Հայաստանը մտահոգություն է հայտնել ՌԴ-ից Ադրբեջանի զենք գնելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i65904-Հայաստանը_մտահոգություն_է_հայտնել_ՌԴ_ից_Ադրբեջանի_զենք_գնելու_կապակցությամբ
Չորեքշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառվելու խնդրի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2017 08:39 Asia/Tehran
  • Հայաստանը մտահոգություն է հայտնել ՌԴ-ից Ադրբեջանի զենք գնելու կապակցությամբ

Չորեքշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառվելու խնդրի կապակցությամբ:

Վիգեն Սարգսյանը նշել է.«Ադրբեջանում ժողովրդավարական մեխանիզմների բացակայության պատճառով այն վերածվել է անկանխատեսելի երկրի: Տարբերություն չկա, որ այդ երկրին տրամադրվող զենքերը ռւսական արտադրություն են թուրքական թե իսրայելական, քանի որ ամեն դեպքում էլ մեծացնում են վտանգի ռիսկերը»:

Հունիսի 24-ին Ադրբեջանը ՌԴ-ից ձեռք է բերել ամենաարդիական տարբեր զինատեսակներ: Նախատեսված է, որ այդ զինատեսակները տարվեն Հայաստանի դեմ պատերազմի առաջնագիծ:

Ադրբեջանի ՊՆ-ի խոսքերով այդ զենքերը հնարավորություն ունեն ոչնչացնել հակառակորդի զրահապատ մեքենաներ, ամուր զինտեխնիկա, ցածր արագությամբ օդային թիրախներ, հետևակի և այլ սարքավորումներ:  ՌԴ-ն արդեն որոշ ժամանակ ճկուն քաղաքականություն է որդեգրել Հարավային Կովկասի երկրների հետ ռազմական համագործակցության ոլորտում:

2016թ. Ադրբեջանի և ՌԴ-ի պաշտոնատարները համաձայնության եկան ռազմական համագործակցության, մասնավորապես` ռազմական վերապատրաստման հարցի շուրջ: Այդ համաձայնության մեջ նաև կարևորվել էր Կասպից ծովի տարածաշրջանի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ Ադրբեջանը տարածաշրջանի միակ անկախ երկիրն է, որ չի անդամակցում որևէ կազմակերպության այդ թվում՝ ՆԱՏՕ-ին, Հավաքական անվտանգության պայմանագրին, Շանհայի համագործակցության պայմանագրին կամ էլ ԵՏՄ-ին: Մյուս կողմից Հայաստանը ռազմական համագործակցության ոլորտում խիստ կապված է ՌԴ-ի հետ: Հայաստանը անդամակցում է ՌԴ-ի կողմից ղեկավարվող ԵՏՄ-ին և բազմիցս շեշտել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն չունի: ՌԴ-ի կողմից տարածքային սուր հակամարտության մեջ գտնվող երկրներին մերձենալը և յուրաքանչյուրի հետ անվտանգության պայմանագիր կնքելը ցույց է տալիս, որ ՌԴ-ն ձգտում է Հարավային Կովկասի երկրների հետ ընդլայնել հարաբերությունները և կառավարելով հակամարտության կողմերին կանխել վերտարածաշրջանային դերակատարների մուտքը:

Չնայած  Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն համագործակցում է այս կազմակերպության հետ, ինչը կարող է վտանգել ՌԴ-ի շահերը: Ադրբեջանը հարմար տարածք է ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տեղակայման համար: Մյուս կողմից Կասպից ծովում Ադրբեջանը կարող է դյուրություններ ստեղծել արտասահմանյան ուժերի ներկայության համար: Հաշվի առնելով Հայաստանի ու ՌԴ-ի մերձավորությունը՝ Ադրբեջանի հետ, ՌԴ-ի հարաբերությունները կարող են նվազեցնել տարածաշրջանային լարվածությունները ու նույնպես կարող են նպաստել սահմանային հակամարտության կառավարմանը: Արտաքին քաղաքականության ոլորտի ռուս փորձագետ Սամուել Ռամանին «Հաֆինգտոն փոստ» օրաթերթում գրել է.«ՌԴ-ի և Ադրբեջանի համագործակցությունը զուրկ է միաբանության վերածվելու տվյալներից, սակայն կարող է առաջընթաց ունենալ ռազմական ու տնտեսական ոլորտներում»: Հետևաբար Հայաստանը կարող է այդ հնարավորությունը շահագործել իր և Ադրբեջանի միջև առկա լարվածության կառավարման համար: