Սպիտակ տանը շարունակվում են աշխատակազմի փոփոխության սկանդալները
Այն բանից հետո երբ իր պաշտոնից հրաժարվեց Սպիտակ տան խոսնակը, այժմ պաշտոնից հեռացվել է Սպիտակ տան աշխատակազմի գրասենյակի ղեկավարը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելի քայլով պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան աշխատակազմի գրասենյակի ղեկավար՝ Ռեյնս Փրիբուսին: Նրան փոխարինել է թոշակի անցած գեներալ Ջոն Քելին:
Ենթադրվում է, որ Թրամփի որոշման պատճառը եղել է Սպիտակ Տան հասարակայնության հետ կապի ղեկավար Անտոնի Սկարմուչիի և Ռեյնս Փրիբուսի միջև առաջացած անհամաձայնությունը:
Նյու-Յորքեր պարբերականին տված հարցազրույցում, Սպիտակ Տան հասարակայնության հետ կապի ղեկավար Էնթոնի Սկարմուչիին Ռեյնս Փրիբուսին մեղադրել է ֆինանսական փաստաթղթերի և տեղեկությունների բացահայտման մեջ: Սկարմուչին ասել է.-«Հնարավոր է, որ պետական գաղտնիքները բացահայտող բոլոր անձանց սպանեն»:
Այնուամենայնիվ, Սպիտակ տան աշխատակազմի գրասենյակի ղեկավար՝ Ռեյնս Փրիբուսի հետ Թրամփի անհամաձայնությունները վերադառնում են 2016 թ.-ին ՄՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակշրջանին: Այն ժամանակ հանրապետականների ազգային կոմիտեի ղեկավար Ռեյնս Փրիբուսն, Էնտոնի Սկարմուչիից պահանջել էր հրաժարվել հանրապետական կուսակցության թեկնածությունից: Սակայն որոշ ժամանկ անց, Ռեյնս Փրիբուսն և Էնտոնի Սկարմուչիին հաշտվել էին և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռեյնս Փրիբուսին նշանակեց Սպիտակ տան աշխատակազմի գրասենյակի ղեկավար:
Սակայն Ռեյնս Փրիբուսի և Անտոնի Սկարմուչիի հաշտությունը միայն 6 ամիս տևեց: Այդ ընթացքում Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնատարները մեղադրվում էին պետական գաղտնի տեղեկությունները բացահայտելու մեջ: Որոշ պաշտոնյաներ ևս հենց այդ պատճառով ստիպված եղան հրաժարվել պաշտոնից:
Վերջին վեց ամիսների ընթացքում աշխատանքից հեռացվել են ազգային անվտանգության խորհրդատուն, Սպիտակ տան հասարակայնության հետ կապի ղեկավարը, Սպիտակ տան խոսնակը, Սպիտակ տան աշխատակազմի գրասենյակի ղեկավարի տեղակալը, ազգային անվտանգության փոխտեղակալը: Եվ Սպիտակ տան աշխատակազմի գրասենյակի ղեկավար Ռեյնս Փրիբուսի աշխատանքից հեռացմամբ, այդ գործընթացը շարունակվում է:
Այժմ, երբ Սպիտակ տան աշխատակազմի գրասենյակի ղեկավարի պաշտոնը հանձնվել է թոշակի անցած մի գեներալի, ԱՄՆ նախագահը փորձում է կարգավորել Սպիտակ տան շուրջ ստեղծված խնդիրները:
Վերջին վեց ամիսների ընթացքում ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնում Ջոն Քելին կարողացել է երկրի սահմանների վերահսկողության և ապօրինի էմիգրանտների արտաքսման գործում իրականացնել նախագահ Թրամփի պահանջները:
Այն պայմաններում, երբ Սպիտակ տան պաշտոնյաները մեղադրվում են պետական գաղտնիքների բացահայտման և հրամաններին չենթարկվելու մեջ, Ջոն Քելիի նշանակումը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կարող է օգնել Թրամփին խնդիրների հաղթահարման ուղղությամբ:
Նման պայմաններում անհավանական է թվում, որ Սպիտակ տան շուրջ ստեղծված սկանդալները կկարգավորվեն երկաթե բռունցք քաղաքականության որդեգրմամբ: