Total-ի վերադարձը. Ֆրանսիայի մեծ քայլը՝ Իրանում ներդրում կատարելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i66332-total_ի_վերադարձը._Ֆրանսիայի_մեծ_քայլը_Իրանում_ներդրում_կատարելու_համար
Թեհրանում Իրանի նավթի ազգային ընկերության և ֆրանսիական Total նավթընկերության միջև ստորագրվել է 4 միլիարդ 800 միլիոն դոլար արժողությամբ Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ բլոկի ընդլայնման պայմանագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2017 08:44 Asia/Tehran
  • Total-ի վերադարձը. Ֆրանսիայի մեծ քայլը՝ Իրանում ներդրում կատարելու համար

Թեհրանում Իրանի նավթի ազգային ընկերության և ֆրանսիական Total նավթընկերության միջև ստորագրվել է 4 միլիարդ 800 միլիոն դոլար արժողությամբ Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ բլոկի ընդլայնման պայմանագիրը:

2009 թվականին, ֆրանսիական Total ընկերությունը ստորագրել էր Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ բլոկի  ընդլայնման պայմանագիրը, սակայն երբ Ֆրանսիան միացավ Եվրամիության անդամ երկրների գործընկերների սահմանած հակաիրանական շրջափակումներին, որի մեջ ներառվում էր նաև նավթային արգելքները, 2012 թվականին Total-ը հարկադրված էր լքել Իրանում իր նախագծերը:

Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ բլոկի  ընդլայնման պայմանագիրն իրագործվելուց հետո օրական 56 միլիոն խորանարդ մետր ավելանալու է Կատարի հետ ընդհանուր Հարավային Փարս գազի հանքավայրի թողունակությունը:

ֆրանսիական Total նավթընկերության գործադիր տնօրեն Պատրիկ Փույանեն այդ մասին ասել է.«Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ բլոկի  ընդլայնման նախագծում մասնակցելը առևտրային գրավիչ շրջանակ է ստեղծել»:

Հարավային Փարս գազի հանքավայրն ամենամեծն է աշխարհում և գտնվում է Իրան-Կատար սահմանագծին:

Այդ հանքավայրի պաշարը կազմում է 14 տրիլիոն խորանարդ մետր գազ և 18 միլիարդ բարել գազային կոնդեսանտներ, որն ընդգրկում է աշխարհի գազի պաշարների ութը տոկոսը: Որոշ արտասահմանյան ընկերություններ բանակցություններ են վարում այդ ոլորտում համագործակցելու մասին Իրանի հետ պայմանագիր կնքելու համար:

Total նավթընկերությունը նույնպես հետաքրքրված է Իրանում իր աշխատանքներն ընդլայնելու համար: Ֆրանսիական այս մեծ ընկերության պաշտոնատարները հայտարարել են, որ ձգտում են հաղթանակ-հաղթանակ ձևաչափով համագործակցություն ծավալել Իրանում ներդրում կատարելու և տեխնոլոգիա այս երկիր փոխադրելու համար:

Վեցերոդ ծրագրի իրագործման համար Իրանի նավթարդյունաբերությունը 200 միլիարդ դոլար ներդրման կարիք ունի և նավթի ու գազի գլխավոր բաժինը կազմում է 130 միլիարդ դոլար: Սակայն այդ նպատակի իրագործման համար կարևոր են նավթարդյունաբերության ոլորտում համագործակցության պայմանագրերն ու ներդրումները:

Total նավթընկերության հետ պայմանագիրը վերջնականացվում է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը փորձում է տարբեր պատրվակներով նոր շրջափակումներ կիրառել Իրանի դեմ: Իրականում եվրոպական պետությունները, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան քայլեր են ձեռնարկել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը վերսկսելու համար և փորձում են այդ հարցով զերծ մնալ ԱՄՆ-ի անտրամաբանական քաղաքականություններից:

Սակայն գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ եվրոպական ընկերությունները մեծ ցանկություն ունեն Իրանի տնտեսական շուկա մուտք գործելու համար, իսկ մյուս կողմից մի շարք հարցերում, այդ թվում մարդու իրավունքների և ահաբեկչության հարցի նկատմամբ երկակի մոտեցումներում ԱՄՆ-ի հետ են քայլ վերցնում: Վերջին օրինակը Ֆրանսիայում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նիստի անցկացումն էր: Նման կեցվածքը երկվություն է պարունակում, ինչը առնչություն չունի երկարաժամկետ համագործակցությունների հետ: