Իրանի կարմիր գիծը ՝ ՀԳՀծ-ում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i68522-Իրանի_կարմիր_գիծը_ՀԳՀծ_ում
ԱՄՆ-ը խախտել է միջուկային համաձայնությունը: Դրանում ոչ մի կասկած չկա: Այնուամենայնիվ, համաձայնության կողմերի համոզմամբ, բազմակողմանի համաձայնության խախտումը դեռևս վերջնական փուլի չի հասել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2017 08:12 Asia/Tehran
  • Իրանի կարմիր գիծը ՝ ՀԳՀծ-ում

ԱՄՆ-ը խախտել է միջուկային համաձայնությունը: Դրանում ոչ մի կասկած չկա: Այնուամենայնիվ, համաձայնության կողմերի համոզմամբ, բազմակողմանի համաձայնության խախտումը դեռևս վերջնական փուլի չի հասել:

ԱՄՆ-ն ինչո՞ւ է թիրախ դարձրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը և ի՞նչ նպատակ է հետապնդում: Արդյոք Թրամփը փորձում է տապալե՞լ միջուկային համաձայնությունը, թե՞ նպատակ ունի Իրանի դնել վերմիջուկային հարթակի վրա, որտեղ առաջ են քաշվում երեք հիմնական թեմաներ: Առաջինը ՝ Իրանի հրթիռային կարողության հարցը, երկրորդը ՝ ահաբեկչական խմբավորումներին Իրանի աջակցության մեղաֆրանքով տարածաշրջանում իսլամական Դիմադրությանը Իրանի ցուցաբերած պաշտպանության հարցում Իրանի դերակատարությունը սպառնալիք ներկայացնելը, իսկ երրորդը ՝  մարդու իրավունքների ոտնահարման մեջ Իրանին մեղադրելը և Իրանում ժողովրդավարության բացակայության հարցն առաջ քաշելը:

Այլ խոսքով, այդ մոտեցումը վկայում է Իրանի հետ ԱՄՆ-ի հին թշնամության շարունակման մասին , որը ժամանակին կենտրոնացել էր միջուկային հարցի վրա: Այդ ջանքերը սակայն փոշիացան Վեցյակի խմբի հետ Իրանի միջուկային համաձայնության արդյունքում: ԱՄՆ-ը ՝ որպես ՀԳՀԾ-ի կողմերից մեկը, խոստացավ ԱԽ-ի բանաձևերի հիմունքով, չեղարկել հակաիրանական շրջափակումները, սակայն այն ինչ տեղի ունեցավ միջուկային համաձայնությունից հետո, վկայում է ԱՄՆ-ի խոստումնադրժության մասին: Այդ նպատակների շրջանակում է գնահատվում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի  Սենատի անցյալ շաբաթվա վավերացումը: ԱՄՆ-ն այդ շրջափակումներն ընդգրկել է Իրանի, ՌԴ-ի և Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվող շրջափակումների փաթեթում: Թվում է, որ ԱՄՆ-ի ներկա կարմիր գիծը ՀԳՀԾ-ի թուլացումն է , սակայն առավել կարևոր է ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնության խախտման նկատմամբ Իրանի կողմից հանդուրժողականության աստիճանը:

NEW York Times օրաթերթը գրել էր.«Թրամփը ձգտում է Իրանի  կողմից փոքր թերացմա՞նը , թե ՝ փորձում է այնպիսի կեղծ իրավիճակ ստեղծել, որ Իրանը հրաժարվի միջուկային համաձայնությունից: Իհարկե դա ընդամենը հավանական վարկած է»:

Ամեն դեպքում, Իրանի պատասխանը պարզ է: Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտնագության հանձնաժողովւմ ԱՄՆ արկածախնդրական քայլերի դեմ պայքարի նախագծի վավերացմանն անդրադառնալով, միջազգային ու իրավական հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ և ՀԳՀԾ-ի իրագործման շտաբի պետ ՝ Սեյյեդ Աբբաս Էրաղչին , հեռուստատեսության առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է.«Քանի դեռ մեր շահերը չեն վտանգվել, մենք հավատարիմ ենք մնալու ՀԳՀԾ-ում մեր հանձնառություններին»:

Ավելի վաղ, 2016 թվականի հունիսին ունեցած ելույթում, հեղափոխության մեծարգո առաջնորդ ՝ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Իրանը չի խախտելու ՀԳՀԾ-ն: «ԱՄՆ նախագահի թեկնածուները սպառնում են, որ պատռելու են միջուկային համաձայնությունը: Եթե ննարք այդպես վարվեն, ապա Իրանը վառելու է  այն»:

Նշելով, որ թշնամին նպատակ ունի դադարեցնել ԻԻՀ-ի կարողությունները, ոչնչացնել կամ խոչընդոտել երկրի զարգացումը, Նորին Վսեմություն առաջնորդն ասել է.«Իրանը պետք է իր հնարավորությունների սահմանում, զարգացնի իր ունակությունները»: