Թուրքիայի և եվրոպական երկրների միջև վիրավորանքի ու զայրույթի կրկնվող դոմինոն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i66922-Թուրքիայի_և_եվրոպական_երկրների_միջև_վիրավորանքի_ու_զայրույթի_կրկնվող_դոմինոն
Ավստրիան արգելել է երկիր մուտք գործել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիին, ով մտադիր էր մասնակցել անցյալ տարվա հուլիսին հեղաշրջման փորձի հետ կապված միջացառումներին, որոնք նախատեսվում էին Ավստրիայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2017 14:45 Asia/Tehran
  • Թուրքիայի և եվրոպական երկրների միջև վիրավորանքի ու զայրույթի կրկնվող դոմինոն

Ավստրիան արգելել է երկիր մուտք գործել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիին, ով մտադիր էր մասնակցել անցյալ տարվա հուլիսին հեղաշրջման փորձի հետ կապված միջացառումներին, որոնք նախատեսվում էին Ավստրիայում:

Ավելի վաղ, Նիդերլանդներն արգելել էր Թուրքիայի փոխվարչապետի մուտքն Ամստերդամ: Եվրամիության անդամ երկրների այս քաղաքականությունը հիշեցնում է Թուրքիայի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրերին նրանց որդեգրած քաղաքականության մասին: Թուրքիայի և եվրոպական երկրների միջև տարաձայնությունները սկսվեցին այն ժամանակ, երբ Անկարայի պետայրերը Սիրիայի փախստականների կանաչ մայրցամաք անցնելու համար, եվրոպական ակումբի անդամների հետ խաղի մեջ մտան: Դեպի Եվրոպա Թուրքիայի սահմանները փախստականների համար բացելու գործընթացը դադարեց այն ժամանակ, երբ վերջապես եվրոպական երկրներն ընդունեցին Թուրքիայի պահանջով վճարել ներգաղթյալների փախադրման ու հաստատման հետ կապված խոշոր ծախսերը:  Սակայն Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո եվրոպական երկրները քննադատում էին Անկարային ՝ իբր հեղաշրջման հեղինակների դեմ և կառավարության ընդդիմադիրների նկատմամբ  կոշտ քայլերի համար: Եվրոպական երկրների վերաբերմունքը փաստորեն դարձավ ընդդիմադիր համարվող Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ Անկարայի ագրեսիայի արձագանքը: Այնուամենայնիվ, Թուրքիային մերժելու հարցում եվրոպական հասարակության վերաբերմունքի հարցում, դարձակետային որոշում էր Անկարայի պետայրերի կողմից եվրոպական երկրներում բնակվող թուրք գաղթականներին միջոց ծառայեցնելը:  Այստեղ թուրք պետայրերին թվում էր, որ հաշվի առնելով հանրաքվեն հաջողելու համար, պետք է դիմել տարբեր երկրներում բնակվող թուրք գաղթականների օգնությանը: Դա ինքնին բավարար էր, որպեսզի Գերմանիայի, Նիդերլանդների ու Ավստրիայի նման եվրոպական երկրներ քննադատեն թուրք քաղաքացիներին միջոց ծառայեցնելու Անկարայի պետայրերի քաղաքականությունը:  Դա գործնականում անժամկետ կարգով օրակարգից հանեց Եվրամիությունում Թուրքիայի անդամակցության հարցը:

Իսկ Թուրքիայի պետայրերը համոզված են, որ ձախողած հեղաշրջման տարելիցի շեմին, կարող են եվրոպական շրջագայություններ կազմակերպելով, արտերկրում բնակվող թուրքերի համար լուսաբանել հեղաշրջման հեղինակների նկատմամբ իրենց քաղաքականությունը և փորձել Եվրոպայի համար արդարացնել իշխող կուսակցության խիստ քայլերը: Դա այն դեպքում, երբ Եվրամիության որոշիչ ու դերակատար անդամները նկատել են, որ Անկարային պետայրերը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման և հեղաշրջման տարելիցի շեմին, միևնույն քաղաքականությանն են հետևում: