Դոնալդ Թամփին իմպիչմենտի ենթարկելու նախագիծը
Դոնալդ Թրամփ Ջունիորի ու ռուս փաստաբանի կապի բացահայտումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմետի ենթարկելու նախագիծը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատ:
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ներկայացուցիչ Բրեդ Շերմանը Դոնալդ Թրամփին մեղադրել է ԱՄՆ նախագահական ընտրություններում ՌԴ-ի միջամտության հարցի քննարկման ուղին խոչընդոտելու մեջ և պաշտոնապես կոչ է արել իմպիչմենտի ենթարկել Դոնալդ Թրամփին:
Նախընտրական քարոզարշավի օրերին Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ Ջունիորի ու ռուս փաստաբանի կապի բացահայտումը ավելի է խստացրել ԱՄՆ նախագահին ուղղված հարձակումների տարափը: Դոնալդ Թրամփի որդու տարածած էլեկրոնային փոստերի համաձայն՝ ինչ-որ մեկը Դոնալդ Թրամփի ավագ որդուն ասում է, որ արժեքավոր տեղեկությունների ունի դեմոկրատ կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ, որոնք նախագահական ընտրություններում կնպաստեն Դոնալդ Թրամփին հաղթանակին: Իհարկե Դոնալդ Թրամփ Ջունիորը հայտարարել է, որ այդ հանդիպման ընթացքում արժեքավոր որևէ տեղեկություն չի փոխանակվել: Այդուհանդերձ ԱՄՆ նախագահին քննադատողները այդ հանդիպումը ներկայացնում են որպես ամենալուրջ փաստը ԱՄՆ նախագահական ընտրություններում ՌԴ-ի միջամտության և Թրամփի թիմի ու ռուսների գաղտնի համաձայնության համար:
Հանրապետական սենատոր Լինդսի Գրահամն ասում է.«Ընտրապայքարի ընթացքում այլ երկրից ձեզ աջակցելու առաջարկ եք ստանալու դեպքում ձեր պատասխանը պետք է բացասական լինի: Հաշվի առնելով այս ամենը Թրամփ Ջունիորը պետք է պատասխան տա: Այդ էլեկտրոնային նամակները մտահոգիչ են»:
Այժմ, երբ ռուսների և Դոնալդ Թրամփի թիմի գաղտնի համաձայնության մասին ամուր փաստ է հայտնաբերվել Բրեդ Շերմանը ԱՄՆ նախագահի իմպիչմենտի նախագիծը ներկայացրել է ներկայացուցիչների պալատ: Իհարկե Դոնալդ Թրամփը բազմիցս շեշտել է, թե անտեղյակ է եղել իր ավագ որդու և ռուս փաստաբանի կապի մասին: Սակայն, երբ Դոնալդ Թրափի ամենամոտ խորհրդատուներից 5-ը՝ այդ թվում նրա որդին ու փեսան մեղադրվում են այդ գործով, այդ խնդրին Թրամփի անտեղյակ լինելու հավանականությունը պակասում է:
Հետևաբար, եթե նույնիսկ Թրափը պատրաստ լինի երդվել այդ դեպքում էլ իմպիչմենտի վտանգը ավելի է մեծանում:
Իհարկե ԱՄՆ նախագահին իմպիչմենտի ենթարկեը իրավական գործընթաց է, սակայն ԱՄՆ-ի գերագույն պաշտոնը կրող անձին պաշտոնից հեռացնելու որոշումը քաղաքական գործընթաց է: ԱՄՆ-ի սահմանադրությունը նախագահի դեմ հայց ներկայացնելու պարտականությունը վերապահել է ներկայացուցիչների պալատին, իսկ դատավարությունը՝ ԱՄՆ Սենատին: Ներկայումս երկու խորհրդարաններն էլ գտնվում են հանրապետականների հսկողության ներքո և թվում է, թե հանրապետականները չեն համաձայնելու իրենց կուսակից նախագահի իմպիչմենտի նախագծին:
Իհարկե, եթե հետաքննությունների ու բացահայտումների ընթացքում անհերքելի փաստեր ներկայացվեն նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի ու ռուսների գաղտնի համաձայնության մասին, չի բացառվում, որ 45-րդ նախագահն էլ այդ երկրի 17-րդ և 42-րդ նախագահների նման ինմպիչմենտի ենթարկվի ԱՄՆ-ի սենատում: