Ալիևը Թրամփին խնդրել է միջամտել ԼՂ հակամարտության կարգավորմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i66424-Ալիևը_Թրամփին_խնդրել_է_միջամտել_ԼՂ_հակամարտության_կարգավորմանը
Երեքշաբթի օրը ԱՄՆ ազգային օրվա կապակցությամբ Դոնալդ Թրամփին հղած շնորհավորական ուղերձում, Իլհամ Ալիևը նրան է դիմել ԼՂ հակամարտության կարգավորմանն օգնելու խնդրանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2017 07:55 Asia/Tehran
  • Ալիևը Թրամփին խնդրել է միջամտել ԼՂ հակամարտության կարգավորմանը

Երեքշաբթի օրը ԱՄՆ ազգային օրվա կապակցությամբ Դոնալդ Թրամփին հղած շնորհավորական ուղերձում, Իլհամ Ալիևը նրան է դիմել ԼՂ հակամարտության կարգավորմանն օգնելու խնդրանքով:

Նա շեշտել է, որ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները վերջին 25 տարիների ընթացքում մինչև ստրատեգիական հարաբերությունների մակարդակի զարգացել են: Իր ուղերձում Ալիևն ասել է.«Բաքուն մեծ հույսեր ունի, որ ԱՄՆ-ը ՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, օգնելու է տարածքների վերադարձման գործում: Ադրբեջանի նախագահն այնպիսի պայմաններում է նման հայտարարություններ կատարում, երբ 1992 թվականին ՄԱԿ-ի հսկողության ներքո , Մինսկի խումբը ստանձեց հակամարտության միջնորդի դերը , սակայն մինչ օրս խմբի քայլերն ապարդյուն են անցել: 2016 թվականին սրվեց կողմերի միջև լարվածությունը, որը մինչ օրս շարունակվում է: Իրադարձությունների զարգացումը վկայում է Մինսկի միջնորդ խմբի անգործունեության մասին: 

Բաքուն մտադիր է՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերի բախման օգնությամբ, արտոնություն կորզել ՝ թուլացնելով Հայաստանին: Ավելի վաղ, Ռուսաստանը մոտենալով Ադրբեջանին , իր ցանկությունն էր հայտնել անվտանգության ոլորտի համագործակցություն ունենալ այդ երկրի հետ: Մոսկվան նույնիսկ Բաքվի հետ սպառազինական համաձայնագիր կնքեց, որն իր հերթին մտահոգեց Հայաստանին: Մյուս կողմից, Ադրբեջանը մտադիր է ԱՄՆ-ին դիմելով, միավորներ կորզելով, կանխել Ռուսաստանի կողմից հավանական ճնշումները:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան ՝ Մեթյու Բրայզան ասել է.«Երբ ԱՄՆ-ը լռում է այս հարցի կապակցությամբ, Պուտինը լրացնելու է տարածաշրջանում առկա անջրպետը և Երևանի ու Բաքվի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ նրանք միայնակ են մնացել և տարածաշրջանի միակ դերակատարը Պուտինն է»:

Ռուսաստանը փորձում է անվտանգության ու առևտրական պայմանագրեր ստորագրելով, մեծացնել տարածաշրջանում իր ներգործությունը: Բախվող կողմերին զենք վաճառելով, Հայաստանի հետ գազային պայմանագիր կնքելով և Ադրբեջանի տարածքով Իրանի և Ռուսաստանի միջև երկաթգիծ կառուցելու ցանկություն հայտնելով, Մոսկվան փորձում է իրականացնել իր այդ ցանկությունը: Թեև տրամաբանական ու հասկանալի են Ռուսաստանի կողմից հավանական ճնշումների հետ կապված Ադրբեջանի մտահոգությունները, սակայն հարցին ԱՄՆ-ին խառնելը վնասելու է հակամարտությանը ՝ հարցը վերածելով երկու ուժերի մարտադաշտի: Սա ոչ միայն չի ապահովելու Ադրբեջանի շահերը, այլև այդ տարածքը դարձնելու է մեծ ուժերի շահերի բախման վայր : Խաղաղության պահպանման միակ ելքը և ղարաբաղյան հակամարտության տրամաբանական լուծումն է Ադրբեջան-Հայաստան ուղղակի երկխոսությունը և հարցը բարդացնելուց զերծ մնալը: