Կանադան քայլ է պահում ԱՄՆ-ի հետ Իրանի ակտիվները յուրացնելու համար
Կանադայի վերաքննիչ դատարանը ԱՄՆ-ի ճնշումների տակ Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ ուղղելով Թեհրանին դատապարտել է մեկ միլիարդ 700 միլիոն դոլարի հատուցման վճարման: ԱՄՆ որոշ դատարաններ արդեն երկար ժամանակ է,որ օրակարգում ներառել են Թեհրանին ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրելու պատրվակով Իրանի դեմ վճիռներ արձակելը: Այդ դատարանները ահաբեկչական ակտերի զոհի դերում հանդես եկած հայցվորների հայցերը բավարարելու համար, վճիռներ են արձակում տուժածներին հատուցելու շրջանակում:
Այս գործընթացը շարունակելով, անցած շաբաթ Օնտարիոյի վերաքննիչ դատարանը մերժեց Իրանի դիմումը՝ կապված այդ երկրի կողմից հովանավորված ահաբեկչական հարձակումների զոհի դերում հանդես եկած ընտանիքների հայցերի դադարեցման հետ։ Այդ քայլը կատարվել է այն դեպքում, երբ միջազգային օրենքների համաձայն` օտարերկրյա պետության դատարանները չեն կարող մեկ այլ պետության դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկել։
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին Կանադայում արձակված նոր վճիռների մասին ասել է. «Արտասահմանյան մեկ այլ պետության դեմ վճիռ արձակելը հակադրվում է պետությունների իրավահավասարության սկզբունքին և ոտնահարում է միջազգային իրավունքով նախատեսված անձեռնմխելիությունը»:
Ընդգծելով, որ Իրանն իրեն է վերապահում այդ վճիռը բողոքարկելու իրավունքը, Բահրամ Ղասեմին հստակեցրել է.«Պարզ է, որ մի կողմ թողած Կանադայում իշխանությունների ներքին բաժանումները, այդ երկրի կառավարությունն ուղղակի պատասխանատվություն է կրում իշխանության տարբեր բաժինների կողմից միջազգային իրավունքին հակադրվող քայլերի պատճառած ֆինանսական ու բարոյական ցանկացած վնասի համար»։
Այդ գործով Իրանի կառավարության փաստաբան Քալին Սթիվենսոնն ասում է․ «Կանադայում Իրանի ակտիվներին տիրանալու հայցվորների պնդումներն անօրինական , ագրեսիվ և քաղաքականացված քայլեր են, որոնք նշանակում են շրջանցել միջազգային պարտավորությունները»։
Այսպես կոչված այդ փոխհատուցումներն իրականանում են Իրանին պատկանող ակտիվների սառեցման և ամերիկյան բանկերում Իրանի հաշվից անօրինական կերպով գումարներ վերցնելու միջոցով։
---
Ավելի վաղ Կանադայում մի դատարան Իրանի ոչ-դիվանագիտական գույքն առգրավելու մասին վճիռ էր կայացրել` ահաբեկչական գորողությունների հետևանքով տուժածներին հատուցելու պատրվակով։ Այդ գույքի արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ 700 միլիոն դոլար։
Կանադայում այս գործի հայցվորների մեծ մասը ամերիկացիներ են, որոնց համար իրենց երկրի դատարաններում փոխհատուցման մասին վճիռ է արձակվել, իսկ հիմա Կանադայում փորձում են կանխիկացնել այդ վճիռը։
2012 թվականին ԱՄՆ-ում ընդունվեց «Ահաբեկչության զոհերին պաշտպանելու» մասին օրենք, որի համաձայն՝ այդ անհատները հնարավորություն են ստացել Իրանից փոխհատուցում պահանջել, պատճառաբանելով,որ Իրանը հովանավորում է Հեզբոլլահին և ՀԱՄԱՍ-ին։
ԻԻՀ-ը 1984 թվականին ԱՄՆ-ի կողմից ներառվեց ահաբեկչությանն աջակցող պետությունների ցուցակում,այն պատճառաբանությամբ, ԱՄՆ տեղական դատարաններում Իրանի դեմ մի շարք հայցեր են ներակայացվել։ Այժմ այդ սցենարը կրկնվում է Կանադայում ։
1996 թվականին ԱՄՆ Կոնգրեսը խախտելով այդ երկրի ներքին օրենքները և միջազգային իրավունքները, և փոխելով պետությունների անձեռնմխելիության մասին ներքին օրենքը. ահաբեկչական գործողությունների ընթացքում տուժած այդ երկրի քաղաքացիներին իրավունք վերապահեց ԱՄՆ դատարաններում հայց ներկայացնել այն երկրների դեմ, որոնք ընդգրկված են «ահաբեկչությանն աջակցող պետությունների» ցուցակում։ Նույն թվականին (1996)ԱՄՆ Կոնգրեսը վավերացնելով Flatow հավելվածը, ԱՄՆ դատարաններին թույլ տվեց այսպես կոչված ահաբեկչության զոհերին խոշոր գումարներ հատկացնել կրած վնասի փոխհատուցման և ահաբեկչությանն աջակցող երկրին պատժելու համար։
2003 թվականի մայիսի 30-ին այս շրջանակում և առանց հիմնավորման, ԱՄՆ-ում ԻԻՀ-ի դեմ վճիռ արձակվեց; «Վաշինգտոն Դի Սի»-ի դատարանը 1983 թվականին Լիբանանում ԱՄՆ-ի ռազմածովային հրացանակիրների կենտրոնակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 241 սպանված զինծառայողների հարազատների ներկայացրած հայցերի պատրվակով, Իրանին անհիմն կերպով ճանաչեց պայթյունի պատասխանատու։
2007 թվականի սեպտեմբերի 7-ին նույն դատարանը ևս մեկ անհիմն վճիռ արձակեց և Իրանին դատապարտեց 2 միլիարդ 600 միլիոն դոլար հատուցման վճարման։ Այդ գործը կոչվում է Փիթերսոնի գործ, որը հիմք հանդիսացավ Կենտրոնական բանկին պատկանող մոտ մեկ միլիարդ 750 միլիոն դոլար արժողությամբ պարտատոմսերի անօրինական յուրացման համար։
---
2012 թվականի հունվարին, ԱՄՆ Կոնգրեսը դարձյալ միջազգային իրավունքներին և ԱՄՆ Սահմանադրությանը դեմ գնալով , Նյու Յորքի «Սիթի բանկ»-ում Clearstream ընկերության հաշվին գտնվող Իրանի կենտրոնական բանկին պատկանող պարտատոմսերի մի մասը հատկացրեց այսպես կոչված ահաբեկչության գործողությունների հետևանքով տուժաներին հատուցելու համար։
2016 թվականի ապրիլին ԱՄՆ Գերագույն դատարանը օրենսդիր և գործադիր իշխանությունների ճնշումների տակ հրաժարվեց չեղյալ հայտարարել Իրանի ժողովրդին պատկանող ակտիվների մոտ 1 միլիարդ 750 միլիոն դոլարը հափշտակելու և հայցվորներին հատկացնելու մասին Նյու Յորքի դատարանի արձակած վճիռը։
---
Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի դեմ հայց են ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Իրանի Կենտրոնական բանկին պատկանող ակտիվները առգրավելու և յուրացնելու պատճառով։
Հակազդելով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից Իրանի ակտիվների արգելափակմանը, Իրանի խորհրդարանը կառավարությանը պարտավորեցրել է ԱՄՆ-ից հատուցում պահանջել 1953 թ.-ին Իրանում իրականացրած հեղաշրջումից ի վեր երկրին հասցված վնասների համար
Հայցագրում նաև անդրադարձ է եղել Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի հասցրած ֆինանսական ու բարոյական վնասներին, Պարսից ծոցում Իրանի նավթային տերմինալիներին հասցված վնասներին և Թեհրանում Իրանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած լրտեսությանը։
Այն ինչ պարզ է, ԱՄՆ-ի դատական կառույցը ոտնահարել է Իրանի նկատմամբ պետությունների անձեռնմխելիության սկզբունքը։ Այդ քայլը ոչ միայն աննախադեպ է պատմության մեջ, այլև միջազգային իրավունքների շրջանակում համարվում է բացահայտ օրինախախտում և «միջազգային գողություն»։