G20-ի գագաթաժողովը և Աֆրիկան
Գերմանիայի Համբուրգ քաղաքում G20-ի գագաթաժողովում քննարկվելու են բնակլիմայական փոփոխությունների, առևտրական համաձայնագրերի ապագայի և Աֆրիկա մայրցամաքի խնդիրների հետ կապված հարցեր:
Վերջերս, աֆրիկյան մի քանի երկրի ղեկավարների հետ Բեռլինում կայացած հանդիպմանը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է.«Համբուրգում G20-ի գագաթաժողովում քննարկվող առանցքային հարցերից են լինելու աֆրիկյան երկրներում տնտեսության զարգացման ուղիները և մայրցամաքի առավել կարիքավոր երկրներին ճգնաժամից դուրս գալուն օգնելը»:
Թեև պատմության ընթացքում Աֆրիկայի նկատմամբ Արևմուտքի կողմնորոշումը մշտապես գաղութարարական է եղել, սակայն տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով տեղի ունեցած քաղաքական, տնտեսական ու անվտանգության փոփոխությունների արդյունքում, այսօր Աֆրիկան միջազգային համակարգի մաս կազմելով, հատուկ նշանակություն է ստացել : Ուստի, մի կողմից այդ մայրցամաքի տարբեր շրջաններն առավել քան նախկինում, դարձել են Չինաստանի, Ռուսաստանի , ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև տնտեսական ու անվտանգության մրցադաշտը, իսկ մյուս կողմից, Աֆրիկայից անօրինական գաղթականների հոսքի, երաշտի , սննդամթերքով չապահովելու, ահաբեկչական ու աշխարհազորային խմբերի գործունեության տարածման նման հարցերը , պետություններին հարկադրում են սև մայրցամաքում ակտիվ ներկայություն ունենալ և ծավալել իրենց վերահսկողությունը:
Իսկ տնտեսական առումով Աֆրիկան համարվում է հանքային ու բնական պաշարներով հարուստ , էժան աշխատուժ ունեցող մայրացամաք, ինչի շնորհիվ կարող է գրավել ներդրողներին: Մյուս կողմից, մեծ ու երիտասարդ բնակչությունը սև մայրցամաքը դարձրել է Չինաստանի նման երկրների նպատակակետը: Թվերի համաձայն, 2000 թվականից ի վեր , Չինաստանի և Աֆրիկայի միջև առևտրական հարաբերությունները քսան անգամ մեծացել են: Աֆրիկայի հետ Չինաստանի աճող կապերը մտահոգում են ԱՄՆ-ին: Տնտեսական դաշտից բացի, Չինաստանն ակտիվ ներկայություն ունի նաև աֆրիկյան երկրների քաղաքական ու անվտանգության ոլորտներում: Այսօր երկրները լրջորեն մրցակցում են Աֆրիկյան երկրների տնտեսական ոլորտում ներկայության համար: Այս հարցում հզոր դրդապատճառ է համարվում մայրցամաքի նավթառատ երկրների կողմից էներգետիկայի պաշարների ապահովումը:
Աֆրիկան մեծ նշանակություն ունի նաև քաղաքական ու անվտանգության առումով,: Որոշ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, աֆրիկյան երկրներում զորակայան ունեն , ինչն էլ նրանց տալիս է այդ երկրներին վերահսելու հնարավորություն: Աֆրիկյան տարբեր երկրներում աշխարհազորային ուժերի ներկայության և բախումների առկայության պատճառով, մայրցամաքի երկրները դարձել են զենքի վաճառքի մեծ շուկա: Այստեղ ևս շուկան մրցակցային է: Աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչության վտանգը լուրջ բնույթ է ստացել: Այդպիսով ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության հաստատման պատճառաբանությամբ, տարբեր պետություններ փորձում են ներկա լինել աֆրիկյան երկրներում: Այս բոլոր հանգամանքներից ելնելով, G20-ի գագաթաժողովում քննարկվելու են նաև աֆրիկյան երկրներին վերաբերող հարցեր: