Մեծարգո առաջնորդի հայեցակետը Դատական իշխանության՝ միջազգային հարցերի ոլորտ իրավական մուտքի մասին
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևոր է գնահատել միջազգային հարցերի ոլորտ ԻԻՀ-ի Դատական իշխանության մուտքը, ասելով.«Դատական իշխանությունը ցանկացած բնագավառում պետք է ուժի դիրքից պաշտպանի ժողովրդի իրավունքները»:
Երկուշաբթի առավոտյան Դատական իշխանության ղեկավարի և պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Դատական իշխանությունը պետք է իրավական դիրքից մուտք գործի միջազգային դատական կարևոր հարցերի ոլորտ և կտրականապես հայտարարի իր պաշտպանությունը կամ անհամաձայնությունը, որպեսզի այն աշխարհում արձագանք գտնի»:
Հեղափոխության գերապատիվ առաջնորդն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ակտիվների առգրավման, ահաբեկչության, աշխարհի բռնաճնշվածների, այդ թվում՝ Նիգերիայի իսլամական շարժման առաջնորդ՝ Շեյխ Էբրահիմ Զաքաքիի կամ Մյանմայի ու Քաշմիրի մուսուլմաններին հովանավորելու նման հարցերին ՝ Դատական իշխանությունից պահանջելով ի պաշտոնե մուտք գործել այդ ոլորտ:
Դատական իշխանությունը կարևոր դերակատարում ունի ցանկացած երկրի խոշոր հարցերում և նրա վճիռն ազդեցիկ է պաշտպանական ու գործնական առումներով: Ինչպես ԻԻՀ-ը քաղաքական դաշտում , պաշտպանում է բռնահարվածներին, իրավական առումով հարցերի հետապնդումը, կարող է միջազգային հանրության համար լուսաբանել ագրեսիվ ուժերի քայլերը: Իրավական վերջնական դիրքորոշումը, եթե գործնականում մեծ դերակատարում չունենա, ապա գոնե կարող է ազդել միջազգային հանրության կարծիքի վրա: Այսօր աշխարհում բազմաթիվ հարցերի դատական ու իրավական քննարկումը գտնվում է հանրային կարծիքի ուշադրության կենտրոնում, քանզի տիրակալ ուժերը փորձում են միջազգային իրավական կառույցներին միջոց ծառայեցնելով, հասնել իրենց նպատակներին:
Ահաբեկչության դեմ պայքարի հարցում ԱՄՆ կառավարության գործելակերպը, քաղաքական առումով բոլորի համար պարզ է: Այդ նենգ երևույթի դեմ ԱՄՆ-ի մոտեցումն ամբողջությամբ շահադիտական է: Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ-ի քայլերի գնահատմամբ, պարզվում է , որ նա համարվում է մարդու իրավունքների գլխավոր ոտնահարող երկիրը: Ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո, ամերիկցիները բազում ոճրագործություններ են կատարել Սիրիայում և Իրաքում, իսկ Եմենի հարցում, համագործակցել են Արաբիայի հետ:Դա կարևոր հարց է , որի ոլորտ իրավական մուտքը չափազանց կարևոր է ՝ ոճրագործության հեղինակներին արդար ու անկախ դատարանում ներկայացնել միջազգային հանրությանը:
ԱՄՆ-ի կողմից Իրանի ակտիվների առգրավման և հակաիրանական շրջափակումների քննարկումն այն հարցերից են, որտեղ Դատական իշխանությունը կարող է ի պաշտոնե վճիռ ընդունել ամերիկյան դատարանների դեմ, որպեսզի միջազգային հանրության համար պարզ դառնա ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի բնույթը: Դա թույլ է տալիս պարզել, որ ԱՄՆ-ի՝ այդ քայլի արմատներն Իրանի ժողովրդի նկատմամբ տածած թշնամության մեջ են: Վեց երկրների, այդ թվում Իրանի քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելման մասին Դոնալդ Թրամփի հրամանագիրը նաև կարելի է իրավական առումով քննարկման ենթարկել : Դատական իշխանությունը կարող է բացահայտել հարցի թաքուն կողմերը:
Մեծահարգ առաջնորդն անդրադարձել է նաև աշխարհի բռնաճնշված երկրների, Մյանմայի ու Քաշմիրի մուսուլմաններին հովանավորելու հարցին, նշելով.«Իրանի դատական իշխանությունը կարող է այդ ոլորտ մուտք գործելով , կտրականապես հայտարարել իր պաշտպանությունը կամ անհամաձայնությունը»: