Թեհրանում մեկնարկել է ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքային խմբի միջազգային նիստը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i66878-Թեհրանում_մեկնարկել_է_ահաբեկչության_դեմ_պայքարի_աշխատանքային_խմբի_միջազգային_նիստը
Երկուշաբթի օրը, Թեհրանում մեկնարկել է «Քալքան» կոչվող ահաբեկչության դեմ պայքարող աշխատանքային խմբի 13-րդ միջազգային նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2017 08:40 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքային խմբի միջազգային նիստը

Երկուշաբթի օրը, Թեհրանում մեկնարկել է «Քալքան» կոչվող ահաբեկչության դեմ պայքարող աշխատանքային խմբի 13-րդ միջազգային նիստը:

Քալքանի երկօրյա նիստում քննարկվելու են միջազգային ոստիկանության կարողությունների համատեղման, արտասահմանյան ահաբեկիչների հայտնաբերման և նրանց տեղաշարժերի կանխման, նպատակների սահմանափակման և ահաբեկչության ֆինանսական աղբյուրների դիմագրավման  հարցերը:

Վերջին տարիներին տարածաշրջանում և հատկապես Ասիայի արևմուտքում իրականացվող ահաբեկչական հարձակումների պատճառով, աշխարհագրական այս տարածքը ահաբեկչությունների բեմ է դարձել, իսկ տարածաշրջանի ժողովուրդները Արևմուտքի կողմից հովանավորվող ահաբեկչական շարժման զոհ են դարձել:

Սակայն ժամանակը պարզեց, որ ահաբեկչությունը սահման չի ճանաչում և եթե լուրջ վերաբերմունք չցուցաբերվի ահաբեկչական շարժումների նկատմամբ, այդ շարժումը շատ արագ համատարած կդառնա:

Վերջին տարիների ընթացքում, Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում և Աֆրիկայի որոշ շրջաններում ԻԼԻՊ-ի, Թալիբների կամ Բուքո Հարամի իրականացրած գործողությունները միգուցե առերես տարբվեն, սակայն իրականում բոլորն ահաբեկչություն են: Այդ իսկ պատճառով միջազգային մասշտաբով կարևորվում է ահաբեկչության դեմ պայքարը: Ահաբեկչությունը լավ ու վատ տեսակների չի բաժանվում: Ահաբեկչության ցանկացած ձև վտանգավոր է միջազգային անվտանգության համար:

Պաղեստինի իրավազրկված ժողովրդի դեմ Իսրայելի ոճրագործություններն ահաբեկչության ամենակոշտ ձևն է: Այդպիսին են նաև վերջին երկու տարիների ընթացքում Եմենի դեմ սաուդյան Արաբիայի հարձակումները: Այս բոլորն ապացուցեցին, որ ահաբեկչության երևույթի նկատմամբ ընտրական մոտեցում ցուցաբերելը կարող է համատեղ վերացնել աշխարհն ու մարդկությունը: Ներկայումս դժվար է ընկալել, որ ահաբեկչության դեմ պայքարը համագործակցություն է պահանջում, որը պետք է իրականացվի միջազգային հանձնառությունների շրջանակում: Ահաբեկչության դեմ պայքարը անտարակույս պահանջում է ճանաչել ահաբեկչական շարժման գաղափարները և սահմանափակել նրանց ֆինանսական, սպառազինական ու մարդկային ռեսուրսները:

Տարածաշրջանային զարգացումները վկայում են այն մասին, որ հատկապես Իրաքում և Սիրիայում անվտանգությունն ու կայունությունը պետք է հիմք ծառայեն տարածաշրջանի երկրների համագործակցության համար: Հետևաբար կարևոր է նաև, որ տարածաշրջանի երկրները կառուցողական դերակատարություն ունենան խնդիրների ու սպառնալիքների կարգավորման գործում: Սակայն ցավոք, ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիայի անվան տակ երկրները ոչ միայն իրական պայքար չեն մղում այդ երևույթի դեմ, այլև հովանավորում են ահաբեկիչներին:

«Քալքան» կոչվող ահաբեկչության դեմ պայքարող աշխատանքային խմբի 13-րդ միջազգային նիստը հենց այս նպատակով է տեղի ունենում: Այդ ճանապարհին ԻԻՀ-ը սեղմում է բոլոր նրանց ձեռքը, ովքեր անկեղծորեն և պատասխանատու կերպով ձգտում ենարմատախիլ անել այս չարաբաստիկ  երևույթը:

Հիշեցնենք, որ 2014 թ. դեկտեմբերին Իրանը հյուրընկալել է բռնության ու ծայրահեղականության դեմ առաջին միջազգային համագումարը: