Մոհամմեդ Բեն Սալմանի գահաժառանգության նկատմամբ վաղահաս ընդդիմության նշանները
Մոհամմեդ Բեն Սալմանի Սաուդյան Արաբիանի գահաժառանգ նշանակվելուց միայն երեք օր հետո ավելացան սաուդցի արքայազների կողմից այդ որոշման նկատմամբ ընդդիմության նշանները:
2017թ. հունիսի 21-ին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդոլազիզը պաշտոնապես իր եղբորորդի Մոհամմեդ Բեն Նայեֆին ազատեց գահաժառանգությունից և այդ երկրի գահաժառանգ նշանակեց իր որդուն՝ Մոհամմեդ Բեն Սալմանին: Այս նշանակումը տարբերվում է Մալեք Սալմանի կողմից նախապես իրականացված նշանակումներից, քանի որ այս դեպքի պարզվում է՝ պաշտոնապես ավարտվել է Աբդոլազիզի տղաների իշխանության ժամանակաշրջանը և սկսվել է նրա թոռների իշխանության շրջանը: Այդ կապակցությամբ Աբդոլբարի Աթվանը «Ռայ Ալ-Յոմ» օրաթերթի խմբագրական հոդվածում գրել է.«Մալեք Սալմանը շուտով իր որդուն է հանձնելու թագավորության գահը: Թագավորության հասնելու համար Մոհամմեդ Բեն Սալմանին մնացել է միայն մի փոքր քայլ»:
Աբդոլազիզի որդիների ծերության պատճառով ժամանակներ առաջ վերջինիս թոռները պահանջել էին, որ իշխանության անցնի իրենց: Հետևաբար զարմանալին այն է, որ իշխանությունը հասնելու է 32 ամյա Մոհամմեդ Բեն Սալմանին: Հատկանշական է, որ Ալե Սաուդի գերդաստանում այդ պաշտոնի համար Մոհամմեդ Բեն Նայեֆի, Բանդար Բեն Սոլթանի, Մոթեեբ Բեն Աբդոլլահի և Թորքի Ալ-Ֆեյսալի նման ավելի հասուն ու տարեց թեկնածուներ կան:
Այս խնդրի բերումով ընդդիմության նշանները շատ շուտ են ի հայտ եկել: Մոհամմեդ Բեն Սալմանի նկատմամբ ընդդիմաության առաջին նշանը դրսևորվեց Կրոնագետների խորհրդում, քանի որ 34 հոգանոց խորհրդում թագավորական ընտանիքի 3 անդամները չեն քվեարկել հոգուտ Մոհամմեդ Բեն Սոլթանի գահաժառանգության: Երկրորդ նշանը ի հայտ եկավ նոր գահաժառանգի հետ Մոհամմեդ Բեն Նայեֆի ուխտակցության արարողության ընթացքում: Այդ կապակցությամբ Աբդոլբարի Աթվանը գրել է.«Բեն Սալմանի հետ Բեն Նայեֆի ուխտակցությունը արտասովոր էր: Ուխտակցության արաողության ժամանակ Մոհամմեդ Բեն Նայեֆը սև աբա հագած չի եղել այն ինչ ուխտակցության արարողության սովորություններից է»:
Մյուս և ավելի կարևոր նշանը Սաուդյան Արաբիայի 21 արքայազների կողմից Մալեք Սալմանին ուղղված նամակի հրապարակումը և Մոհամմեդ Բեն Սալմանի գահաժառանգության հետ ընդդիմության հայտարարումն է, ինչը աննախադեպ քայլ էր Ալե Սաուդի իշխանական համակարգում: Կարևոր կետն այն է, որ Մոհամմեդ Բեն Սալմանի գահաժառանգության հետ ընդդմիադինրերի մեջ կան Բանդար Բեն Սոլթանի, Մոթեեբ Բեն Աբդոլլահի և Թորքի Ֆեյսալի նման նշանավոր անձինք, որոնցից յուրաքանչյուրը ոչ միայն իշխանության հավակնորդներ են, այլև Մոհամմեդ Բեն Սալմանին արժանի չեն համարում այդ պաշտոնի համար: Հրապարակած վերլուծական հոդվածում, նշելով որ Մալեք Սալմանի այդ քայլը շոկի է մատնել Ալե Սաուդյան գերդաստանին բրիտանական Գարդիան օրաթերթը գրել է.«Ալե Սաուդի գերդաստանում շատերը դժգոհ են Մոհամմեդ Բեն Սալմանից»:
Թվում է, թե Մոհամմեդ Բեն Սալմանը դյուրությամբ չի կարող հասնել Սաուդյան Արաբիայի իշխանությանը: Նույնիսկ, եթե որպես թագավոր փոխարինի իր հորը, մյուս արքայազները խոչընդոտելու են նրա ճամփան, այնպես որ իր հոր և հորեղբայրների նման իր իշխանության տարիները չեն ուղեկցվելու հանդարտությամբ ու խաղաղությամբ: