ԱՄՆ հակաիրանական սցենարները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i65958-ԱՄՆ_հակաիրանական_սցենարները
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ՝ Նիկի Հեյլին ասել է.«Մենք խոստորեն դիմակայում ենք Իրանի հրթիռային սպառնալիքների հարցին: Նրանք (Իրանը) հրթիռային փորձարկումներ են կատարել: Մենք կշարունակենք մեր ջանքերն այդ հարցին դիմակայելու համար: Մեր խնդիրն այն է,որ Ռուսաստանը մշտապես վետո է դնում այս հարցի վրա»,ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2017 15:24 Asia/Tehran
  • ԱՄՆ հակաիրանական սցենարները

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ՝ Նիկի Հեյլին ասել է.«Մենք խոստորեն դիմակայում ենք Իրանի հրթիռային սպառնալիքների հարցին: Նրանք (Իրանը) հրթիռային փորձարկումներ են կատարել: Մենք կշարունակենք մեր ջանքերն այդ հարցին դիմակայելու համար: Մեր խնդիրն այն է,որ Ռուսաստանը մշտապես վետո է դնում այս հարցի վրա»,ասել է նա:

 

Նիկի Հեյլիի այդ հայտարարությանը  զուգընթաց Washington Post օրաթերթը հղում անելով Ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական՝ գեներալ Մաքմասթերին, գրել է.«Իրանը սնում է աղանդավորական բախումների ցիկլը, որպեսզի արաբական աշխարհը մնա թույլ վիճակում»:

Ի դեպ Կոնգրեսն իր աշխատանքային օրակարգում է ներառել Իրանի հետ կապված երեք օրենքի նախագծերի քննարկումը:

Al Hadath  հեռուստաընկերության (Al Arabiya) հաղորդման համաձայն՝ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է հինգշաբթի օրը քննարկել Իրանի հետ կապված երեք օրենքների նախագծերը: Դրանցից մեկը կենտրոնացած է Իրանում մարդու իրավունքների խախտման մասին հայտարարության վրա: Առկա փաստերը ցույց են տալիս,որ Վաշինգտոնը ներկայումս փորձում է նոր բարդություններ ստեղծել Իրանի համար: Այս հարցի ավելի խոր ըմբռնման համար պետք է հայացք նետենք ԱՄՆ-ի պլանին, որը թվում է երկու մասից է բաղկացած: Առաջին  և իսկական մասը պրոքսի պատերազմների ոլորտում Իրանին պարտության մատնելն է, ընդ որում ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի միջոցով պրոքսի պատերազմ է սանձազերծել Սիրիայում, Եմենում և Իրաքում: Բայց հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի մարտահրավերները,  այդ մասի հաղթահարելը շատ դժվար է: Այն հարցը ,որ ռազմավարության առումով, ԱՄՆ-ին դուր չի գալիս, դա Իրանի ազդեցիկ դերակատարությունն է Սիրիայի իրադարձություններում և Իրանի հետ Ռուսաստանի համընթացությունը: Տարածաշրջանի հավասարություններում Իրանի գերակա դիրքը մեծ խոչընդոտ է համարվում ԱՄՆ-ի նպատակների իրականացման ճանապարհին: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն տարածաշրջանում իր պլանի երկրորդ օղակն առաջ տանելու համար փորձում է Եվրամիությանը պարտադրել համագործակցելու իր հետ՝ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար:

ԱՄՆ-ի քաղաքականությունը այս բնագավառում երեք առանցքում է ուղղորդվում :

Առաջին՝ անհիմն քարոզչություններով Իրանի նկատմամբ ճնշում գործադրել և հարցականի տակ դնել Իրանի դերակատարությունը Սիրիայում ու Իրաքում և թուլացնել տարածաշրջանում Դիմադրությանը ցուցաբերվող հովանավորությունը:

Երկրորդ՝ Իրանի հրթիռային կարողությունը որպես սպառնալիք ներկայացնել:

Երրորդ՝ տարածաշրջանային կոալիցիա ստեղծել Իրանին դիմակայելու համար,որը Թրամփի Ռիադ կատարած այցի արդյունքներից մեկն է համարվում: Այդ այցի արդյունքում Թրամփը ավելի քան 130 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր կնքեց Արաբիայի հետ,վերջինիս զենք վաճառելու մասին: Սակայն այն ինչ այդ հաշվարկներում նկատի չի առնվել դա այն փաստն է,որ Իրանը երբեք իր սկզբունքային դիրքորոշումներից չի նահանջելու: Իրանի տրամաբանությունն է դիմակայել ԱՄՆ-ի կամ ցանկացած այլ հզոր հոսանքի ճնշումներին: ԱՄՆ-ի հաշվարկներում մյուս մեծ սխալն այն է, որ կարծում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը և միջուկային գործարքը պատճառ կդառնան որ Իրանը նահանջի իր սկզբունքային դիրքորոշումներից: Huffington Post թերթը քննարկելով Միջինարևելյան տարածաշրջանի(Արևմտյան Ասիա) իրադարձությունները գրում է.«...Այն ինչ առավել քան երբևէ մտահոգիչ է դա  այն է, որ Թրամփի միամտությունը նրան ուղղորդում է դեպի գեոպոլիտկական մեծ սխալ»: