َԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականության զարգացման հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i68014-َԱՄՆ_ի_միլիտարիստական_քաղաքականության_զարգացման_հետևանքները
Դոնալդ Թրամփը սպառազինման է հանձնել նոր դասի ամերիկյան ավիակիրը: «Ջերալդ Ֆորդ» անվամբ ամերիկյան նոր ավիակիր նավի տախտակամածի վրա ունեցած իր ելույթում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է.«Մենք տոնում ենք այս պահը, քանի որ շահագործման է հանձնվել աշխարհի ամենամեծ ավիակիրը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2017 15:00 Asia/Tehran
  • َԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականության զարգացման հետևանքները

Դոնալդ Թրամփը սպառազինման է հանձնել նոր դասի ամերիկյան ավիակիրը: «Ջերալդ Ֆորդ» անվամբ ամերիկյան նոր ավիակիր նավի տախտակամածի վրա ունեցած իր ելույթում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է.«Մենք տոնում ենք այս պահը, քանի որ շահագործման է հանձնվել աշխարհի ամենամեծ ավիակիրը»:

Gerald Ford նորագույն ավիակիրի քաշը 100 հազար տոնա է, որը 12 միլիարդ դոլար բյուջեով է կառուցվել: Ջերալդ Ֆորդը ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ ավիակիրն է համարվում: Ավակիրի կառուցումը մեկնարկել էր Բարաք Օբամայի նախագահության օրոք, սակայն այն  շահագործման է հանձվնել 2017 թվականին, մի հարց, որը վակայում է ԱՄՆ-ի նոր վարչակազմի միլիտարիստական նկրտումների մասին: Թրամփը խոստացել է ԱՄՆ-ի պատմության ամենամեծ բանակը ստեղծել և այդ նպատակին հասնելու համար ավելացրել է այդ երկրի բանակի բյուջեն: Սա այն դեպքում երբ ներկայումս ԱՄՆ-ի ռազմական բյուջեն կազմում է աշխարհի 40 տոկոս սպառազինությունների բյուջեն: 

Այնուամենայնիվ ԱՄՆ-ի նախագահին հովանավորող քաղաքական հոսանքը դեռ շարունակում է հզորացնել ԱՄՆ-ի ռազմական տեխնիկական կարողությունը: Նրանց կարծիքով հետևելով  միլիտարիստական քաղաքականությանը ապագայում ԱՄՆ-ը կդառնա աշխարհի ռազմական գերուժը:

Չնայած վերջին տարիներին ԱՄՆ-ը  հենվելով իր ռազմական բարձր կարողությանը կարողացել է որոշ հաղթանակներ արձանագրել Աֆղանստանում և Իրաքում, սակայն աստիճանաբար Վաշինգտոնը միջազգային ասպարեզում կորցնում է իր քաղաքական ազդեցությունը:

Ամերիկացի փիլիսոփա և մտավորական Նոամ Չամսկին, նշելով, որ ԱՄՆ-ն արդեն իսկ փլուզվում է,  ասել է.«ԱՄՆ-ի բազմաթիվ ռազմաբազաներ ունի աշխարհում և հենց այդ ռազմական ներկայությունը թուլացրել է ԱՄՆ-ի կառավարությանը»:

Ներկայումս ԱՄՆ-ը չափազանց մեծ պարտքեր ունի աշխարհի այլ երկրներին և այլ տնտեսական ուժերի ինչպես Եվրամիության, Չինաստանի և Ճապոնիայի հետ մրցակցելու պատճառով խիստ ճնշման տակ է այդ երկրի տնտեսությունը: 

Դոնալդ Թրամփի խոսքերով Միջին Արևելքի տարածաշրջանում պատերազմներին մասնակցելու հետևանքով ԱՄՆ 6  տրիլիոն դոլար ծախսել է: Այս բյուջեով հնարավոր էր մի քանի անգամ ԱՄՆ-ի հնացած ենթակառույցները վերանորոգել: Մյուս կողմից ռազմական ուժի վրա հենվելով ավելի է վտանգվում ԱՄՆ-ի շահերը աշխարհում:

Անվտանգությունը ապահովելու նպատակով ամերիկացիները ավելի շատ բյուջե են հատկացնում սպառազինությանը, որն ավելի է սպառնում նրանց անվտանգությունը: 

Պատմության ընթացքում մեծ կայսրությունները նման ցիկլում հայտնվելով կորցրել են իրենց ուժն ու կործանվել են: