Ներարաբական լարվածությունը բխում է Իսրայելի շահերից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i67198-Ներարաբական_լարվածությունը_բխում_է_Իսրայելի_շահերից
Իսրայելը շահում է արաբական երկրների միջև ծագած լարվածությունից: Այդ ռեժիմը ներարաբական լարվածությունը ծառայեցնում է իր նպատակների իրականացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2017 15:54 Asia/Tehran
  • Ներարաբական լարվածությունը բխում է Իսրայելի շահերից

Իսրայելը շահում է արաբական երկրների միջև ծագած լարվածությունից: Այդ ռեժիմը ներարաբական լարվածությունը ծառայեցնում է իր նպատակների իրականացմանը:

Սիոնիստական ռեժիմի  կապի և հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է.«Իսրայելը պատրաստվում է իրագործել  Հորդանանի  ու Արաբիայի սահմանից դեպի Պարսից ծոց տանող երկաթուղային գծի ընդլայնման ծրագրերը»:

Իսրայելը գոհ է այն ամենից,որ այսօր տեղի  է  ունենում Միջին Արևելքում,քանզի արաբ իշխանավորների վարած քաղաքականությունները նպաստում են այդ ռեժիմի շահերին: Միջինարևելյան տարածաշրջանում Իսրայելի կարևոր ռազմավարությունը իսլամական երկրների միջև հակամարտության շարունակումն է:

Այն դեպքում երբ արաբական երկրների բողոքները սպառնալիք էին Իսրայելի համար, այժմ ԱՄՆ-ի կողմից կառավարվող այդ բողոքները և արաբական երկրներում դրանք վերածում ահաբեկչական պատերազմի  պատճառ են դարձել ,որ սպառնալիքը Իսրայելի համար վերածվի հնարավորության:

Իսրայելը այսօր առանց  արաբական երկրների ընդդիմության ու բողոքի ականատեսը լինելու շարունակում է իր ոճրագործությունները պաղեստինցիների դեմ: «Ալ Աղսա» մզկիթի ձեռագիր մատյանների կենտրոնի տնօրեն՝ Նաջեհ Բեկիրաթն ասել է.«Սիոնիստական ռեժիմը 15 միլիոն դոլար հատկացրել է Երուսաղեմի հրեականացման համար»: Փաստորեն այն ինչ այսօր պատճառ է դարձել,որ  Իսրայելը արագ տեմպերով շարունակի Երուսաղեմի հրեականացման քաղաքականությունը, դա արաբական երկրների,մասնավորապես Սաուդյան Արաբիայի հետ այդ ռեժիմի  հարաբերությունների բնույթի փոխվելն է: Քանի որ այդ հարաբերությունները թշնամանքից փոխվել են բարեկամականի:

Ներկայումս Իսրայելն իր օգտին է համարում Արաբական երկրների քառյակի և Կատարի միջև լարվածության շարունակումը : Քանզի Կատարը որպես արաբական երկիր լավ հարաբերություններ ունի «Համաս»-ի, «Մուսուլման եղբայրներ» խմբակցության և Իրանի իսլամական հանրապետության հետ,որոնք երեքն էլ Իսրայելի թշնամիներն են:

Արաբական երկրների կողմից Կատարի նկատմամբ ճնշում է գործադրվում ՀԱՄԱՍ-ի և Իրանի հետ իր հարաբերությունները խզելու և «Մուսուլման եղբայրներ» խմբի անդամներին այդ երկրից վտարելու համար, ինչը բխում է Իսրայելի շահերից: Al-Monitor » պարբերականում լույս տեսած «Կատար-Սաուդյան Արաբիա» ճեղքվածքը կարող է իսրայելի օգտին լինել» խորագրով վերլուծական հոդվածի հեղինակ՝ Բեն Կասպիտը գրել է.«Իսրայելի պաշտոնատարները ողջունում են Կատար-Սաուդյան Արաբիա լարվածության սրումը ,քանզի դա կարող է ամրապնդել Իսրայել-Սաուդյան Արաբիա հարաբերությունները»:

Քաղաքական ու անվտանգության նպատակներից բացի, Իսրայելը տնտեսական նպատակները ևս կարող են իրականանալ ներարաբական հակամարտության շարունակման արդյունքում,քանզի  արաբական երկրների հետ Իսրայելի քաղաքական մերձեցումը պատճառ է դառնում ,որ այդ ռեժիմը նաև իր տնտեսական նախագծերին հետամուտ լինի: Ի դեպ Արաբիան իսրայելական ընկերություններին թույլ է տվել առևտուր  իրականացնել Պարսից ծոցում: Իսրայելի «Էլ  Ալ» ավիաուղու ինքնաթիռները  կարող են Սաուդյան Արաբիայի օդային տարածքից օգտվել: 

Համենայն դեպս որոշ արաբական երկների , մասնավորապես Արաբիայի իշխանավորների  չմտածված քաղաքական  քայլերը  ,որոնք հանգեցրել են  Եմենի դեմ պատերազմի սանձազերծմանը, ԻԻՀ հետ լարվածությանը և ներարաբական ճգնաժամի խորացմանը, պատճառ են դարձել ,որ Իսրայելը դառնա այս հակամարտությունների գլխավոր շահողը: