ԱՄՆ-ը ՝ մեկուսացման ուղու վրա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i66782-ԱՄՆ_ը_մեկուսացման_ուղու_վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Մեծ քսանյակի» համբուրգյան գագաթնաժողովը գերազանց է որակել, իսկ New York Times օրաթերթը գրել է , որ ժողովի ընթացքում ԱՄՆ-ը մեկուսացած է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2017 08:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը ՝ մեկուսացման ուղու վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Մեծ քսանյակի» համբուրգյան գագաթնաժողովը գերազանց է որակել, իսկ New York Times օրաթերթը գրել է , որ ժողովի ընթացքում ԱՄՆ-ը մեկուսացած է եղել:

Համբուրգի երկօրյա գագաթնաժողովի ընթացքում, առավել բացահայտվեցին G20-ի մյուս երկրների և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները, որոնք երևան են գալիս հիմնականում առևտրական ու կենսոլորտային քաղաքականությունների ֆոնի վրա:

Թրամփի Ամերիկան ներկայումս աշխարհում ազատ առևտրի տասնամյակներ ղեկավարի դերից հետադարձ քայլեր է անում ՝ կարևորելով ազգային տնտեսության զարգացումը, սահմանների փակումը և տնտեսական խրախուսիչ քաղաքականությունների որդեգրումը:  «Ամերիկան նորից հզոր դարձնենք» կարգախոսով, Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում , իսկ երդմնակալության օրը հանդես եկավ «Նախ ՝ Ամերիկան» կարգախոսով:

Այժմ ՝ ԱՄՆ-ի կառավարության ներկայացրած ազգայնամետ քաղաքականության շրջանակում, Համբուրգի գագաթնաժողովի արդյունքներն այդ երկրի համար մեծ հաջողություն են համարվում: Քանի որ մի կողմից  նիստում ԱՄՆ-ը մյուս մասնակիցներին առևտրական աջակից քաղաքականությունից հրաժարվելու հանձնառություն չստանձեց , իսկ մյուս կողմից չխոստացավ վերանայել Փարիզի կլիմայական համաձայնագրից դուրս գալու հարցը: Այդպիսով ,Թրամփի գնահատմամբ, Համբուրգի գագաթնաժողովը գերազանց է եղել:

Ամեն դեպքում, այն ինչ տեղի ունեցավ , ինչպես գրել է New York Times -ը, ԱՄՆ-ի մեկուսացումն էր: Տասնամյակներ շարունակ, ԱՄՆ-ն եղել է Արևմուտքի առաջնորդը ՝ քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում միջազգային հարաբերությունների հարցում: Այլ խոսքով, ԱՄՆ-ի ցանկությունն ու նպատակահարմարություններն իրականացվում էին այդ երկրի գործընկերների կողմից: 

Այսօր թվում է, որ տարիներ ամերիկացիներին հարկադրաբար հետևելուց հետո, պետությունները փորձում են անկախ գործել: Շրջակա միջավայրի միջազգային համաձայնության ապարդյուն լինելու մասին ԱՄՆ նախագահի գաղափարն ընդունելի չէ ոչ մի երկրի , նույնիսկ Թերեզա Մեյի ղեկավարած Բրիտանիայի համար: Իսկ G20-ի 18 երկրները նաև ԵՄ-ը որպես եվրոպական 28 երկրների ներկայացուցիչ, ուշադրություն չեն դարձնում ներքին արտադրության աջակցման քաղաքականություն որդեգրելու համար ԱՄՆ կառավարության կարծիքներին : Նրանք նույնիսկ Վաշինգտոնին սպառնացել են վրեժխնդրական քայլերով և առևտրական պատերազմով: 

Թեև այլ քայլերը կարող են որակվել Թրամփի ներկայացրած ամերիկյան ազգայնականության հաջողություն, այնուամենայնիվ, վտանգելու է միջազգային համակարգում ԱՄՆ-ի գերակա դիրքը: Հարց, որը խստորեն մտահոգում է ԱՄՆ-ի սահմաններից ներս համաշխարհային հարաբերությունների կողմ հոսանքներին: