ՀԳՀԾ-ի կապակցությամբ խորհրդակցություններ ՝ Թեհրանի և Մոսկվայի մասնակցությամբ
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի համար այլընտրանքային տարբերակ չկա:
«Մոսկվան չի ընդունում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերամշակումը, քանի որ դա ՝ համաձայնեցված, հավասարակշռված և դրական համաձայնություն է».ասել է Ռյաբկովը:
Անդրադառնալով Դոնալդ Թրամփի կառավարության օրոք հակաիրանական շրջափակումների կիրառմանը, Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալը նշել է.«Այդ շրջափակումները հակասում են ՀԳՀԾ-ին , իսկ ԱՄՆ-ի քայլերը սկզբունքորեն թուլացնում են այդ համաձայնությունը»:
ՀԳՀԾ-ն ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի շրջանակում կայացած համաձայնությունը է և ունի իրավական ու միջազգային պարտավորություններ: Դա կարևոր է նաև համապարփակ ծրագրի մյուս կողմերի ՝ Եվրամիության, Ռուսաստանի և Չինաստանի համար: ՀԳՀԾ-ի 26-ից 29-րդ հոդվածներով, բոլոր կողմերը պետք է հանձնառու լինեն նրա նկատմամբ և ԱՄՆ-ն այդ հարցում բացառություն չէ: ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«Նախքան հուլիսի 21-ին Վիեննայում կայանալիք ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի հաջորդ փուլի բանակցությունները , անհրաժեշտ էր , որ Իրանը և Ռուսաստանը քննարկեին որոշ հարցեր»:
Այսօր ըստ երևույթին, Թրամփի օրոք մշակված սցենարներից գործադրվում է ՀԳՀԾ-ն թուլացնելու ուղղությամբ միակողմանի քայլերի խստացումը և ոչ-միջուկային շրջափակումների կիրառումը: ՀԳՀԾ-ն թուլացնելու համար ԱՄՆ-ի քայլը համարվում է Սպիտակ տան կողմից ընդունված միակողմանի որոշում: Ամերիկացի պետայրերը պարտավոր են ուշադրություն դարձնել Իրանի դեմ կոնսենսուսի հարցին: Ուստի պետք է վստահ լինեն, որ Եվրամիությունը, Ռուսաստանը և Չինաստանն աջակցելու են իրենց: Դա այն դեպքում, երբ հաշվի առնելով ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հետ կապված ԱՄՆ անվտանգության հարցերի հետևանքով ստեղծված քաղաքական մարտահրավերները, Թրամփը կայուն իրավիճակում չի գտնվում: Ուստի ԱՄՆ-ը բախվում է այն լուրջ հարցին, որ իր քայլերի դեմ միջազգային տրամադրվածության հաշվով, շրջափակումների տարբերակին վերադարձը դյուրին չի լինելու և ամենայն հավանականությամբ , հանգեցնելու է ԱՄՆ-ի մեկուսացմանը: ԵՄ քարտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ ՀԳՀԾ-ն երկկողմ համաձայնությունը չէ և հնարավոր չէ այն փոփոխել:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի խոստումնադրժությանը, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՝ Այաթոլլահ Խամենեին , ՀԳՀԾ-ի հսկիչ հանձնախմբին կոչ է արել ամենայն զգոնությամբ ու հստակ կատարել իրենց պարտականությունը: Նա ասել է.«ՀԳՀԾ-ի ընդունման հարցում հստակ կետեր գրավոր արձանագրել են և համապատասխան հանձնախումբը պետք է ուշադրություն դարձնի դրանց »:
Անկասկած, ԱՄՆ կառավարությունը խախտել է այդ համաձայնությունը: ՀԳՀԾ-ի տևակայումը ՝ որպես միջազգային ու բազմակողմանի փաստաթուղթ, պահանջում է բոլոր անդամների կողմից հանձնառությունների լիարժեք իրականացումը և նույիսկ մի անդամի խախտումը, կարող է վնասել համաձայնությանը: