Պետք է ուշադրություն դարձնել որ snapback-ը մի տեսակ երաշխիք է, որ հնարավորություն է տալիս շարունակել ՀԳՀԾ-ը»:
Սակայն փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ը շարունակում է անվստահության մթնոլորտ ստեղծել և խոչընդոտներ է հարուցում ՀԳՀԾ-ի շուրջ:ԱՄՆ-և փորձում է ծրագրավորված ձևով ավելի խստացնել ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքը: Վաշինգտոնը սակայն փորձում է աշխարհին համոզել որ հավատարիմ է ՀԳՀԾ-ին: Ոչ միայն ՀԳՀԾ-ի այլև բոլոր հարցերի շուրջ ԱՄՆ-ը պատրաստ չէ համագործակցության: Վաշինգտոնը փորձում է իր միակողմանի քաղաքականությունը պարտադրել ուրիշներին: Այդ կապակցությամբ կարող ենք նշել բազում օրինակներ այդ թվում՝ կլիմայական համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալը մինչը Միջին Արևելքի տարածաշրջանում Իսրայելի միջուկային զենքերի ապասպառազինության դեմ ուղղված քայլերին հակառակվելը:
Աշխարհի շատ երկրներ ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերության համար վնասվել են ԱՄՆ-ի կողմից այլ երկրների դեմ սահմանված շրջափակումներից:
ԱՄՆ-ի կոնգրեսի հանրապետական և դեմոկրատական որոծ ներկայացուցիչներ ՀԳՀԾ-ի համաձայնությունից հետո տասնյակ օրինագծեր են ներկայացրել համաձայնության գործադրման նպատակով: Ամերիկացի օրենսդիրները փորձում են այնպես մթնոլորտ ստեղծել թե իբր Իրանի հետ հարաբերություններ ստեղծելը կարող է վնասակար լինել ԱՄՆ-ի համար:
Ալի Աքբար Սալեհիի մեկնաբանությամբ.«ՀԳՀԾ-ի հաջողությունը երաշխավորված է կառուցողական համագործակցությամբ և ոչ թէ ապակայունացնող քաղաքականությունների որդեգրմամբ»: