Զարիֆի ելույթը ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i67548-Զարիֆի_ելույթը_ԱՄՆ_ի_արտաքին_հարաբերությունների_խորհրդում
ՄԱԿ-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու-Յորք այցելած Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի առավոտյան ելույթ է ունեցել ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդում և քննադատել է Իրանի մասին ամերիկացի պաշտոնատարների միջամտողական արտահայտությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2017 08:36 Asia/Tehran
  • Զարիֆի ելույթը ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդում

ՄԱԿ-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու-Յորք այցելած Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի առավոտյան ելույթ է ունեցել ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդում և քննադատել է Իրանի մասին ամերիկացի պաշտոնատարների միջամտողական արտահայտությունները:

Նշելով, որ Իրանում հեղափոխության սկզբից ԱՄՆ-ը ձգտել է իշխանափոխության, Զարիֆն ասել է.«Հնարավոր չէ Իրանում իշխանափոխություն իրականացնել: ԱՄՆ-ը դաս չի քաղում պատմությունից: 1953 թվականին ԱՄՆ-ը կործանեց իշխող համակարգը, և տեսեք թե ինչ եղավ»:

Երկուշաբթի օրը մի հարցազրույցի ընթացքում, հակադարձելով Վաշինգտոնի կողմից ՀԳՀԾ-ի խախտմանը, Զարիֆն ասել է.«Եթե նման ընթացքը շարունակվի, Իրանը կհրաժարվի այդ համաձայնությունից»:

ԱՄՆ-ը երկու պատճառով է շարունակում Իրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունները: Գլխավոր պատճառն այն է, որ ԱՄՆ-ը դեմ է իսլամական հեղափոխությանն ու համակարգի սկզբունքին, որովհետև այդ երկուսին արգելք է համարում իր ճանապարհին, ինչը հենց այդպես է: Ուստի Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամությունը չի վերանա քանի դեռ ԱՄՆ-ը չվերանայի իր մոտեցումը:

Իսկ երկրորդ պատճառն այն է, որ Իրանն օրինակ է ծառայում հեղափոխական ժողովուրդների համար, որոնք պայքարում են բռնապետական իշխանությունների դեմ:

ԱՄՆ-ը բազմիցս փորձել է ընդդիմանալ Իրանին և տապալել գործող համակարգը, սակայն չի հաջողել:

Վերջերս ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է.«ԱՄՆ-ը Իրանում հովանավորելու է նրանց, ովքեր կօգնեն Վաշինգտոնին խաղաղ իշխանափոխության իրագործման հարցում»:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը նույնպես նման արտահայտություններ է արել:

Վերջերս ամերիկացի նախկին դիվանագետ՝ Ռան Փավելն ազատության մասին հեռուստահաղորդման ընթացքում, անդրադառնալով պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի արտահայտություններին, երկու պատկերներ ցուցադրեց Իրանի եկեղեցիներից մեկում Ս. Հարության տոնի անցկացման կապակցությամբ: 

Նա ասել է.«Մենք վերջերս Իրանի եկեղեցիներից պատկերներ ենք ստացել Ս. Հարության տոնի անցկացման մասին: Դրանք վկայում են, թե տարածաշրջանում ո՞ր երկիրն է ավելի շատ հարգում քաղաքացիական ազատությունները. սաուդցիները թե իրանցիները: Սակայն մեզ շարունակ ուսուցանել են, որ իրանցիները չար են և չեն հանդուրժում մյուս կրոնները»:

Իրանում խաղաղ իշխանափոխությանը ձգտելով, ԱՄՆ-ի պաշտոնատարները սխալ ռազմավարության են հետևում: Այդ իրողությանն է անդրադարձել Իրանի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդում: