ԱՄՆ հակաիրանական նոր շրջափակումները ՝ ՀԳՀԾ-ի բացահայտ խախտում
Երեքշաբթի երեկոյան , Թեհրանի և Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության շրջանակում, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 419 թեր և երեք դեմ ձայներով վավերացրել է հակաիրանական շրջափակումների համապարփակ ծրագիրը: Այն համարվում է Իրանի և Ռուսաստանի շրջափակման նախկին ծրագրի բարեփոխված տարբերակը:
Շրջափակումների մեջ են ընդգրկվում Իրանի պաշտպանական արդյունաբերությանն առնչվող կառույցներ և ֆիզիկական ու իրավական անձինք: Դա համարվում է ՀԳՀԾ-ի բացահայտ խախտում: Թրամփը հայտարարել է.«Եթե Իրանը չկատարի ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունները, ապա Թեհրանի համար «չափազանց մեծ խնդիրներ» են առաջանալու»:
ԱՄՆ նախագահն այն դեպքում է զգուշացնում Իրանի կողմից միջուկային համաձայնությունը չհարգելու կապակցությամբ, երբ ավելի վաղ, ՄԱԳԱՏԷ-ն, ՄԱԿ-ի ԱԽ-ը և ԱՄՆ մյուս պետայրերը հաստատել էին, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին:
Քաղաքագետ Ֆոադ Իզադին այդ մասին ասել է.«Այն ինչ տեղի է ունեցել, հակասում է անցյալի շրջափակումների տեքստին: Շրջափակումների համար նոր տեքստ է մշակվել, որում ընդգրկվում են ավելի մեծ թվով անձինք ու կառույցներ»:
Անդրադառնալով ամերիկացիների պատճառաբանությանը, քաղաքագետն ասել է.«S-722 շրջափակումային փաթեթը կազմվել է հրթիռային ծրագրերի, մարդկային իրավունքների և ահաբեկչության հարցում կողմնորոշումների պատճառաբանությամբ : Դա ընգրկում է Իրանի տնտեսական գրեթե բոլոր կազմակերպությունները»:
ԱՄՆ-ի պետայրերի հայտարարություններին հակառակ, Իրանի կանխարգելիչ ու հրթիռային պաշտպանության կարողությունը համապատասխանում է միջազգային պրոտոկոլներին, ոչ մի առնչություն չունի միջուկային բանակցությունների հետ և չի հակասում ՀԳՀԾ-ին: ԱՄՆ-ը անհավատարիմ քաղաքականություն է որդեգրել ոչ միայն ՀԳՀԾ-ի, այլև Փարիզի կլիմայական փոփոխությունների, միջուկային զենքերի ապատարածման NPT դաշինքի և երկկողմ ու միջազգային տարբեր համաձայնագրերի նկատմամբ: ԱՄՆ-ի կարծիքով լավ համաձայնագիր է այն, որոնցում հաշվի են առնվում ԱՄՆ-ի օրինախախտումները, ընչաքաղցությունն ու տիրակալական նպատակները:
1990 թվականին, երբ Ջորջ Բուշ ավագը ներկայացրեց համաշխարհային նոր համակարգի դոկտրինան, ասաց, որ կառավարությունը կարող է ԱՄՆ-ի հիմնադրած օրենքների շրջանակում ոտնահարել միջազգային համաձայնագրերը: Ուստի, տարածաշրջանի անվտանգությունը խաթարելու մեջ Իրանին մեղադրելը, անհիմն պատճառաբանություն է: ԱՄՆ պետայրերն այսօր փորձում են Իրանին ներկայացնել որպես ՀԳՀԾ-ի խախտող կողմ:
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն ասել է .«Իրողությունն այն է, որ ԱՄՆ-ը պատրվակ է փնտրում , որպեսզի Իրանը խախտի ՀԳՀԾ-ն»:
Սակայն Իրանի իսլամական հանրապետությունը հարգում է համաձայնությամբ արդյունավորված բանակցությունները: իրանը չի ընկնելու ԱՄՆ-ի լարած թակարդը , իսկ Վաշինգտոնը պետք է ինքը պատասխանատու լինի ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի և ԱԽ-ի առջև: