«Սիմորղ» հրթիռակրի հաջող արձակումն ՝ Իրանի գիտական կարողության ցուցադրում
Իմամ Խոմեյնիի անվան տիեզերական հենակետում փորձարկվել է «Սիմորղ» արբանյակակիր հրթիռը:
Իմամ Խոմեյնիի անվան տիեզերական հենակետը ԻԻՀ առաջին հրթիռային ֆիքսված հարթակն է համարվում, որից հնարավոր է արբանյակներ հանել ուղեծիր: Հրթիռակրի արձակումը նշանավորել է 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնիի անվան տիեզերակայանի բացումը:
Տիեզերակայանը կառուցվել է աշխարհի արդիական ստանդարտներին համապատասխան: Այս հաջողության շնորհիվ, Իրանը ևս մի քայլով մոտեցել է արբանյակներ ուղեծիր հանելուն: Ավելի վաղ, Իրանը ուղեծիր էր հանել «Նահիդ» , «Օմիդ» և «Ռասադ» արբանյակները:
Գիտական ու տիեզերական ոլորտում Իրանի նոր հաջողություններն ամրապնդելու են ազգային հզորության ցուցիչները: Գիտական հզորությունն այսօր ուժի ցուցիչներից մեկն է համարվում, որի ուղղությամբ չնայած Արևմուտքի անարդարացի շրջափակումներին, ԻԻՀ-ն ամուր ու հաստատ քայլեր է արել: Իմամ Խոմեյնիի անվան տիեզերակայանի բացումն իրականացվել է տեղական գիտության զարգացման արդյունքում:
Հաշվի առնելով աշխարհում Իրանի գիտական զարգացումը, իրանցի գիտնականների կատարած աշխատանքի արդյունքում, աշխարհն ականատես է լինելու Իրանի գիտական ուժին: Գիտական ոլորտում զարգացումն ունի բազում դրական կողմեր: Այդ կապակցությամբ, իմամ Խոմեյնիի անվան տիեզերակայանի բացումից հետո, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Այսօր Իրանի համար չափազանց կարևոր է գիտական ու տիեզերական տեխնոլոգիայի զարգացումը: Տարբեր ճյուղերում Իրանի գիտական նվաճումներով, մեծանալու են մեր ժողովրդի ունակությունները»:
Տիեզերական ոլորտում Իրանի նոր ձեռքբերումը «Մենք կարող ենք» նշանաբանի իրական ապացույցն է: Իսլամական հեղափոխության հաղթանակիցն հաջորդող տարիներին, ինքնավստահության ու կրկնակի ջանքերի արդյունքում, չնայած տնտեսական ճնշումներին, իրականություն է դարձել «Մենք կարող ենք» նշանաբանի դրական արդյունքը: Այսօր այդ սկզբունքային ու ռազմավարական նշանակության նշանաբանը դարձել է գիտական, ռազմական ու այլ ոլորտներում իրանի հզորության ցուցիչների հիմքը:
«Սիմորղ» արբանյակակիր հրթիռի հաջող փորձարկմանը և Իրանի նոր հաջողություններն համընթաց, ԱՄՆ Սենատը վավերացրել է ավելիվաղ Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված հակաիրանական շրջափակումների նախագիծը: Հակադարձելով «Սիմորղ» արբանյակակիր հրթիռի հաջող փորձարկմանը, ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է .«Իրանի այդ քայլը հակասում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ոգուն, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին»: ԱՄՆ-ի այդ անհիմն հայտարարությունն իրական հիմք չունի: ՀԳՀԾ-ը չի սահմանափակում և չի սահմանափակելու Իրանի գիտական զարգացումը : Ի դեպ, ԱԽ-ի բանաձևերն Իրանին չեն արգելում արբանյակակիրների փորձարկումը: Իսկ ԱՄՆ-ը մշտապես տարբեր ու անհիմն պատճառաբանություններով, խախտել է միջուկային համաձայնությունը: