Ջեյմս Մաթիսի երազանքները երբեք չեն իրականանա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i66978-Ջեյմս_Մաթիսի_երազանքները_երբեք_չեն_իրականանա
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսն ասել է.-«ԱՄՆ-ի և Իրանի միջև դրական հարաբերություններն այն ժամանակ կկայանան, երբ այդ երկրում փոփոխության ենթարկվի իշխող համակարգը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2017 13:50 Asia/Tehran
  • Ջեյմս Մաթիսի երազանքները երբեք չեն իրականանա

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսն ասել է.-«ԱՄՆ-ի և Իրանի միջև դրական հարաբերություններն այն ժամանակ կկայանան, երբ այդ երկրում փոփոխության ենթարկվի իշխող համակարգը»:

Մաթիսն ասել է.-«Նկատի առնելով որ Իրանը ժողովրդավարական երկիր չէ, հետևաբար այդ երկրի հետ հարաբերություն ստեղծելու ուղղությամբ տարվող ջանքերն ապարդյուն կանցնեն»:

ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների անցյալը վկայում է այն մասին, որ Իրանի ժողովրդի հիշողությունում ԱՄՆ-ն թշնամական և ատելության տպավորություն է ստեղծել և նրանց միջև առկա է անվստահության մթնոլորտ: 

ԱՄՆ-ն իր հարաբերությունները Իրանի հետ կառուցել է իմպերիալիստական և Իրանի բռնապետական ռեժիմին ցուցաբերած աջակցության հիման վրա: Մի ռեժիմ որը կոչված էր պաշտպանելու ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում: Նախքան Իսլամական հեղափոխությունը, ԱՄՆ-ն Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հավասարկշռության քաղաքականություն որդեգրելով, երաշխավորում էր Իսրայելի անվտանգությունը: Սակայն Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի ժողովուրդը դիմակայեց ԱՄՆ-ի իմպերիալիստական նպատակներին և մյուս ուժերին տարածաշրջանում: Այն օրվանից ԱՄՆ-ի հայացքը փոխվեց Իրանի նկատմամբ:  

ԱՄՆ-ի նոր հայացքով Իրանի իսլամական համակարգը, որը ընտրվել էր ժողովրդի ձայնով, ոչ ժողովրդավարական ռեժիմ էր համարվում: ԱՄՆ-ը փորձեց տարբեր ձևերով հարվածել Իրանի իսլամական հեղափոխության և համակարգին:  Վաշինգտոնը հեղաշրջաման դավադրություններ նյութել ԻԻՀ դեմ, ռազմական հարձակում  է իրականցնել Թաբասում, աջակցություն է ցուցաբերել Սադամի բաասական ռեժիմին պարտադրյալ պատերազմի տարիներին, շրջափակումներ է սահմանել Իրանի դեմ և հակաիրանական կոալիցիա է  կազմավորել տարածաշրջանում: 

Սակայն ԱՄՆ-ի ունեցած խնդիրն Իրանի հետ չի սահմանափակվում միայն ժողովրդավարական  կամ մարդու իրավունքների հարցերով: 

ԿՀՎ-ի ղեկավար Մայք Պոմպեոն Իրանի մասին ասել է.-«Այսօր Իրանը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում և Իրանը ներկա է Միջին Արևելքի բոլոր տարածքներում»:

Նա հավելել է.-«Իրանը սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը»:

ԱՄՆ-ի սպառնալիքներն Իրանի դեմ այն պահից մեկնարկեցին, երբ Իրանի իսլամական հեղափոխությունը աշխարհում և տարածաշրջանում փոփոխության ենթարկեց ԱՄՆ-ի բոլոր հավասարությունները: 

Իրանի հեղափոխական շարժումը հովանավորելով աշխարհի բռնահարված  ժողովուրդներին և հատկապես Պաղեստինի ժողովրդին, փոփոխության ենթակեց ԱՄՆ-ի իմպերիալիստական շահերը և Իսրայելի տիրապետությունը տարածաշրջանում: Իրանի ազդեցությունը տարածաշրջանում հատկապես ավելի մեծացավ  ու խորացավ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո: 

Այժմ ԱՄՆ-ը փորձում է Իրանի համակարգը ներսից տապալելու նախագծեր ձևավորել և ռազմական ու ֆինանսական կարողությունները օգտագործելով, Իրանի իսլամական համակարգի կառուցվածքը փոփոխության ենթարկել:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեմ ուղղված Իրանի սպառնալիքների մասին Ջեյմս Մաթիսի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը փորձում է տապալել Իրանի իսլամական համակարգը, սակայն նրա երազանքները երբեք իրականության չեն դառնա: