Իսրայելը Սիրիայում ի՞նչ նպատակ է հետապնդում
Հաղորդված լուրերի համաձայն՝ վերջին ամիսներին Սիոնիստական ռեժիմը ավելացրել է իր հարձակումները Սիրիայի դեմ: Սիոնիստական ռազմական ինքնաթիռները շաբաթ օրը հարձակում են իրականացրել Ղանիթարա նահանգում Սիրիայի ռազմական թիրախների վրա:
Սիրիայի բանակի և Ալ-Նուսրա ահաբեկչական ճակատի գրոհայինների միջև տեղի ունեցած բախումից հետո ահաբեկիչների պարտությունը կանխելու նպատակով Սիոնիստական ռեժիմի կործանիչները շաբաթ օրը հարձակում են կատարել Գոլանի բարձրունքներում և Ղանիթարա նահանգում Սիրիայի ռազմական թիրախների վրա:
Սա այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմի ԶԼՄ-ները հայտարարել են, որ օդային հարձակումները իրականացվել է Սիրիայի տարածքից Գոլանի բարձրունքների կողմն ականի արձակման հետևանքով:
Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի բանակի դիրքերի դեմ իրականացվող հարձակումները այն պայմաններում են տեղի ունենում, երբ ահաբեկիչները ևս ավելացրել են իրենց գրոհներն այդ տարածքների վրա: Այս քայլը վկայում է Սիրիայի տարածքում ոճրագործություններ իրականցնելու նպատակով՝ Սիոնիստական ռեժիմի և ահաբեկչական խմբերի համագործակցության մասին:
Սիրիայի զարգացումները ցույց են տալիս, որ Սիրիան հայտնվել է Արևմուտքի կողմից հովանավորվող Սիոնիստական ռեժիմի և ահաբեկչական խմբերի հարձակման թիրախում և այդ հարցում մի տեսակ համաձայնություն կա կողմերի միջև: Սա նշանակում է նրանց միասնությունը միտված է Սիրիայում և տարածաշրջանում իրենց չարաբաստիկ նպատակների իրականացման ուղղությամբ:
Նման պայմաններում, երբ Սիոնիստական ռեժիմը օկուպացրել է Սիրիային պատկանող Գոլանի բարձրունքները, Սիրիան հայտնվել է ահաբեկչական խմբերի հարձակման թիրախում, որոնք միտում ունեն անկայունացնել այդ երկիրը: Սա վկայում է որ տարածաշրջանի դիմադրության առաջին գծում գտնվող և ստրատեգիական նշանակություն ունեցող այդ երկրի դեմ լայնատարած դավադրություն է կազմակերպվել:
Սիրիայի դեմ դավադրություն կազմակերպողները միտում ունեն այդ երկրում ճգնաժամ առաջացնելով իրենց նպատակները հետապնդել Միջին Արևելքի տարածաշրջանում և այդ երկիրը թուլացնելով ու մասնատելով ենթահող պատրաստել Սիոնիստական ռեժիմի լիովին տիրապետության համար ամբողջ տարածաշրջանում:
Այսպես ահաբեկիչներն ու սիոնիստները, որպես Արևմուտքի գործակալները ծառայում են նրանց տարածաշրջանային նկրտումների իրականացմանը: Այն բանից հետո, երբ Արևմուտքի համար պարզորոշեց, որ Սիոնիստական ռեժիմն այլևս չի կարողանում նրանց նպատակներն իրականացնել տարածաշրջանում, Արևմտյան պետությունները փորձեցին ահաբեկչության սցենարով տարածաշրջանի երկրների դեմ նոր դավադրություններ կազմակերպել, որպեսզի այդ ձևով կարողանան աջակցություն ցուցաբերել Սիոնիստական ռեժիմին և հասնել իրենց պառակտիչ ու տիրակալական նպատակներին:
Նման պայմաններում է, որ տեսնում ենք թէ ինչպես Սիոնիստակն ռեժիմի և ահաբեկիչների համագործակցությամբ ավելի է սաստկանում ոճրագործությունները Սիրիայում: Այս իրավիճակը ավելի է խստացրել պայմանները Սիրիայի ժողովուրդի համար:
Անկասկած Սիոնիստական ռեժիմի և ահաբեկչական խմբերի կողմից իրականցվող ոճրագործությունների հանդեպ ՄԱԿ-ի կողմից ցուցաբերած հապաղումը պատճառ է դարձել, որ Սիրիայում շարունակվեն Սիոնիստական ռեժիմի և ահաբեկչական խմբերի հակամարդկային ոտնձգությունները: