Մեծարգո առաջնորդի հայեցակետը Դատական իշխանության՝ միջազգային հարցերի ոլորտ իրավական մուտքի մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i66278-Մեծարգո_առաջնորդի_հայեցակետը_Դատական_իշխանության_միջազգային_հարցերի_ոլորտ_իրավական_մուտքի_մասին
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևոր է գնահատել միջազգային հարցերի ոլորտ ԻԻՀ-ի Դատական իշխանության մուտքը, ասելով.«Դատական իշխանությունը ցանկացած բնագավառում պետք է ուժի դիրքից պաշտպանի ժողովրդի իրավունքները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2017 14:20 Asia/Tehran
  • Մեծարգո առաջնորդի հայեցակետը Դատական իշխանության՝ միջազգային հարցերի ոլորտ իրավական մուտքի մասին

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևոր է գնահատել միջազգային հարցերի ոլորտ ԻԻՀ-ի Դատական իշխանության մուտքը, ասելով.«Դատական իշխանությունը ցանկացած բնագավառում պետք է ուժի դիրքից պաշտպանի ժողովրդի իրավունքները»:

Երկուշաբթի առավոտյան Դատական իշխանության ղեկավարի և պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Դատական իշխանությունը պետք է իրավական դիրքից մուտք գործի  միջազգային դատական կարևոր հարցերի ոլորտ  և կտրականապես հայտարարի իր  պաշտպանությունը կամ անհամաձայնությունը, որպեսզի այն աշխարհում արձագանք գտնի»:

Հեղափոխության գերապատիվ առաջնորդն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ակտիվների առգրավման, ահաբեկչության, աշխարհի բռնաճնշվածների, այդ թվում՝ Նիգերիայի իսլամական շարժման առաջնորդ՝ Շեյխ Էբրահիմ Զաքաքիի կամ Մյանմայի ու Քաշմիրի մուսուլմաններին հովանավորելու նման հարցերին ՝ Դատական իշխանությունից պահանջելով ի պաշտոնե մուտք գործել այդ ոլորտ:

Դատական իշխանությունը կարևոր դերակատարում ունի ցանկացած երկրի խոշոր հարցերում և նրա վճիռն ազդեցիկ է պաշտպանական ու գործնական առումներով: Ինչպես ԻԻՀ-ը քաղաքական դաշտում , պաշտպանում է բռնահարվածներին, իրավական առումով հարցերի հետապնդումը, կարող է միջազգային հանրության համար լուսաբանել ագրեսիվ ուժերի քայլերը: Իրավական վերջնական դիրքորոշումը, եթե գործնականում մեծ դերակատարում չունենա, ապա գոնե կարող է ազդել միջազգային հանրության կարծիքի վրա: Այսօր աշխարհում բազմաթիվ հարցերի դատական ու իրավական քննարկումը գտնվում է հանրային կարծիքի ուշադրության կենտրոնում, քանզի տիրակալ ուժերը փորձում են միջազգային իրավական կառույցներին միջոց ծառայեցնելով, հասնել իրենց նպատակներին:

Ահաբեկչության դեմ պայքարի հարցում ԱՄՆ կառավարության գործելակերպը, քաղաքական առումով բոլորի համար պարզ է: Այդ նենգ երևույթի դեմ ԱՄՆ-ի մոտեցումն ամբողջությամբ շահադիտական է: Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ-ի քայլերի գնահատմամբ, պարզվում է , որ նա համարվում է մարդու իրավունքների գլխավոր ոտնահարող երկիրը: Ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո, ամերիկցիները բազում ոճրագործություններ են կատարել Սիրիայում և Իրաքում, իսկ Եմենի հարցում, համագործակցել են Արաբիայի հետ:Դա կարևոր հարց է , որի ոլորտ իրավական մուտքը չափազանց կարևոր է ՝ ոճրագործության հեղինակներին արդար ու անկախ դատարանում ներկայացնել միջազգային հանրությանը:

ԱՄՆ-ի կողմից Իրանի ակտիվների առգրավման և հակաիրանական շրջափակումների քննարկումն այն հարցերից են, որտեղ Դատական իշխանությունը կարող է ի պաշտոնե վճիռ ընդունել ամերիկյան դատարանների դեմ, որպեսզի միջազգային հանրության համար պարզ դառնա ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի բնույթը: Դա թույլ է տալիս պարզել, որ ԱՄՆ-ի՝ այդ քայլի արմատներն Իրանի ժողովրդի նկատմամբ տածած թշնամության մեջ են: Վեց երկրների, այդ թվում Իրանի քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելման մասին Դոնալդ Թրամփի հրամանագիրը նաև կարելի է իրավական առումով քննարկման ենթարկել : Դատական իշխանությունը կարող է բացահայտել  հարցի թաքուն կողմերը:

Մեծահարգ առաջնորդն անդրադարձել է նաև աշխարհի բռնաճնշված երկրների,  Մյանմայի ու Քաշմիրի մուսուլմաններին հովանավորելու հարցին, նշելով.«Իրանի դատական իշխանությունը կարող է այդ ոլորտ մուտք գործելով , կտրականապես հայտարարել իր  պաշտպանությունը կամ անհամաձայնությունը»: