Իրանի ընդդիմադիր ահաբեկչական խմբերը հովանավորվում են հակաահաբեկչության հավակնորդ ուժերի կողմից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i66194-Իրանի_ընդդիմադիր_ահաբեկչական_խմբերը_հովանավորվում_են_հակաահաբեկչության_հավակնորդ_ուժերի_կողմից
Ֆրանսիայաի մայրաքաղաք Փարիզում այս օրերին տեղի է ունեցել «Մոջահեդին Խալղ» ահաբեկչական խմբի հետևորդների տարեկան նիստը: Սա այն դեպքում, երբ վերջերս Փարիզում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2017 13:51 Asia/Tehran

Ֆրանսիայաի մայրաքաղաք Փարիզում այս օրերին տեղի է ունեցել «Մոջահեդին Խալղ» ահաբեկչական խմբի հետևորդների տարեկան նիստը: Սա այն դեպքում, երբ վերջերս Փարիզում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ:

Ամերիկյան The Washington Times օրաթերթն իր կայքում հաղորդել է «Իրանի ազատ հավաքը»-ը կոչվող Մոնաֆեղին ահաբեկչական խմբի հետևորդների կայացած նիստի մասին և գրել է.-«Այդ ահաբեկչական խմբի հավաքից հետո մոտ է Իրանում իշխանափոխությունը »:

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Մոնաֆեղին ահաբեկչական խումբը ահաբեկչական և զինյալ պայքար ծավալեց Իրանի իսլամական համակարգի դեմ:

Այս ահաբեկչական խմբի զինյալները 1979-1981 թթ. ահաբեկչության ենթարկեցին իսլամական հանրապետության բազմաթիվ պաշտոնյաների և քաղաքացիների: Մոնաֆեղին ահաբեկչական խումբն իր վրա վերցրեց բոլոր ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը:

Մոնաֆեղին ահաբեկչական խումբը վերջին տարիներին Եվրամիության կողմից ճանաչված էր որպես ահաբեկչական կազմակերպություն և գրանցվել էր սև ցուցակում: Սակայն ԱՄՆ-ը նպատակադրած մի շրջադարձ անելով այդ խմբին հանեց ահաբեկչական խմբերի սև ցուցակից  և աջակցություն ցուցաբերեց այդ խմբին:

Այժմ ևս ԱՄՆ-ի պաշտոնյաները նրանց մասին այնպես են խոսում, կարծես ոչ մի տեղեկություն չունեն նրանց ահաբեկչական գործողությունների անցյալի մասին: 

Չնայած գույություն ունեցող բազմաթիվ փաստերին, 2004 թ. հունիսի 25-ին ԱՄՆ-ի ժամանակի պաշտպանության նախարար՝ Դոնալդ Ռամսֆելդը Մոնաֆեղին ահաբեկչական խմբի անդամներին հայտարարեց որպես պաշտպանված անձինք:

Ամերիկացի նշանավոր լրագրող Սիմոր Հերշը ավելի վաղ բացահայտել էր, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի օրոք Մոնաֆեղին խմբակցության անդամները ԱՄՆ-ում ռազմական վարժանքներ են անցկացրել: 

Ամերիկյան CNBC կայքը 2012 թ.-ին բացահայտել է, որ Իսրայելը Մոնաֆեղին խմբի անդամներին պատրաստել էր Իրանի միջուկային գիտնակաների սպանության  համար: 

Նման պայմաններում, Փարիզում տեղի է ունեցել ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արբիայի կողմից հովանավորվող Մոնաֆեղին խմբակցության հետևորդների տարեկան նիստը: 

Ռազմավարական այդ սխալ քայլերի հետևանքով, մի քանի տասնյակ տարի առաջ, Մոնաֆեղին ահաբեկչական խումբը  մի շարք ոճրագործություններ իրականացրեց Իրանում և Իրաքում, որի  արդյունքները դեռ շարունակվում են: Ներկայում ևս Փարիզը, Թել-Ավիվը և Վաշինգտոնը շարունակում են հովանավորել տարածաշրջանի ահաբեկչական խմբերին: 

Փարիզում կայացած Մոնաֆեղին ահաբեկչական խմբի և նրանց աջակիցների նիստը  այն պայմաններում է կայանում, երբ եվրոպական երկրները և հատկապես Ֆրանսիան ճաշակել են ահաբեկչական գործողությունների դառնությունը և ահաբեկչության հանդեպ ունեցած մտահոգության պատճառով հայտարարել են, որ վճռակամ են պայքարել այդ երևույթի դեմ, սակայն իրականում այդ ուղղությամբ երկստանդարտ քաղաքականություն են վարում:  

Ֆրանսիան աջակցելով ահաբկչությունը, կարմիր գորգ է փռել այնպիսի մարդկանց առջև, ովքեր աշխարհը ողողել են հազարավոր անմեղ մարդկանց արյունով: 

Այն երկրները, որ այսօր հովանավորում են ահաբեկիչներին, ռազմավարական սխալ քայլեր են ձեռնարկել և այդ գործընթացով նպաստում են աշխարհում ահաբեկչության տարածմանը:

Իրանում ահաբեկչությանը զոհ դարձած 17 հազար նահատակները վկայում են այդ իրականության մասին: