Կենտրոնական Ասիայի անվտանգության պաշտոնյաները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Տաջիկստանի մայրաքաղաք՝ Դուշանբեում Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգության պաշտոնյաները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ: Հանդիպման ժամանակ, կողմերը բանակցել են տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի եղանակի շուրջ:
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հուլիսի 26-ին կայացավ Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ 3-րդ նիստը,որը կոչվում է «1+5»:
Նիստի ընթացքում քննարկվել են անվտանգության հետ կապված հարցեր: Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի , Թուրքմենստանի ,Ուզբեկստանի և Միացյալ նահանգների ներկայացուցիչները քննարկել են Կենտրոնական Ասիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում տարածաշրջանային համագործակցության հետ կապված հարցեր:
Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների և ԱՄՆ-ի պետքարտուղարի մասնակցությամբ «1+5» կոչվող առաջին նիստը կայացել է 2015 թվականի նոյեմբերին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում, իսկ երկրորդը 2016 թվականի օգոստոսին Վաշինգտոնին:
Չնայած տարածաշրջանում կայուն նպատակների ու որոշ սկզբունքների պահպանման, տարածաշրջանային ու միջազգային իրադարձություններին զուգընթաց,փոփոխության են ենթարկվել ԱՄՆ արտաքին քաղաքականության գերակայությունները:
Կենտրոնական Ասիայում ԱՄՆ արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքներն են՝ որպես տարածաշրջանի կարևոր դերակատար՝ ԱՄՆ-ի դերի պահպանումը, Իրանի ազդեցության կանխումը և Ռուսաստանի քաղաքական, տնտեսական ու անվտանգության կողմնորոշումների սանձումը:
Ներկայումս մեծ թվով ծայրահեղական ու թաքֆիրական խմբավորումների առկայության բերումով, տարածաշրջանում Վաշինգտոնի կողմնորոշումը կենտրոնացած է այդ խմբավորումների սանձման վրա , մի հարց,որ Սպիտակ Տան պաշտոնյաները այն կոչում են «Կենտրոնական Ասիայում իսլամիստների սանձում»:
Վաշինգտոնի օրակարգում է դրված Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրներում իր ուզած իշխանության մոդելի ներկայացումը : Իհարկե Թուրքիան էլ շատ էր ցանկանում ինքը որպես օրինակելի պետություն ներկայանալ տարածաշրջանում,բայց այդ երկրի իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունը թույլ չտվեց ,որ Թուրքիան կարողանա ԱՄՆ-ի ուզած պետության մոդելը ներկայանալ տարածաշրջանում:
Կենտրոնական Ասիայում ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերմունքը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում ապահովել իր կենսական շահերը, մասնավորապես հասանելիություն ունենալ էներգետիկ ռեսուրսներին, ընդլայնել իր ռազմական ու քաղաքական ներկայությունը տարածաշրջանում:
Այս կապակցությամբ ռազմավարական հարցերի փորձագետ՝ Հասան Բեհեշթիփուրը համոզված է,որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում իր դիրքը ամրապնդելու կենտրոնական Ասիայում և կանխելու Ռուսաստանի ու Չինաստանի նկատմամբ Վաշինգտոնի դիրքի թուլացումը :
Իրավիճակ ,որ ԱՄՆ-ին հարկադրել է կոշտ ուժից և ճնշման լծակներից օգտվելու փոխարեն փորձի փափուկ ուժ կիրառել տարածաշրջանում իր նպատակների հասնելու համար:
Այս կողմնորոշումն հետապնդվում է մասնավորապես Կենտրոնական Ասիայի հանրապետություններում ԱՄՆ-ի մասնակցությամբ գումարվող նիստերում,նույնիսկ անվտանգության համագործակցության շրջանակներում: