ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 8-րդ նստաշրջանը և ԱՄՆ-ի ուխտադրժությունը
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի ուրբաթ օրը գումարված նիստում, ընդգծվեց ՀԳՀԾ-ի գործադրման կարևորությունը:
Սեյեդ Աբբաս Էրաղչին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գումարված ՀԳՀԾ-ի հանձնաժողովի 8-րդ նստաշրջանի ավարտին լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծել է, որ բոլոր կողմերը ողջունել են ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունն ու ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը:
Նա ընդգծել է. «ՀԳՀԾ-ի հանձնաժողովի անդամներն ընդգծեցին ՀԳՀԾ-ն լիարժեքորեն և բարիացակամորեն իրագործելու, ինչպես նաև ՀԳՀԾ-ի հաջողությամբ իրագործվելը խաթարող ցանկացած քայլից հրաժարվելու անհրաժեշտությունը»:
Այժմ, երբ երկու տարի անցել է ՀԳՀԾ-ի համաձայնության կայացումից, այդ ընթացքում ՀԳՀԾ-ի համաձայնության գործադրումնը վայրիվերումներով ճանապարհ է անցկացրել: Վերջին երկու տարիների ընթացքում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովը երեք ամիսը մեկ անգամ Վիեննայում նիստեր է կայացրել և քննարկել է ՀԳՀԾ-ի համաձայնության գործադրման հնարավոր ձևերը:
Զեկույցների համաձայն , ՀԳՀԾ-ի համաձայնության կայացումից ի վեր, ԱՄՆն ավելի քան 30 անգամ խախտել է համաձայնությունը:
Հունիսի 18-ին, ԱՄՆ-ի կոնգրեսը «2017- Իրանին դիմակայելու» անվան ներքո նախածով և տարբեր պատրվակներով, այդ թվում` Իրանի հրթիռային ծրագրի հետ կապ ունենալու պատճառով, Իրանի 18 ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ նոր շրջափակումներ է սահմանել:
Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից կրկնվող շրջափակումներն այն պայմաններում են կիրառվում, երբ Վաշինգտոնը հանձնառու է ՀԳՀԾի շրջանակում ենթահող ստեղծել այդ համաձայնության գործադրման համար:
Սակայն հարց է առաջանում թէ ԱՄՆ-ը մինչև երբ է փորձելու խոչընդոտներ հարուցել ՀԳՀԾ-ի գործադրման առջև և արդյոք կան այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են կանխել ԱՄՆ-ի քայլերը:
Ավելի վաղ մի ամերիկացի պաշտոնյա այդ կապակցությամբ ասել էր.-«ԱՄՆ-ը ամեն ձևով կփորձի ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ խոչընդտոտներ հարուցել»:
Այժմ Իրանը պահանջում է միջազգային համաձայնության շրջանակում հասնել իր նպատակներին:
Անկասկած ԱՄՆ-ի նման քայլերը կարող են խաթարել ՀԳՀԾ-ի համաձայնության մասնակից մյուս կողմերի շահերը:
ՀԳՀԾ-ի համաձայնությունը այնպիսի մեխանիզմներ է կանխատեսել, ըստ որի, եթե դիմացի կողմը փորձի չկատարել իր հանձնառությունները, ապա Իրանը կարող է անհրաժեշտության դեպքում դուրս գալ համաձայնությունից:
ՀԳՀԾ-ի ապագա խակատագիրը կապված է ԱՄՆ-ի որոծմանը թէ ինչպես է ուզում հավատարիմ մնալ համաձայնության կամ փոխել դրա ընթացքոը:
Իսլամական Հեղափոխության մեծարգո Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վերջերս ընդգծել է, որ Իրանի իսլամական խորհրդարանը պետք է հակազդեցությոն ցուցաբերի ԱՄՆ-ի կողմից դրսևորած թշնամական և միտումնարվոր քայլերի դեմ և դիմակայի իմպերիալիստական քաղաքականությանը:
Խնդիրը կարևոր է նրանով, որ ԱՄՆ-ը սկզբունքորեն թշնամություն է ցուցաբերում Իրանի իսլամական համակարգի դեմ և եթե չդիմակայի ԱՄՆ-ի թշնամությունները, ապա այդ գործընթացը կշարունակվի տարբեր պատրվակներով: