Թրամփի և Պուտինի հանդիպման արդյունքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i66698-Թրամփի_և_Պուտինի_հանդիպման_արդյունքները
Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած G-20 խմբի երկրների գագաթաժողովի շրջանակում, հուլիսի 7-ին տեղի ունեցավ ԱՄՆ-ի և ՌԴ նախագահների հանդիպումը: Սա ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 08:51 Asia/Tehran
  • Թրամփի և Պուտինի հանդիպման արդյունքները

Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած G-20 խմբի երկրների գագաթաժողովի շրջանակում, հուլիսի 7-ին տեղի ունեցավ ԱՄՆ-ի և ՌԴ նախագահների հանդիպումը: Սա ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այդ հանդիպումը մեծ նշանակություն ունի: Մոսկվայի և Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնատարների կարծիքով  Սառը պատերազմից հետո երկու երկրի հարաբերությունները ամենացածր մակարդակում են գտնվում: Ուկրաինայի ներքին հարցերին միջամտելու, Սիրիայի քաղաքական համակարգին հովանավորելու և ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու պատրվակով, ԱՄՆ-ը շրջափակումներ է սահմանել Մոսկվայի դեմ: 

Ռուսաստանը, հակադարձելով Արևելյան Եվրոպայում Արևմուտքի քայլերին, Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում որոշ հաջողություններ է արձանագրել ԱՄՆ-ի գլխավորությամբ ձևավորված Արևմտյան երկրների կոալիցիայի դեմ:

Նման զարգացումները պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ում հակառուսական տրամադրությունները սրվեն: 

Ներկայումս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի անձնակազմը մեղադրվում է 2016 թ.-ին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում Ռուսաստանի հետ գաղտնի կապեր հաստատելու մեջ:  

Այդուամենայնիվ Թրամփի և Պուտինի հանդիպման ընթացքում կայացած համաձայնությունը վկայում է այն մասին, որ Սպիտակ Տունը մեղմացրել է իր հակառակությունը Մոսկվայի հանդեպ: Հանդիպման ընթացքում Թրամփն ընդունել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի կողմից միջամտություն չանելու մասին Պուտինի  բացատրությունը:

Երկու երկրների ղեկավարները նաև  համաձայնության են եկել` Սիրիայի հարավային շրջաններում հրադադար հաստատելու կապակցությամբ: ԱՄՆ-ի արտգործնախարար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Բաշար Ասադին այդ երկրի ապագա կառավարության ձևավորման գործում որևէ դեր չի վերապահում: Սակայն Ռուսաստանն ըդգծում է, որ կշարունակի հովանավորել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և կարևորում է Սիրիայի ժողովրդի ինքիշխանության իրավունքը: Մի բան. որը կարող է Թրամփին ստիպել որոշակի չափով նահանջել իր դիրքորոշումներից: 

Հետևաբար նախատեսվում է, որ Եվրոպա կատարած այցից հետո, Սպիտակ Տան հակասիրիական շարժումը կմեծացնի իր քննադատությունները Թրամփի դեմ:

Չնայած ԱՄՆ-ի Նախագահ Թրամփի կողմից հնչեցվող հռետորաբանությանը, ԱՄՆ-ը չի կարողանում վերականգնել աշխարհում իր  նախկին դիրքը : 

Այլ կերպ ասած,  միջազգային համակարգում առաջացած նոր ձևավորումների շրջանակում և ԱՄՆ-ին թշնամի կամ մրցկից անկախ ուժերի ասպարեզ գալով, Վաշինգտոնը ստիպված է պաշտոնապես ճանաչել այլ երկրների տեսակետները:   

Չնայած Թրամփը ծատ ուշ է ընդունել այդ քաղաքական զարգացումները, սակայն նրան  հովանավորող ծայրահեղական շարժման հակազդեցությունը  ի վերջո կհանգեցնի միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի ազդեցության նվազմանը: