Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ ԱՄՆ-ի զգուշացումն է Ռուսաստանին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i68616-Վրաստանում_ՆԱՏՕ_ի_զորավարժությունները_ԱՄՆ_ի_զգուշացումն_է_Ռուսաստանին
Հուլիսի 30-ին, Վրաստանի Վազյանի և Նորիո ռազմաբազաներում մեկնարկել է ՆԱՏՕ-ի զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև օգոստոսի 12-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2017 08:42 Asia/Tehran
  • Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ ԱՄՆ-ի զգուշացումն է Ռուսաստանին

Հուլիսի 30-ին, Վրաստանի Վազյանի և Նորիո ռազմաբազաներում մեկնարկել է ՆԱՏՕ-ի զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև օգոստոսի 12-ը:

«Նյուզ Ջորջիա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Հավատարիմ գործընկեր 2017»  (Noble Partner 2017) զորավարժությունը դիտարկելու նպատակով Վրաստան է ժամանելու ԱՄՆ-ի փոխնախագահ՝ Մայք Փենսը:

Զորավարժություններին մասնակցություն կունենան ավելի քան 2800 զինվորականներ՝ Վրաստանից, ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Սլովենիայից, Ուկրաինայից, ինչպես նաև Հայաստանից:

Մոսկվայի պաշտոնատարները բազմիցս ընդդիմացել են ՆԱՏՕ-ին Վրաստանի մասնակցությանը և այն թշնամական քայլ են համարել: Նկատի առնելով այն հանգամանքը, որ վաղուց հայտարարվել էր Վրաստանում «հավատարիմ գործընկեր» զորավարժության անցկացման մասին, Ռուսաստանը ևս միաժամանակ լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Վրաստանի սահմանների մոտակայքում:

Հաշվի առնելով 2008 թվականի օգոստոսին Վրաստանի ու Ռուսաստանի միջև տեղի ունեցած պատերազմը և Վրաստանի կրած ծանր կորուստները, Մոսկվայի ղեկավարների համար ընդունելի չէ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը և Արևմուտքի հետ այդ երկրի ասոցացումը: 

2000 թվականից ի վեր,Վրաստանի ղեկավարությունն օրակարգի մեջ է դրել Արևմուտքի հետ ասոցացումը: Իրականում ՆԱՏՕ-ին անդամակցելը և Արևմուտքի հետ ասոցացվելը Վրաստանի նախագահական ընտրությունների թեկնածուների քարոզչության գլխավոր առանցքն են կազմել: Այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ չնայած Ռուսաստանի ընդդիմություններին, Վրաստանի ժողովուրդը ցանկանում է հեռանալ Մոսկվայից ու Կրեմլի քաղաքականություններից: Վրաստանի նախկին երկու կառավաարությունները ձգտում էին միանալ ՆԱՏՕ-ին, ներկա կառավարությունը նույնպես կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

Վրաստանի գործող կառավարությունը նաև հայտարարել է, որ իր պարտավորություններից է Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը: Իհարկե Վրաստանի կառավարության ընդդիմադիր կուսակցություններն ու մի շարք դիվանագետներ քննադատել են ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը: Մի շարք վրացի դիվանագետներ հոռետեսորեն են մոտենում Վրաստանի եվրոպական պետություն դառնալուն և ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

Վրաստանի ազգային խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն անիրատաեսական է համարել Եվրամիությունում Վրաստանի անդամակցության նկատմամբ լավատես լինելը և ասել է.«Մեր առջև դրված է Թուրքիայի փորձը»: Նա ձախողած է համարել Արևմուտքի հետ ասոցացման Թբիլիսիի կառավարության արտաքին քաղաքականությունը:

Նկատի առնելով Մոսկվայի բողոքները, օրակարգի մեջ է դրվել այդ երկրին մտահոգեցնելու նպատակով Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև Արևմտյան պետությունների, հատկապես ԱՄՆ-ի հետ գաղութարարական մրցակցությունների բեմից Ռուսաստանին հեռացնելը: