Թրամփի միգրացիոն հրամանագիրը ՝ ծայրաեղական խմբերին մատուցված ամենամեծ նվերը
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ցավ է հայտնել ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից այդ երկրի նախագահ Թրամփի միգրացիոն հրամանագրի արգելափակման չեղարկման մասին որոշման կապակցությամբ:
«Մուսուլմանների մուտքի արգելքը, որևէ օրինական հիմնավորում չունի և չի օգնելու ահաբեկչության դեմ պայքարին».նշել է նախարար Զարիֆը:
Երկուշաբթի հունիսի 26-ին ԱՄՆ Գերագույն դատարանը նախագահ Դոնալդ Թրամփին թույլ է տվել իրականացնել իր միգրացիոն հրամանագրի մի մասը, որի նպատակն է արգելել մուսուլման վեց երկրների՝ Իրանի, Սիրիայի, Եմենի, Սումալիի , Լիբիայի և Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ : 2017 թվականի հունվարին և մարտին ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ, Թրամփը հակամիգրացիոն հրամանագիր է ստորագրել ՝ մուսուլման վեց երկրների քաղաքացիների ներգաղթի կապակցությամբ:
Նյու Յորքի դատախազ Էրիկ Շնայդերմանն ասել է, որ իր ողջ կարողությունն ի գործ է դնելու Թրամփի վտանգավոր հրամանների ու խտրականության զոհերին օգնելու համար: ԱՄՆ պատմության ընթացքում, երկրի 45 նախագահների կողմից հազարավոր գործադիր հրամանագրեր են ստորագրվել : Հրամանագրերը, որոշ դեպքերում քննարկման են ենթակա, ինչպես Թրամփի հրամանագիրը չեղարկվեց ՝ Նյու Յորքի դաշնային դատարանի մի քանի փաստաբանների բողոքագրով: «Թրամփի հրահրած քաղաքակրթությունների միջև պատերազմը բխում է միմիայն ահաբեկիչների շահերից» խորագրով հոդվածում, Բրիտանական «Դեյլի թելեգրաֆ» օրաթերթը գրել է.«Միջազգային հարթակում ծայրահեղական ահաբեկչական խմբերի ստեղծման օրվանից ի վեր , որոնց օրակարգում է բռնության կիրառումը, մշտական նպատակը եղել է Արևմուտքին վնասելը»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է. «Առևտրային շահերից ելնելով և անհեռատեսության պատճառով , Վաշինգտոնն իր աչքերը փակել է ԱՄՆ-ում ահաբեկչական քայլերի վրա ՝ անթաքույց շեղելով բոլորին»: Շեղել այն իմաստով, որ ԱՄՆը մեղադրանք է ներկայացնում Իրանի և մի քանի այլ երկրների ՝ Սիրիայի, Իրաքի, Եմենի, Աֆղանստանի և Պակիստանի դեմ , որոնք համարվում են ահաբեկչության գլխավոր զոհերը : Իրանի ժողովուրդը բազմիցս տուժել է ամերիկացիների կողմից պաշտպանվող ահաբեկչությունից : Հունիսի 28-ը ՝ իրանական թիրի 7-ը մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կողմից համակարգի Իրանի պաշտոնյաների նահատակության օրն է: Մինչդեռ ԱՄՆ-ն ահաբեկչական խմբերի անվանացանկից հանել է Մոնաֆեղին խմբավորման անունը: Այլ խոսքով, ահաբեկչության գլխավոր սպառնալիքն այսօր գալիս է ԱՄՆ-ի, Իսրայելի և Արաբիայի կողմից, որոնք աշխարհում և տարածաշրջանում ահաբեկչության օրրանն են համարվում, սակայն Թրամփի կազմած ահաբեկչական խմբերի ցանկում չկան Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ռեժիմի անունները: Դա ահաբեկչության դեմ պայքարի ամերիկյան տարբերակի մեծ այլ զավեշտալի դրսևորումն է: