Բրիտանիայի խորհրդարանի առաջին փորձը փոքրամասնության կառավարության ծրագրերի կապակցությամբ
Բրիտանիայի պահպանողական փոքրամասնության կառավարությունը ձևավորվելուց հետո, ձայների քիչ տարբերությամբ, կարողացավ շահել այդ երկրի խորհրդարանների անդամների հովանավորությունը իր օրինական ծրագրերի նկատմամբ:
Բրիտանիայի համայնքների պալատը հինգշաբթի օրը վստահություն է հայտնել Թերեզա Մեյի գլխավորած կառավարությանը: Կառավարության ծրագրերի օգտին քվեարկել է 323 պատգամավոր, դեմ՝ 309-ը, ընդամենը 14 ձայնի տարբերությամբ: Այս բնագավառում տնտեսական կոշտ քաղաքականության շարունակման վավերացումը մեծ նշանակություն ունի: Լեյբորիստական կուսակցությունը ընդհանուր պահանջների հետևանքով համայնքների պալատում ներկայացրել էր տնտեսական կոշտ քաղաքականության մի մասի դադարեցման նախագիծը , որին դեմ քվեարկեցին պատգամավորները:
Լեյբորիստական կուսակցությունն իր նախագծում պահանջել էր, որպեսզի ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո, այս երկիրը շարունակի մնալ Եվրոպայի համատեղ շուկայում: Սակայն պատգամավորները այդ նախագծին ևս դեմ քվեարկեցին:
Խորհրդարանի քվերակության ընթացքում իր հաջողությունը երաշխավորելու նպատակով, օրերս պահպանողական կառավարությունը Հյուսիսային Իռլանդիայի Ժողովրդական յունիոնիստական կուսակցության հետ համաձայնության եկավ փոքրամասնության կառավարություն ձևավորելու համար: Փաստորեն եթե խորհրդարանում Ժողովրդական յունիոնիստական կուսակցության անդամները չաջակցեին , Թերեզա Մեյը կհայտնվեր իր առաջին պարտության առջև և հարկադրված կլիներ վաղաժամկետ ընտրությունների համար նախապատրաստվել: Այնուամենայնիվ այդ աջակցությունն անվճար չի եղել: Թերեզա Մեյը պարտավոր է եղել մեծ արտոնություններ շնորհել Ժողովրդական յունիոնիստական կուսակցությանը:
Ներկայումս Պահպանողական կուսակցությունը դիմագրավում է ներքին ու արտաքին երկու մեծ մարտահրավեր: Ներքին մարտահրավերը Մեյի կառավարության տապալմանն ուղղված Լեյբորիստական կուսակցության ջանքերն են:
Իրականում հաշվի առնելով ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալը և տնտեսական ոլորտում Թերեզա Մեյի ծրագրերը, Լեյբորիստական կուսակցությունը փորձում է վերջինիս թույլ կառավարությանը պարտության մատնել: Այնուամենայնիվ Մեյին հաջողվեց ստանալ խորհրդարանի վստահության քվեն և պարտության մատնել Լեյբորիստական կուսակցությանը: Իսկ արտաքին մարտահրավերը Բրեքզիթն է: ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալը դարձել է լուրջ հարց Բրիտանիայի քաղաքական դաշտում: Այս հարցով ահռելի տարաձայնություններ կան այդ երկրի նախարարների միջև:
Թերեզա Մեյը պնդում է, որ մինչև 2019 թվականը Բրիտանիան լիովին դուրս կգա ԵՄ կազմից: Ֆիլիպ Համոնդը ևս պահանջում է, որպեսզի Բրեքզիթից հետո շարունակվի այդ երկրի անդամակցությունը ԵՄ մաքսային միությանը: Սակայն Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը և Դեյվիդ Դեյվիսը համոզված են,որ եթե Բրիտանիան ԵՄ մաքսային միությունից և համատեղ շուկայից դուրս գա, կկարողանա աշխարհի այլ երկրների հետ բանակցություններ վարել ազատ առևտրի շուրջ և համաձայնագրեր կնքել այս կապակցությամբ: Թերեզա Մեյլի խարխլված կառավարության կողմից այս տարաձայնություները և Մեյի կառավարության թուլացմանն ուղղված Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի ջանքերը, անորոշության են մատնել Բրիտանիայի պահպանողական կառավարության ապագան: