Էրդողանն ընդգծել է, որ հալածանքները շարունակվելու են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i67296-Էրդողանն_ընդգծել_է_որ_հալածանքները_շարունակվելու_են
Թուրքիայի նախագահը 2016 թվականի հուլիսի 15-ին իրականացված հեղաշրջման առաջին տարելիցին նվիրված հանդիսության ժամանակ ընդգծել է հեղաշրջման բոլոր մասնակիցներին ու ընդդիմադիրներին դատելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2017 08:26 Asia/Tehran
  • Էրդողանն ընդգծել է, որ հալածանքները շարունակվելու են

Թուրքիայի նախագահը 2016 թվականի հուլիսի 15-ին իրականացված հեղաշրջման առաջին տարելիցին նվիրված հանդիսության ժամանակ ընդգծել է հեղաշրջման բոլոր մասնակիցներին ու ընդդիմադիրներին դատելու անհրաժեշտությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ուրբաթ օրը Անկարայի իշխանությունների դեմ 2016 թվականի հուլիսին ձախողած հեղաշրջման առաջին տարելիցի առիթով կազմակերպված հանդիսության ժամանակ, ասաց. «Թուրքիայի կառավարությունը երբևէ թույլ չի տա, որ Գյուլենի նման մարդիկ կրկին գործունեություն ծավալեն Թուրքիայում»:

Չնայած Թուրքիայի նախագահը և պետական այլ պաշտոնյաներ պնդում են Ֆաթոլլահ Գյուլենի մասնակցությանը 2016 թվականի հուլիսի 15-ին իրականացված  անհաջող հեղաշրջման կազմակերպան գործում, սակայն գյուլենական խմբի ղեկավարները հերքում են իրենց դեմ հնչեցրած մեղադրանքները: 

Անկասկած, Անկարայի կառավարությունը մեղադրանքներ հնչեցնելով ձախողած հեղաշրջման կազմակերպման գործում գյուլենական խմբի մասնակցության դեմ փորձում են այդ պատրվակով ճնշել  կառավարության ընդիմադիրներին:  

2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջման տարելիցի կապակցությամբ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հեղաշրջման առնչությամբ շուրջ 170 հազար մարդ հետապնդման է ենթարկվել:

 Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալվել են 169 գեներալներ և յոթ հազար 98 սպաներ, որոնց մեծ մասը գնդապետներ են եղել: Կալանավորված են նաև 24 նախկին նահանգապետներ, 73 նահանգապետների տեղակալներ, 116 համայնքային վարիչներ և 8815 ոստիկանության աշխատակիցներ:

Հաղորդման համաձայն՝ հուլիսի 15-ի անհաջող հեղաշրջման գործով ձերբակալված են նաև 2280 դատավորներ ու դատախազներ, դատական գերագույն ատյանի 105 դատավորներ, վարչական գերագույն ատյանի 41 դատավորներ, Սահմանադրության դատարանի 2 դատավորներ, դատավորների ֆորումի երեք անդամներ:

2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջման տարելիցի շեմին, Անկարայի կառավարության վարած հակաքարոզչությունը բացասական արձագանք է գտել աշխարհում:

Անկարայի կառավարությունը հայտարարել է, որ Ֆաթոլլահ Գյուլենի կազմակերպությունը ներթափանցելով Թուրքիայի դատական, ռազմական, կրթական և կառավարական կառույցները փորձել է հեղաշրջում իրականացնել այդ երկրում: Սակայն Գյուլենը ժխտում է այդ մեղադրանքները: 

Մյուս կողմից աշխարհի և տարածաշրջանի ԶԼՄ-ները՝ տարբեր հոդվածներ  և զեկույցներ հրապարակելով բացահայտել են, որ Արաբական Միացյալ Էմիրույթունները  դերակատարություն է ունեցել  2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջման գործում: Սակայն Թուրքիայի կառավարությունը լռում է ԱՄԷ-իի կողմից հեղածրջման կազմակերպիչներին ցուցաբերած ֆինանսական աջակցության վերաբերյալ:

Վերջին տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքական դաշտը վերածվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և Գյուլենի խմբի հակամարտության ասպարեզի: 

Իրականում, Ռեջեբ Թայիբ էրդողանի կառավարության մեծ թվով պաշտոնյաներ կապված են Գյուլենի խմբին և նրա կազմակերպության ֆինանսկան աջակցությամբ են կարողացել բարձրագույն կրթություն ստանալ  հենց այդ խմբին պատկանող կրթական կենտրոններում: 

Ընդհանուր առմամբ, Էրդողանը և Անկարայի կառավարության պաշտոնատարները  փորձում են ժողովուրդին վախեցնել Գյուլենի խմբից, որպեսզի այդ ձևով կարողանան  ճնշել կառավարության ընդդիմադիրներին և արկածախնդրական քայլեր ձեռնարկել իրենց նպատակների իրականացման ուղղությամբ: