َԱՄՆ-ի Նախագահի տեղակալի այցը կովկասյան, բալթյան և բալկանյան տարածաշրջաններ
ԱՄՆ-ի նախագահի տեղակալ Մայք Պենսը կովկասյան, բալթյան և բալկանյան տարածաշրջաններ անցկացնելիք այցերի առաջին օրը կիրակի հուլիսի 30-ին ժամանել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին:
Բալթյան երեք երկրներ կատարելիք այցերի ընթացքում Մայք Փենսը հանդիպելու և բանակցելու է Էստոնիայի, Լիտվայի եւ Լատվիայի ղեկավարների հետ: Նա նաև հանդիպելու է Էստոնիայում անցկացվող ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությանը մասնակցող զինծառայողներին:
Սպիտակ տունը հայտարարել է, որ Մայք Փենսի բալթյան երկրներ կատարվող այցի նպատական է այդ երկրներին հավաստել ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող հովանավորության մասին, Ռուսաստանի սպառնալիքների դեմ:
ԱՄՆ-ի նախագահի տեղակալ Մայք Փենսն այն պայմաններում է այցելել բալթյան տարածաշրջան, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսը նոր շրջափակումներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անհամաձայնություններն ավելի են սրվել Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավների ժամանակ Դոնալդ Թրամփն կարևորում էր երկու երկրի միջև լարվածությունների մեղմացման և հարաբերությունների վերականգնման անհրաժեշտությունը: Նա նույնիսկ գնահատում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Սակայն այն բանից հետո երբ Սպիտակ տունը, ԱՄՆ-ի դատական իշխանությունը և Կոնգրեսը Ռուսաստանին մեղադրեցին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում միջամտելու մեջ փոփոխության ենթարկեց բոլոր հավասարությունները:
Մյուս կողմից անվտանգության, տնտեսության կլիմայական ոլորտներում Դոնալդ Թրամփի որդեգրած քաղաքականությունները ավելի են խորացրել այդ երկրի և եվրոպական դաշնակիցների միջև եղած ճեղքվածքը: Նույնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասաց, որ ԱՄՆ-ը այլևս վստահելի գործընկեր չի համարվում Եվրամիության համար:
ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առաջացած անհամաձայնությունները այնքանով են խորացել, որ նույիսկ փոփոխության է ենթարկվել ԱՄՆ-ի հարաբերությունները Արևելյան Եվրոպայի երկրների հետ:
Արևելյան Եվրոպայի երկրներ միշտ ԱՄՆ-ի դիտել են մի կողմից եվրոպական մեծ ուժերի ինչպես Գերմանիայի և մյուս կողմից Ռուսաստանի հետ հավասարկշռություն պահպանող երկրիր: Հենց այդ պատճառով է որ հուլիսին Գերմանիայի Համբուրգում G-20 գագաթաժողովին մասնակցելուց առաջ Դոնալդ Թրամփը այցելեց Լեհաստան: Լեհաստանում Թրամփը մասնակցեց Լեհաստանի և Խրովաթիայի նախաձեռնությամբ և Բալթկան 12 երկրների մասնակցությամբ կայացած «Երեք ծով» անվան նիստին: Այս քայլով նա փորձեց Ֆրանսիային և Գերմանիայն ցույց տալ, որ ԱՄՆ-ը նոր դաշնակիցներ է որոնում Եվրոպայում:
ԱՄՆ-ի Նախագահի տեղակալի այցը կովկասյան, բալթյան և բալկանյան տարածաշրջաններ նույն քաղաքականության որդեգրման շարունակությունն է: Մայք Փենսը Էստոնիայից կմեկնի Վրաստան և Մոնտենեգրո, որը վերջերս է միացել ՆԱՏՕ-ին:
Մայք Փենսը Վրաստան այցելելով ԱՄՆ-ի հովանավորությունը կհայտնի այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ:
Բալկանյան, բալթյան և կովկասյան տարածաշրջաններ ԱՄՆ-ի նախագահի տեղակալի շրջայցը վկայում ԱՄՆ-Ռուսաստան ռազմաքաղաքական նոր դասավորումների մասին: