Նոր շրջափակումների սահմանում. ԱՄՆ-ի հակազդեցությունը Իրանի գիտա-հետազոտական քայլի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i68490-Նոր_շրջափակումների_սահմանում._ԱՄՆ_ի_հակազդեցությունը_Իրանի_գիտա_հետազոտական_քայլի_նկատմամբ
Կանխատեսելի քայլով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հակազդելով «Սիմորղ» արբանյակակիր հրթիռի փորձարկմանը շրջափակման է ենթարկել իրանական 6 կառույցների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2017 14:39 Asia/Tehran

Կանխատեսելի քայլով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հակազդելով «Սիմորղ» արբանյակակիր հրթիռի փորձարկմանը շրջափակման է ենթարկել իրանական 6 կառույցների:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ ասված է.«Իրանի այս 6 կառույցների ԱՄՆ-ում ունեցած բոլոր գույքն ու ակտիվները արգելափակված են և ԱՄՆ-ի այն քաղաքացիները և արտասահմանյան կառույցները, որոնք կաջակցեն նրանց՝ ֆինանսական գործարքներ իրականացնելու մեջ կհայտնվեն շրջափակման վտանգի ներքո և կա հավանականություն, որ կզրկվեն ԱՄՆ-ի բանկային համակարգի հասանելիությունից կամ էլ կարգելափակվեն ԱՄՆ-ում  նրանց ակտիվներն ու գույքը»:

Հատկանշական է, որ Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ նոր շրջափակումներ են կիրառվում, երբ նախորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ կոնգրեսը վավերացրել է հակաիրանական շրջափակումների համապարփակ օրինագիծ և այսօր օրենքի վերածելու համար սպասում է Դոնալդ Թրամփի ստորագրությանը:

Հուլիսի 29-ին ԱՄՆ-ի կողմից հակաիրանական շրջափակումների թշնամական քայլի կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Ռազմական ու հրթիռային ոլորտում Իրանի քաղաքականությունները պարզ են և ուրիշները միջամտելու իրավունք չունեն»:

Մի շարք լրատվամիջոցներ այսպես են ներկայացնում, որ հակաիրանական շրջափակումների մեջ տնտեսական շրջափակումները ներառված չեն, մինչդեռ շրջափակումներ սահամանելուց ԱՄՆ-ի հիմնական նպատակը նախ ԻԻՀ-ի առաջադիմության խոչընդոտումն է կայունացնող ու հզորացնող ցանկացած ոլորտում: Վերջին նմուշը ԱՄՆ-ի ֆինանսների նախարաության կողմից ներկայացված օրինագիծն է:

Հատկանշական է, որ նման քայլերը կատարվում են, երբ ՀԳՀԾ-ի 28-րդ և 29-րդ կետերի համաձայն Իրանի տնտեսական հարաբերությունների նորմալացումը արգելող օրենքների վավերացումը արգելված է:

Թվում է թե ԱՄՆ-ն երեք նպատակ է հետապնդում:

Առաջին: Տնտեսական մտահոգությունների բերումով Իրանում ստեղծել լարված իրավիճակ: ԱՄՆ-ն այս նպատակը հետապնդում է իրանի և միջազգային հանրության աչքին ավելի մեծացնելով սահմանված շրջափակումների ծավալները:

ԱՄՆ-ի երկրորդ նպատակն է՝ հարցականի տակ դնել իսլամական հեղափոխության պահակազորի նման հեղափոխական կառույցների գործունեությունն ու դերակատարությունը: Իսկ երրորդ՝ ենթահող պատրաստել այսպես կոչված ոչ միջուկային խնդիրների շուրջ հավանական գալիք բանակցությունների համար:

Լրատվական ու վերլուծական մի շարք շրջանակներ այս նախագիծը անվանում են «Շրջափակումների Սև խոռոչ»: Սակայն պետք է ասել, որ այդ քայլերով  ԱՄՆ-ն ինքն է ընկնելու և թաղվելու իր նկարագրած Սև խոռոչում:

Անցած չորեքշաբթի կառավարության նիստի ընթացքում, անդրադառնալով, որ ամերիկացիները 40 տարի շարունակ փորձել են Իրանի ժողովրդի դեմ ճնշումներ գործադրել, շրջափակել, ուրիշներին գրգռել կամ համախմբել Իրանի ժողովրդի դեմ և միշտ էլ պարտվել են, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հստակեցրել է.«Իրանի ժողովրդից կրած իրարահաջորդ պարտություններից ամերիկացիները պետք է դասեր քաղեն և իմանան, որ Իրանի ժողովուրդը երբեք սադրանքների ազդեցության տակ չի ընկնում և իր ընթացքն է շարունակում»:

Կարևորելով Իրանի պաշտպանական ուժի ու տոկունության բարձրացման անհրաժեշտությունը Իրանի նախագահը նշել է.«Հաշվի չառնելով ուրիշների կարծիքները Իրանը հզորացնելու է իր պաշտպանական զենքերը և  Իրանի մեծ ժողովուրդը հովանավորելու է այս երկրի զինված ուժերին, այդ թվում Իրանի բանակին, իսլամական հեղափոխության պահակազորին, հավաքազորին, իրավապահ մարմիններին և անվտանգության ուժերին»: