ԱՄՆ-ն շարունակում է գողանալ Իրանի սեփականությունները՝ գույքն ու ակտիվները
ԱՄՆ-ն դեռ շարունակում է գողանալ Իրանի սեփականությունները՝ գույքն ու ակտիվները: Շարունակելով այդ ընթացքը ԱՄՆ-ի դաշնային դատարանը վճիռ է կայացրել առգրավվել Մանհեթանում Ալավի բարեգործական հիմադրամին պատկանող շենքը վերջինիս մեղադրելով Իրանի հետ կապի մեջ լինելու և շրջափակումները խախտելու մեջ:
Թրամփի Սպիտակ տուն մտնելուց մի քանի ամիս հետո Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերը նոր երանգ են ստացել: Իրանի դեմ կատարած վերջին քայլն այն է, որ վճիռ է կայացվել առգրավել Ալավի հիմնադրամն ու Իրանի թանկարժեք պատմական իրերը:
ԻՌՆԱ-ին տված զրույցում միջազգային հարցերի փորձագետ և համալսարանի դասախոս Ալի Բիգդելին այդ կապակցությամբ ասել է.«Ամերկացիները նախապես էլ այդ քայլին դիմել էին: Նրանք վերցրել էին հեղափոխության հաղթանակից ի վեր ԱՄՆ-ում սառեցված Իրանի ակտիվները: Այն ինչը այժմ վտանգ է համարվում դա է, որ նրանք ձգտում են սեփականացնել Իրանի պատմական սեփականությունը: Անտիկ իրերի սեփականացման հարցը տարբեր է Ալավի հիմադրամի հարցից: Այստեղ հարց է ծագում՝ միթե՞ ԱՄՆ-ում Իրանի ակտիվները ամբողջությամբ ծախսվել են, որ սրանք ձգտում են առգրավվել Ալավի հիմադրամը»:
1996թ. ի վեր ԱՄՆ-ի կառավարությունը ավելի խստացրեց այս ընթացքը: Փոփոխության ենթարկելով կառավարությունների անձեռնմխելիության ներքին օրենքը ԱՄՆ-ի Կոնգրեսը ահաբեկչությունից տուժած ԱՄՆ հպատակներին թույլ տվեց հայց ներկայացնել ահաբեկչության հովանավոների ցուցակում ներառված երկրների դեմ և նրանցից հատուցում պահանջել:
2007թ. նույն դատարանը մեկ այլ դատավճիռով Իրանին դատապարտել էր 2 մլրդ. 600մլն. փոխհատուցման վճարման: Փոխհատուցումը պետք է կատարվեր ահաբեկչական հարձակումների ընթացքում զոհվածների ընտանիքների անդամներից հազար մարդու:
Շուրջ մեկ տարի առաջ՝ 2016թ. ապրիլ ամսին ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր իշխանությունների ճնշման տակ այդ երկրի գերագույն ատյանը խուսափել էր չեղարկել Նյու Յորքի դատարանի կայացրած վճիռը: Այդ դատարանը սառեցրել էր Իրանի շուրջ 1 մլրդ. 750 մլն դոլար ակտիվները և այդ գումարը հատկացրել էր Փեթերսոն կոչվող դատական գործի հայցվորներին:
ԱՄՆ-ից ստացված այլ լուրերը խոսում են այն մասին, որ այդ երկրի պետքարտուղարությունը նույնիսկ վարձակալության է տվել ԱՄՆ-ում Իրանին պատկանող շենքերը: Որոշ ժամանակ առաջ «New York Times» օրաթերթը, հաստատելով այդ լուրը, գրել էր.«Այդ շենքերը ավելի քան 50 մլն. դոլար արժեք ունեն»: Օրաթերթի զեկույցի մեջ ասված է.«Հիշյալ շենքերից է համարվում Նյու Յորքի «Upper East Side» շրջանում գտնվող հինգ հարկանի շենքը, որն ավելի վաղ հյուպատոսարան է եղել, սակայն այժմ վերածվել է գեղանկարչական պաստառների վաճառման կենտրոնի»:
Իրականությունն այն է, որ ամերկացիների թշնամությունը չի սահմանափակվում միջուկային հարցով և նրանք շարունակ թշնամանք են տածել Իրանի դեմ և այդ արատը միշտ նրանց մեջ է եղել: Իրանի գույքը և ակտիվները գողանալու փաստը նրանց դարավոր թշնամանքի միայն մի մասն է, որը նաև միջազգային իրավական սկզբունքների բացահայտ խախտում է և «Միջազգային ավազակության» կենդանի օրինակ: