ՀԳՀԾ-ի հանձնաժողովի նիստը՝ Թրամփի կառավարության շփոթվածության ստվերի ներքո
Իրանի միջուկային համաձայնագրի ստորագրման երկրորդ տարելիցին և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ ԱՄՆ քայլերի շարունակմանը զուգընթաց՝ հուլիսի 21-ին Վիեննայում տեղի կունենա ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստը, Իրանի և «5+1» խմբի անդամ երկրների ու Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի կայացման նպատակն է քննարկել համաձայնագիրը ստորագրած երկրների վերաբերմունքը,որպեսզի պարզվի թե յուրաքանչյուր երկրի վերաբերմունքը ինչ չափով է համապատասխանում կամ հակադրվում ՀԳՀԾ-ի բովանդակությանն ու ոգուն: ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստն անցկացվում է միջուկային համաձայնագրի ստորագրման երկրորդ տարելիցի օրերին, համաձայնագիր, որը 2013 թվականի նոյեմբերին սկսեց իր ճանապարհը և երկամյա ուղի կտրելով ի վերջո 2015 թվականի հուլիսի 14-ին կայացավ Իրանի և աշխարհի վեց գերտերությունների միջև միջուկային համաձայնություն, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատմամբ վերածվեց համաշխարհային համաձայնության:
Միջուկային խաղաղանպատակ էներգիա ունենալու իր անօտարելի իրավունքն ապացուցելու համար աշխարհի գերտերություններին Թեհրանի դեմ գնալը Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձրեց ազդեցիկ ուժ համաշխարհային ասպարեզում: Այսօր ևս, չնայած ԱՄՆ խոստմնադրժությանը և նրա թշնամական քայլերին ու հիշաչար քաղաքականությանը, Իրանը ամենայն հզորությամբ քայլում է ՀԳՀԾ-ի իրագործման ճիշտ ճանապարհի ուղղությամբ՝ պահպանելով իր անկախությունն ու արժանապատվությունը և միաժամանակ աչալրջորեն ուշադրության կենտրոնում է պահում համաձայնագիրը ստորագրած մյուս երկրների վերաբերմունքը կապված նրանց պարտավորությունների իրագործման հետ: Ի դեպ ԱՄՆ-ն մշտապես բացասական դերակատարությամբ է հանդես եկել միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո, և ինչ-որ կերպ վատ ոստիկանի դեր է խաղացել, որպեսզի այս համաձայնագիրը ճիշտ հունով չընթանա: Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ Իրանի հավատարմության մասին իր երկրորդ զեկույցի հրապարակումից հետո, Իրանի 18 քաղաքացիական անձանց ու խմբերի նկատմամբ նոր շրջափակումներ սահմանելու Թրամփի նախաձեռնությունը վկայում է որպես համաշխարհային համաձայնագիր համարվող ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ նախագահի անկանխատեսելի վերաբերմունքի մասին: ՀԳՀԾ-ի հետ կապված Թրամփի նոր դիրքորոշումը խորհելու տեղիք է տալիս: Նա ասել է,որ պետք է ՀԳՀԾ-ում խիստ կետեր ավելացնել Իրանի վերաբերյալ:Նման պայմաններում հնարավոր չէ կանխատեսել 90 օր անց ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմության վերաբերյալ Թրամփի կառավարության երրորդ զեկույցը: ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի նկատմամբ միջազգային նորմերից դուրս դիրքորոշում է ընդունում:
Ի դեպ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքելով ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները վերսկսելու Թրամփի դիմումին ընդգծել է.«ՀԳՀԾ-ի բանակցությունների վերսկսումը բացառվում է»:
Համենայնդեպս Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմությունը հասատատելուն զուգընթաց փորձում է հակադրվել այնպիսի համաձայնագրի, որը Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի համաձայն՝ միջազգային բնույթ է կրում: Թրամփն իր կոշտ վերաբերմունքով և հակաիրանական շրջափակումներով նպատակ ունի Թեհրանին ուղղորդել դեպի ՀԳՀԾ-ի միակողմանի խախտում, որպեսզի այնուհետև ինքն ավելի դյուրին կերպով կարողանա իր քաղաքականությունն առաջ մղել: Սակայն Իրանը բազմիցս ընդգծել է, որ երբեք միակողմանիորեն չի խախտելու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը: Նման պայմաններում մեծ նշանակություն ունի ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի դերակատարությունը , հատկապես, որ պարզ ու հստակ են ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտման դեպքերը: