Մեծանում են Սպիտակ տան և Պետքարտուղարության տարաձայնությունները
CNN-ի հաղորդմամբ, Սպիտակ տան և Պետքարտուղարության տարաձայնությունների մեծացման պայմաններում, հավանաբար, Ռեքս Թիլերսոնը հեռանալու է իր պաշտոնից:
Վերջին շաբաթների իրադարձությունները վկայում են Թիլերսոնի, Թրամփի և նրա խորհրդականների միջև տարաձայնությունների գոյության մասին: Տարաձայնությունների գլխավոր թեմաներն են՝ Պետքարտուղարության բյուջեի կրճատումը, միջազգային հարցերի, ինչպես օրինակ Կատարի ու Արաբիայի միջև դիվանագիտական լարվածության հարցերի դիմագրաման եղանակը, ինչպես նաև Իրանի հետ միջուկային համաձայնության հարցը:
Ռազմական ու հետախուզական մարմիններին անհրաժեշտ բյուջեն ապահովելու նպատակով՝ կառավարության ծախսերի կրճատման ուղղությամբ Թրամփը 30 տոկոսով կրճատել է Պետքարտուղարության 2018 ֆինանսական տարվա բյուջեն:
Ֆինանսական հարցերից բացի, միջազգային լարված պայմաններում տարաձայնություններ կան նաև Թրամփի և իր խորհրդականների միջև: Դիվանագիտական ու քաղաքական հարցերում փորձի բացակայության պատճառով Թրամփը հիմք է ընդունում իր խորհրդականների կարծիքները: Խորհրդականների մի մասը դեմ է դիվանագիտական սովորական հարաբերություններին: Այդիսկպատճառով Պարսից ծոցի տարածաշրջանում Վաշինգտոնի քաղաքական ու ռազմական երկու դաշնակիցների՝ Կատարի և Արաբիայի միջև ծագած լարվածության պայմաններում Թրամփը դարձավ Ռիադի կողմնակիցը՝ Դոհային ահաբեկչությանը սատարալու մեջ մեղադրելով: Մինչդեռ Պետքարտուղարությունը և պաշտպանության նախարարությունը ձգտում են Արաբիայի և Կատարի հաշտեցմանը:
ԱՄՆ Պետքարտուղարի մերձավորներից՝ քաղաքագետ Մարք Փերին անդրադարձել է Կատարի հարցում Թրամփի և Թիլերսոնի միջև տարաձայնությանն, ասելով.«Տարաձայնությունը Թիլերսոնին ապացուցեց, որ Թրամփը Սպիտակ տնից դուրս երկրորդական արտաքին քաղաքականության է հետևում , որտեղ հենվում է իր ավագ խորհրդական և փեսա՝ Ջարեդ Քուշների կարծիքին:
Համակարծություն չկա նաև Իրանի հետ միջուկային համաձայնության հարցում: Ըստ փաստերի՝ համաշխարհային իրավիճակը հաշվի առնելով և ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների կարծիքների մասին տեղյակ լինելով, ինչու չէ նաև Իրանի հավանական հակադարձ քայլի կապակցությամբ մտավածությունից ելնելով, պետքարտուղարությունը ցանկանում է, որ Վաշինգտոնը շարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին: Իսկ Թրամփը և նրա խորհրդականները հաշվի չառնելով համաձայնության խախտման միջազգային հետևանքները, շարունակ փորձում են խախտել այն: Ասվում է, թե Թրամփը միջուկային համաձայնության հարցում Իրանի հանձնառության վերաբերյալ Պետքարտուղարության, պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության ծառայության զեկուցումների վերաբերյալ իր դժգոհությունը հայտնելու համար, իր խորհրդականներից խումբ է ձևավորել ՝ առաջիկա եռամսյակում ՀԳՀԾ-ի հարցում Իրանի քայլերի մասին բացասական զեկույց ներկայացնելու համար:
Ամեն դեպքում, Սպիտակ տան և Պետքարտուղարության միջև տարաձայնությունները մեծանալով, հայտարարվել է, որ Թիլերսոնը հավանաբար դուրս է գալու Թրամփի կառավարության կազմից: Անկախ տեղեկության ճիշտ կամ սխալ լինելու հանգամանքից, կարևոր է այն, որ գնալով ծավալվելու են ԱՄՆ կառավարության կազմում առկա անջրպետն ու տարաձայնությունները: