Արաբական ներքին լարվածության շարունակման չորս ուղերձները
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Պարսից ծոցի տարածաշրջան կատարած չորսօրյա ուղևորությունն առանց՝ արաբական ներքին լարվածության մեղմացման ուղղությամբ ազդեցություն ունենալու ավարտվեց:
Արաբական ներքին լարվածության շարունակվելը չորս կարևոր ուղերձ է պարունակում:
Առաջին ուղերձն այն է, որ Կատարն ընդգծում է իրեն շրջափակման ենթարկած չորս երկրների ճնշումների հանդեպ իր դիմադրությունն ու անկախությունը: Կատարի այս ռազմավարությունը կարելի է չորս երկրների և հատկապես Սաուդյան Արաբիայի կողմից գործադրված շրջափակման քաղաքականության պարտությունը համարել: Այս շրջագծում Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալ-Սանին հուլիսի 13-ին Քուվեյթի վարչապետի հարցերով խորհրդատու նախարար Մոհամմեդ Աբդոլլահ Ալ-Մուբարաք Ալ-Սաբահի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ Դոհայում ունեցած հանդիպման ժամանակ ընդգծեց, որ «երկրների միջև ցանկացած տարաձայնությունը կառուցողական բանակցությունների միջոցով կարգավորելու և Կատարի ինքնիշխանությունը հարգվելու կապակցությամբ Կատարի դիրքորոշումն անփոփոխ է մնում»:
Լարվածությունը շարունակվելու երկրորդ ուղերձն այն է, որ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը մոտենում է փլուզման: Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը միանշանակ բաժանվել է երկու բևեռների, որի մի կողմում կանգնած են Արաբիան, Էմիրություններն ու Բահրեյնը, իսկ մյուս կողմում՝ Կատարը, Օմանն ու Քուվեյթը: Այս շրջագծում «Ալ-Ղոդս Ալ-Արաբի» օրաթերթը հուլիսի 13-ին մի հոդվածում, անդրադառնալով Քուվեյթի և Օմանի քաղաքականություններին, գրեց. «Քուվեյթը չի համաձայնել մաս կազմել Կատարի դեմ Արաբիայի, Էմիրությունների ու Բահրեյնի կոալիցիային և հետևել Ռիադին կամ Աբուդաբիին: Օմանն էլ ոչ միայն պատրաստ չի եղել միանալ սաուդական առանցքի կուալիցիային, այլև Օմանի ԱԳ նախարար Յուսեֆ Բեն Ալավին Թեհրան ուղևորվելով ընդգծել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը:
Լարվածությունը շարունակվելու երրորդ մեսիջը վերաբերում է այն հարցին, որ Թուրքիան և Իսրայելը ողջունելով այդ լարվածությունը՝ այն հարմար առիթ են համարում իրենց համար: Ադրբեջանի «Մուսավաթ» ինտերնետային կայքը մի վերլուծական հոդվածում այդ կապակցությամբ գրեց. «Կատարի դեմ ուղղված քաղաքական ճգնաժամը շարունակվելով Թուրքիայի բանակը համատեղ զորավարժություն անցկացնելու նպատակով Կատար է գործուղում իր մի խումբ զորայիններին»:
Իսրայելն էլ այդ լարվածությունը Արաբիայի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ստեղծված առիթ է համարում: Այս կապակցությամբ Իսրայելի ճանապարհի ու փոխադրության նախարար Այուբ Ղորան ձգտում է սաուդյան իշխանություններին համոզել «Բեն Գորիոն» օդանավակայանի ու Արաբիայի միջև թռիչքային ուղղակի կապ հաստատելու հարցում և այդ կապակցությամբ պատրվակ է ծառայեցնում զավթված տարածքներում բնակվող պաղեստինցի ուխտավորների փոխադրման հարցը:
Եվ ի վերջո այս լարվածության շարունակելը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն դեռ չի ցանկանում, որ այդ լարվածությունը մեղմացվի, քանի որ այն պայմաններում, երբ գրեթե որևէ մեկը չի կասկածում այն հարցում, որ Բեն Նայեֆի պաշտոնազրկումն ու Մոհամմեդ Բեն Սալմանի գահաժառանգ նշանակվելն իրականացվեցին ԱՄՆ-ի պաշտպանությամբ, արաբական ներքին լարվածությունը կառավարելու հարցում Թիլերսոնի ձախողումը կարող է վկայել այն մասին, որ ԱՄՆ-ի կարճաժամկետ շահն այդ լարվածությունը շարունակվելու մեջ է: Քաղաքական վերլուծաբան Ալի Մորադը լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստատեսությանը տված հարցազրույցում այն համոզմունքն է հայտնել, որ լարվածության շարունակվելն ապահովում է ԱՄՆ-ի շահերը: Այդ զրույցի ժամանակ Ալի Մորադն ասել է, որ «Ամերիկացիները հենց սկզբից փորձ կատարեցին Կատարի ու Արաբիայի ճգնաժամի ուղղությամբ ներդրում կատարելով հասնել իրենց համար շահավետ հանգուցալուծման․ այս խնդիրը քաղաքական լինելուց առավել տնտեսական բնույթ է կրում: Ամերիկացիները համոզված են, որ այս ճգնաժամը առիթ է Կատարին պարտադրելու մեծացնել ԱՄՆ-ում իր ներդրումների ծավալը»: