Կենտրոնական Ասիայի անվտանգության պաշտոնյաները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i68340-Կենտրոնական_Ասիայի_անվտանգության_պաշտոնյաները_հանդիպել_են_ԱՄՆ_պետքարտուղարի_տեղակալի_հետ
Տաջիկստանի մայրաքաղաք՝ Դուշանբեում Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգության պաշտոնյաները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ: Հանդիպման ժամանակ, կողմերը բանակցել են տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի եղանակի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2017 16:22 Asia/Tehran
  • Կենտրոնական Ասիայի անվտանգության պաշտոնյաները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Տաջիկստանի մայրաքաղաք՝ Դուշանբեում Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգության պաշտոնյաները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ: Հանդիպման ժամանակ, կողմերը բանակցել են տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի եղանակի շուրջ:

Տաջիկստանի մայրաքաղաք  Դուշանբեում հուլիսի 26-ին կայացավ Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի ներկայացուցիչների  մասնակցությամբ 3-րդ նիստը,որը կոչվում է  «1+5»:

Նիստի ընթացքում քննարկվել են անվտանգության հետ կապված հարցեր: Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի , Թուրքմենստանի ,Ուզբեկստանի և Միացյալ նահանգների ներկայացուցիչները քննարկել են Կենտրոնական Ասիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում տարածաշրջանային համագործակցության հետ կապված հարցեր:

Կենտրոնական Ասիայի երկրների  ԱԳ նախարարների և ԱՄՆ-ի պետքարտուղարի մասնակցությամբ «1+5» կոչվող առաջին նիստը կայացել է 2015 թվականի նոյեմբերին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում, իսկ երկրորդը 2016 թվականի օգոստոսին Վաշինգտոնին:

Չնայած տարածաշրջանում կայուն նպատակների ու որոշ սկզբունքների պահպանման, տարածաշրջանային ու միջազգային իրադարձություններին զուգընթաց,փոփոխության են ենթարկվել  ԱՄՆ արտաքին քաղաքականության գերակայությունները:

Կենտրոնական Ասիայում ԱՄՆ արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքներն են՝ որպես տարածաշրջանի կարևոր դերակատար՝ ԱՄՆ-ի դերի պահպանումը, Իրանի ազդեցության կանխումը և Ռուսաստանի քաղաքական, տնտեսական ու անվտանգության կողմնորոշումների սանձումը:

Ներկայումս մեծ թվով ծայրահեղական ու թաքֆիրական խմբավորումների առկայության բերումով, տարածաշրջանում Վաշինգտոնի կողմնորոշումը կենտրոնացած է այդ խմբավորումների սանձման վրա , մի հարց,որ Սպիտակ Տան պաշտոնյաները այն կոչում են «Կենտրոնական Ասիայում  իսլամիստների սանձում»:

Վաշինգտոնի օրակարգում է դրված Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրներում իր ուզած իշխանության  մոդելի ներկայացումը : Իհարկե Թուրքիան էլ շատ էր ցանկանում ինքը որպես օրինակելի պետություն ներկայանալ տարածաշրջանում,բայց այդ երկրի իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունը թույլ չտվեց ,որ Թուրքիան կարողանա ԱՄՆ-ի ուզած պետության մոդելը ներկայանալ տարածաշրջանում:

Կենտրոնական Ասիայում ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերմունքը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում ապահովել իր կենսական շահերը, մասնավորապես հասանելիություն ունենալ էներգետիկ ռեսուրսներին, ընդլայնել իր ռազմական ու քաղաքական ներկայությունը տարածաշրջանում:

Այս կապակցությամբ ռազմավարական հարցերի փորձագետ՝ Հասան Բեհեշթիփուրը համոզված է,որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում իր դիրքը ամրապնդելու կենտրոնական Ասիայում և  կանխելու  Ռուսաստանի ու  Չինաստանի  նկատմամբ Վաշինգտոնի դիրքի թուլացումը :

Իրավիճակ ,որ ԱՄՆ-ին հարկադրել է կոշտ ուժից և ճնշման լծակներից օգտվելու փոխարեն փորձի  փափուկ ուժ կիրառել  տարածաշրջանում  իր նպատակների հասնելու  համար:

Այս կողմնորոշումն հետապնդվում է մասնավորապես Կենտրոնական Ասիայի հանրապետություններում ԱՄՆ-ի մասնակցությամբ գումարվող նիստերում,նույնիսկ անվտանգության համագործակցության շրջանակներում: