Սիրիան քննադատել է արևմուտքի շրջափակումների շարունակվելը
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաըֆարին դատապարտելով Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցներն, ասել է. «Այս պատժամիջոցները բարդություն են առաջացնում Սիրիայում հումանիտար աշխատանքների համար»:
Սիրիայի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և նրանց հետ համընթաց երկրների տնտեսական միակողմանի քայլերը բացասական ու վտանգավոր ազդեցություն են գործել հումանիտար կացության և հատկապես առողջապահական ծառայությունների, ջրի ու էլեկտրականության մատակարարման և կրության բնագավառներում:
Սիրիայի ճգնաժամը սկիզբ առավ 2011 թվականին` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարությունը կործանելու նպատակով Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների, այդ թվում Թուրքիայի հովանավորած ահաբեկչական խմբերի լայնամասշտաբ հարձակմամբ: Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական ու քաղաքական սադրանքներին զուգահեռ, այդ երկիրը նաև ճաշակեց արևմտյան պետությունների տնտեսական սադրանքները, որոնց բոլորի նպատակն էր Սիրիայի ժողովրդին պարտադրել հանձնվել տիրակալ ուժերին: Ամերիկացի լրագրող և «Ֆորին Փոլիսի Ջուռնալ» պարբերականի հիմնադիր Ջերեմի Համոնդը տարածաշրջանում ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունները շարունակվելու հետևանքների կապակցությամբ ասում է. «Սիրիայի դեպքում ամերիկացի պաշտոնատարների, այդ թվում նախագահ Դոնալդ Թրամփի ռազմամոլական ու չկշռադատված քաղաքականությունների շարունակվելը վտանգավոր խաղ է , որը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Սիրիայի, տարածաշրջանի ու աշխարի համար»:
Բրիտանացի լրագրող և միջազգային հարցերի քաղաքական վերլուծաբան Փատրիկ Վինթորն այդ մասին ասում է. «Նրանից հետո, երբ Արևմուտքը հաստատեց Սիրիայի դեպքում ռազմական այլընտրանքի անգործունակությունը, փորձում է խստացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և նրա դաշնակիցների դեմ տնտեսական ճնշումները»:
Արևմուտքի տնտեսական սադրանքների շրջանակում ամերիկացի պաշտոնատարների օրակարգում է եղել Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառումը: Իրականում պատժամիջոցները տարբեր երկրների, այդ թվում Սիրիայի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված միջոցներից են, որոնք փորձ են կատարում խստացնելով այդ երկրների դեմ տնտեսական ճնշումներն այդ երկրներում իրագործել իրենց նպատակները, որը Սիրիայի դեպքում համարվում է իշխանափոխությունը:
Սիրիայի ճգնաժամը սկսվելուց հետո ԱՄՆ-ի պահվածքը վկայում է Դիմադրության առանցքի առաջնագծի դեմ ծրագրված սադրանքի մասին: Սիրիան լինելով հակասիոնիստական դիմադրության առանցքի գլխավոր դերակատար, հայտնվել է արևմուտքի սադրանքների թիրախում և նման ծավալով սադրանքները բացահայտում են Սիրիայի բարդ ճգնաժամի ծավալները: Սիրիայի ժողովրդի դեմ պատժամիջոցները կիրառվում են այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան այսպես կոչված Սիրիայի բարեկամների նստաշրջաններ գումարելով կոկորդիլոսի արտասուք են թափում Սիրիայի ժողովրդի համար: Դա ի տես այն բանի, որ Սիրիայում ահաբեկիչներն ու Սիրիայի կառավարության զինված ընդդիմությունը, որոնք զինված առճակատման են դուրս եկել իրենց հայրենակիցների դեմ և ահաբեկիչների նման որևէ ոճրագործությունից չեն հրաժարվում, վայելում են արևմուտքի լայն հովանավորությունը:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի ու ահաբեկիչների քայլերը Սիրիայի ժողովրդի կոտորածը խստացնելու ուղղությամբ լրացնում են միմյանց: Արևմտյան պետությունները խստացնելով Սիրիայի ժողովրդի դեմ պատժամիջոցները և նրանց աղետալի կացության մատնելով գործնականում այդ երկրին կանգնեցրել են ներկա դարաշրջանի հումանիտար ամենալուրջ ճգնաժամերից մեկի դիմաց և դա այն իրականությունն է, որի մասին ազդարարում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը: