Բազմակողմանի զարգացման գործընթացում Իրան-Հայաստան հարաբերությունները
Իրանն ու Հայաստանը համաձայնության են եկել տնտեսական համատեղ գործնական խմբի ձևավորման շուրջ: Կայացած համաձայնության մասին լուրը հայտարարվել է Երևանում Իրանի հանքերի, ադյունաբերության ու առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրոթաջի և Հայաստանի տնտեսական զարգացման նախարարի օգնական Հովհաննես Ազիզյանի միջև կայացած հանդիպումից հետո:
Կայացած բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են եկել, որ երկու երկրի դեսպանատների, Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի կազմակերպության և Հայաստանի տնտեսության նախարարության ներկայացուցիչները որպես գործնական խմբի անդամներ, ամեն ամիս երկու նիստ անցկացնեն նկատի առած խնդիրներն ու առկա բարդությունները քննարկելու համար:
Իրանի և Հայաստանի պաշտոնատարները կարևորում են առևտրա-տնտեսական համագործակցությունների խորացման անհրաժեշտությունը: Սակայն երկկողմ հարաբերությունների ընդլայնումը ի՞նչ ազդեցություն է ունենալու բազմակողմանի հարաբերությունների ամրապնդման վրա: Այդ կապակցությամբ գորյություն ունի երկու տեսակետ: Առաջինն արծարծվում է այն մասնագետների կողմից, ովքեր համոզված են, որ Իրանի ու Հայաստանի համագործակցությունների ավելացումը կնպաստի տարածաշրջանային համագործակցությունների ավելացմանը: Այս միացումը ռազմավարական նշանակություն ունի լարվածությունների հարուցման շեմին կանգնած Կովկասյան տարածաշրջանի համար: Քանի որ տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տալիս տնտեսական հարաբերությունների օգնությամբ սպառնալիքներն ու քաղաքական լարվածությունները փոխել համագործակցության ու առողջ մրցակցության առիթների:
2013թ. օգոստոսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր.«Տարածաշրջանի խնդիրների կարգավորումը բոլոր երկրների օգտին է, ինչը տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության կայունացման ու ամրապնդման պատճառ կդառնա»:
Իրանն ու Հայաստանը պատմական, մշակութային ու կրոնական բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Որպես այդպիսին երկու երկրները պետք է օգտագործեն տնտեսական համագործակցության բոլոր առիթները: Այդ հիմունքով ԻԻՀ-ը Հայաստանի հետ ընլայնել է իր հարաբերություններն ու համագործակցությունները:
2015թ. հունիսի 25-ին աշխարհի Կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի դիմավորման առիթով ունեցած ելույթում, Իրան-Հայաստան հարաբերությունները բնութագրելով որպես կտոնների բարեկամության կենդանի օրինակ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր.«Կրոնների միջև բարեկամության օրինակները բազում են: Իրանի ու Հայստանի բարեկամությունը այդ նմուշներից մեկն է»: Իրանի ու Հայաստանի հարաբերությունները ուղղված են բոլոր բնագավառների զարգացմանը: Իրանի և ԵՏՄ-ի տնտեսական համագործակցությունները իրականացվում է Հայաստանի ճանապարհով:
Հղում անելով Հայաստանի վարչապետի օգնական Գաբրիելյանին. Հայաստանի news. am լրատվական կայքը գրել էր.«Հայաստանում ծավալուն տեղեկություններ կան Իրանի շուկայի և առևտրական մեխանիամների մասին և Թեհրանի հետ համագործակցությունները Հայաստանի առջանհերթություններից է համարվում: Մյուս կողմից դեռ շարունակվում են Թեհրանի ու ԵՏՄ-ի համագործակցության հարցով բանակցությունները և այդ ոլորտում Երևանը կարևոր դերակատարություն ունի, քանի որ Հայաստանը Իրանի հետ ցամաքային սահմաններ և Իրանի հետ համագործակցության փորձ ունեցող ԵՏՄ-ի միակ անդամն է»:
Ներկայումս այդ համագործակցությունները ցանկալի արդյունքի են հասնում: Կայացած երկկողմ համաձայնություններից էլ պարզվում, որ դրանց հիմքը երկկողմ շահերի և բազմակողմանի համագործակցությունների ու միաբանության զարգացումն ու ամրապնդումն է: