Մեծանում են Սպիտակ տան և Պետքարտուղարության տարաձայնությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i68072-Մեծանում_են_Սպիտակ_տան_և_Պետքարտուղարության_տարաձայնությունները
CNN-ի հաղորդմամբ, Սպիտակ տան և Պետքարտուղարության տարաձայնությունների մեծացման պայմաններում, հավանաբար, Ռեքս Թիլերսոնը հեռանալու է իր պաշտոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2017 13:55 Asia/Tehran
  • Մեծանում են Սպիտակ տան և Պետքարտուղարության տարաձայնությունները

CNN-ի հաղորդմամբ, Սպիտակ տան և Պետքարտուղարության տարաձայնությունների մեծացման պայմաններում, հավանաբար, Ռեքս Թիլերսոնը հեռանալու է իր պաշտոնից:

Վերջին շաբաթների իրադարձությունները վկայում են Թիլերսոնի, Թրամփի և նրա խորհրդականների միջև տարաձայնությունների գոյության մասին: Տարաձայնությունների գլխավոր թեմաներն են՝ Պետքարտուղարության բյուջեի կրճատումը, միջազգային հարցերի, ինչպես օրինակ Կատարի ու Արաբիայի միջև դիվանագիտական լարվածության հարցերի դիմագրաման եղանակը, ինչպես նաև Իրանի հետ միջուկային համաձայնության հարցը:

Ռազմական ու հետախուզական մարմիններին անհրաժեշտ բյուջեն ապահովելու նպատակով՝ կառավարության ծախսերի կրճատման ուղղությամբ Թրամփը 30 տոկոսով կրճատել է Պետքարտուղարության 2018 ֆինանսական տարվա բյուջեն: 

Ֆինանսական հարցերից բացի, միջազգային լարված պայմաններում տարաձայնություններ կան նաև Թրամփի և իր խորհրդականների միջև: Դիվանագիտական ու քաղաքական հարցերում փորձի բացակայության պատճառով Թրամփը հիմք է ընդունում իր խորհրդականների կարծիքները: Խորհրդականների մի մասը դեմ է դիվանագիտական սովորական հարաբերություններին: Այդիսկպատճառով Պարսից ծոցի տարածաշրջանում Վաշինգտոնի քաղաքական ու ռազմական երկու դաշնակիցների՝ Կատարի և Արաբիայի միջև ծագած լարվածության պայմաններում Թրամփը դարձավ Ռիադի կողմնակիցը՝ Դոհային ահաբեկչությանը սատարալու մեջ մեղադրելով: Մինչդեռ Պետքարտուղարությունը և պաշտպանության նախարարությունը ձգտում են Արաբիայի և Կատարի հաշտեցմանը:

ԱՄՆ Պետքարտուղարի մերձավորներից՝ քաղաքագետ Մարք Փերին անդրադարձել է Կատարի հարցում Թրամփի և Թիլերսոնի միջև տարաձայնությանն, ասելով.«Տարաձայնությունը Թիլերսոնին ապացուցեց, որ Թրամփը Սպիտակ տնից դուրս երկրորդական արտաքին քաղաքականության է հետևում , որտեղ հենվում է իր ավագ խորհրդական և փեսա՝ Ջարեդ Քուշների կարծիքին:

Համակարծություն չկա նաև Իրանի հետ միջուկային համաձայնության հարցում: Ըստ փաստերի՝ համաշխարհային իրավիճակը հաշվի առնելով և ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների կարծիքների մասին տեղյակ լինելով, ինչու չէ նաև Իրանի հավանական հակադարձ քայլի կապակցությամբ մտավածությունից ելնելով, պետքարտուղարությունը ցանկանում է, որ Վաշինգտոնը շարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին: Իսկ Թրամփը և նրա խորհրդականները հաշվի չառնելով համաձայնության խախտման միջազգային  հետևանքները, շարունակ փորձում են խախտել այն: Ասվում է, թե  Թրամփը միջուկային համաձայնության հարցում Իրանի հանձնառության վերաբերյալ Պետքարտուղարության, պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության ծառայության զեկուցումների վերաբերյալ իր դժգոհությունը հայտնելու համար, իր խորհրդականներից խումբ է ձևավորել ՝ առաջիկա եռամսյակում ՀԳՀԾ-ի հարցում Իրանի քայլերի մասին բացասական զեկույց ներկայացնելու համար: 

Ամեն դեպքում, Սպիտակ տան և Պետքարտուղարության միջև տարաձայնությունները մեծանալով, հայտարարվել է, որ Թիլերսոնը հավանաբար դուրս  է գալու Թրամփի կառավարության կազմից: Անկախ տեղեկության ճիշտ կամ սխալ լինելու հանգամանքից, կարևոր է այն, որ գնալով ծավալվելու են ԱՄՆ կառավարության կազմում առկա անջրպետն ու տարաձայնությունները: