Իրանի հրթիռային կարողությունը կանխարգելիչ բնույթ է կրում
Կիրակի օրը, Մաշհադ քաղաքում ռադիո-հեռուստատեսությունների միության 9-րդ համագումարի բացման հանդիսության շրջանակներում լրագրողներին տված հարցազրույցում, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, մեծապատիվ առաջնորդի ներկայացուցիչ Ալի Շամխանին ԻԼԻՊ-ի դեմ Իրանի հրթիռային հարձակման մասին ասել է.«Իրանի հրթիռային կարողությունը իսլամական հանրապետության հզորության հիմքերից մեկն է համարվում և զսպիչ ուժ ստեղծելու համար տարիներ է, որ զարգանում է Իրանի հրթիռային կարողությունը»:
Իրանի իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին որոշ ժամանակ առաջ ասել էր.«Աշխարհում, որտեղ իշխում են խղճից, բարոյականությունից ու մարդկությունից զուրկ զոռբա ուժերը և ոտնձգություն են կատարում երկրների դեմ ու կոտորում են անմեղ մարդկանց, շատ սովորական է պաշտպանական ու հարձակողական արդյունաբերությունների ընդլայնումը»:
Այսօր կանխարգելման և անգամ հարձակողական առումով Իրանն այնքան հզոր է, որ կարող է իր ռազմական կարողությանն ապավինելով դիմադրել ապակայունացնող շարժումներին:
Մի շարք վերլուծաբանների կարծիքով, հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները միտված էին խափանել Իրանում տիրող անվտանգությունը: Սակայն Իրանը շատ հզոր պատասխան տվեց այդ գործողություններին: Իսլամական հեղափոխության պահակազորը վեց երկիր-երկիր միջին հեռահարության հրթիռներով Դեր Էլ-Զորում թիրախ դարձրեց ԻԼԻՊ-ի թաքֆիրական ահաբեկիչների հրամանատարության կենտրոնը: Այդ քայլն ապացուցեց, որ զսպիչ ուժն ու անվտանգությունը կարմիր գիծ են համարվում Իրանի համար և Իրանն իր անվտանգությունը պաշտպանելու համար որևէ մեկից թույլտվություն չի ստանում:
Ընդհանուր առմամբ հրթիռները բաժանվում են չորս խմբերի՝ օդ-օդ, օդ-երկիր, երկիր-օդ և երկիր-երկիր: Հեռահարության, վառելիքի տեսակի, մարտագլխիկի և կառավարման համակարգի տեսակի առումով այս հրթիռները բաժանվում են ենթախմբերի: Ստրատեգիական նշանակություն ունեն Քրուզ և Բալիստիկ հրթիռները:
Իրանի բալիստիկ հրթիռներից ամենահայտնին է Շահաբը: Մեծ հեռահարություն ունեցող Շահաբ 4 և 5 հրթիռներում կիրառվել են արդիական տեխնոլոգիաներ: Ավելի քան 3000 կլիոմետր հեռահարությամբ Շահաբ-4 հրթիռը իրանական առաջին արբանյակակիր հրթիռն է: Շահաբ-4 հրթիռի վրա իրականացված փոփոխությունները հանգեցրել են Քավոշգար-1 իրանական հրթիռի արտադրմանը:
Մեր օրերին Իրանի շրջակա տարածքներում և միջազգային մասշտաբով տարբեր սպառնալիքներ են լինում և անվտանգությունը շատ ընդարձակ կողմեր ունի: Իրանը երբեք չի մտածել այլ երկրին սպառնալու կամ ոտնձգություն իրականացնելու մասին, սակայն վայրկյան անգամ չի վարանում սպառնալիքը վերացնելու և դրան պատասխանելու հարցում: Հետևաբար սպառնալիքներին համապատասխան,գիտական ցուցանիշերի համաձայն և հենվելով իր մասնագետ ուժերի կարողությանը բարձրացրել է իր ռազմական հզորությունը:
Այսօր հրթիռային ոլորտում Իրանն այնպիսի հզորություն ունի, որ կարող է արտադրել ցանկացած ճշգրտությամբ ու ցանկացած հեռահարությամբ հրթիռներ և այդ մեծ ձեռքբերումը կանխարգելիչ գործոն է թշնամիների համար: