ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած նոր շրջափակումները, նոր մարտահրավեր` միջազգային անվտանգության դեմ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Վաշինգտոնի թշնամական կողմնորոշման շրջանակում ընդունեց Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ շրջափակումների համապարփակ նախագիծը: Սենատում վավերացվելուց հետո, այս որոշումը օրենքի վերածվելու և գործադրվելու համար պետք է ստորագրվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
Չնայած նախատեսվում էր, որ ԱՄՆ-ը ավելի ագրեսիվ քաղաքականություն է որդեգրելու Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ,սակայն դեռ երկար ճանապարհ կա կտրելու այդ նպատակին հասնելու համար:
Հատկանշական է, որ Կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչները դժգոհ են շրջափակումների փաթեթի մեջ Հյուսիսային Կորեային ներառելու փաստից: Մյուս կողմից կոնգրեսի կողմից հաստատված շրջափակումների գործադրումը կարող է ավելի լարել Սպիտակ տան հարաբերությունները Իրանի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հետ:
Իրանի տեսակետից, այս որոշումը, նշանակում է որ ԱՄՆ-ն անհավատարիմ է ՀԳՀԾ-ին և կարող է այդ երկրին վերադարձնել նախքան ՀԳՀԾ-ի ստորագրոմը եղած վիճակին: Մյուս կողմից Իրանը հարող է միջուկային համաձայնության շրջանակից դուրս հակադարձել ԱՄՆ-ին:
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.-«Իրանը հակադարձելու է ԱՄՆ-ի Կոնգրեսի նոր քայլին և պատասխանելու է նրանց»:
Ռուսաստանի տնտեսական, արդյունաբերական և ֆինանսական ոլորտների դեմ սահմանված շրջափակումները ևս կարող են արժանանալ Մոսկվայի հակազդեցությանը: Ռուսաստանը ԱՄՆ-ի կամ նրա եվրոպական դաշնակից երկրների դեմ տնտեսական և ֆինանսական շրջափակումներ սահմանելուց բացի, կարող է դուրս գալով միջուկային և սովորական սպառազինության կրճատման պայմանգրից նաև ավելացնել իր ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայի երկրների մերձավոր տարածքներում, Միջին Արևելքի տարածաշրջանում և Հյուսիսային Աֆրիկայում: Ռուսաստանը նաև կարող է խոչընդոտել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումները և փոփոխության ենթարկել միջազգային անվտանգության համակարգի հավասարակշռությունը:
ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովը նշել է, որ Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի հանդեպ միակողմանի պատժամիջոցների խստացման մասին օրինագծի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում անցկացված քվեարկությունը ավելի կսրի Ռուսաստան-ԱՄՆ-ը հարաբերությունները։
Ի դեպ, Հյուսիսային Կորեան կարող է ավելի արագացնել իր բալիստիկական հրթիռների արտադրման գործընթացը և հզորացնել միջուկային զենքերի կարողությունը, այդպիսով մշտական սպառնալիք դառնալով ԱՄՆ-ի համար:
Հետևաբար Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի հանդեպ միակողմանի պատժամիջոցների խստացման մասին օրինագծի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում անցկացված քվեարկությունը որը հավանաբար շուտով ստանա օրենքի ուժ, մի տեսակ մարտահրավեր է` ուղղված միջազգային հավասարակշռության և համաշխարհային խաղաղության դեմ: